Կոպենհագենի ոստիկանությունը և Դանիայի անվտանգության հետախուզական ծառայությունը ավարտել են 2022 թվականի սեպտեմբերին «Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» գազատարներում տեղի ունեցած պայթյունների համատեղ հետաքննությունը։
«Հետաքննությունը և՛ բարդ էր, և՛ համապարփակ: Հետաքննության արդյունքում իշխանությունները եկել են այն եզրակացության, որ գազատարների դիտավորյալ դիվերսիա է տեղի ունեցել։ Սակայն, ըստ քննիչների, Դանիայում քրեական գործ հարուցելու համար բավարար հիմքեր չկան։ Ուստի Կոպենհագենի ոստիկանությունը որոշել է ավարտին հասցնել պայթյունների քրեական հետաքննությունը»,- ասված է դանիական ոստիկանության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։