f

Անկախ

Հունվարի 1-ից բոլոր տեսակի կենսաթոշակները կբարձրանան միջինը 10 տոկոսով


2020 թվականի հունվարի մեկից Հայաստանում բոլոր տեսակի կենսաթոշակները կբարձրանան միջինը 10 տոկոսով: Այդ մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ կառավարության ծրագրի համաձայն՝ պարբերաբար բարձրացվելու են պետական կենսաթոշակների չափերը՝ ապահովելով միջին կենսաթոշակի առաջանցիկ աճ գնաճի նկատմամբ: Պետական կենսաթոշակի չափերի պարբերաբար ավելացումը ՀՀ 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրով սահմանված է սոցիալական ոլորտի ծախսային գերակայություն:

«Եվ մենք արդեն հայտարարել ենք, որ 2020 թվականից միջինում 10 տոկոսով բարձրացնելու ենք կենսաթոշակները: Ուստի, այսօրվա նախագծով առաջարկում ենք հետևյալ փոփոխությունները: Հիմնական կենսաթոշակի չափը, այդ թվում՝ զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար 16 հազար դրամի փոխարեն սահմանել 18 հազար դրամ, առաջին 10 տարվա աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը 800 դրամի փոխարեն սահմանել 950 դրամ: Զինվորական ծառայության մեկ տարվա արժեքը 1500 դրամի փոխարեն սահմանել 1600 դրամ, պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը առաջին խմբի դեպքում 36 հազար դրամի փոխարեն սահմանել 40 հազար դրամ, երկրորդ խմբի դեպքում՝ 26 հազար դրամի փոխարեն՝ 30 հազար դրամ, և երրորդ խմբի դեպքում 25 500 դրամի փոխարեն սահմանել 27 հազար դրամ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած կամ զոհված զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական թոշակի չափը 25 500 դրամի փոխարեն սահմանվում է 27 հազար դրամ: Իսկ երկկողմանի ծնողազուրկ երեխայի դեպքում թոշակի չափը սահմանվում է 90 հազար դրամ՝ այսօրվա 80 հազար դրամի փոխարեն: Նվազագույն կենսաթոշակի չափն այսօրվա 25 500 դրամի փոխարեն սահմանվելու է 27 հազար դրամ:

«Ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների և թաղման նպաստի չափերը սահմանելու մասին որոշման մեջ կատարվող փոփոխություններով առաջարկվում է ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների և թաղման նպաստի չափերը 25 500 դրամի փոխարեն սահմանել 26 500 դրամ, իսկ երկկողմանի ծնողազուրկ երեխաների դեպքում՝ 80 հազար դրամի փոխարեն սահմանել 90 հազար դրամ»,- ասաց Բաթոյանը:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ բացի այն, որ հաջորդ տարվա պետական բյուջեով թոշակների ու նպաստների բարձրացման համար հատկացումներ են եղել, ևս 3-4 մլն դրամի լրացուցիչ կարիք է առաջանում:

Զարուհի Բաթոյանը պարզաբանեց, որ լրացուցիչ ֆինանսավորման կարիք է առաջացել նաև այն պատճառով, որ 2019 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածում նպաստառուների թիվն աճել է մոտ 5 900-ով:

 

Կենսաթոշակ Նիկոլ Փաշինյան Զարուհի Բաթոյան

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին