f

Անկախ

ԿԳՄՍՆ առաջարկը պասիվ, բայց սկզբունքորեն ճիշտ լուծում է. Սերոբ Խաչատրյան


«ԿԳՄՍ նախարարությունը շեշտը պետք է դնի խնդիրները  կանխարգելող լուծումների վրա, ոչ թե հետևանքների դեմ պայքարող: Այս տարբերակը հետևանքի դեմ պայքարող է, այսինքն՝ 7 տարեկանում ես երեխային դպրոց բերել, պետք է երկրորդ դասարանից ուսումը սկսի: Մինչդեռ  այնպես պետք է անենք, որ այդ ուշ բերողների թիվը հասցնենք նվազագույնի»,- «Անկախի» հետ զրույցում ասում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ մեկնաբանելով  ԿԳՄՍ փոխնախարարի հայտարարությունը: Հիշեցնենք՝ Արաքսիա Սվաջյանն օրերս, անդրադառնալով պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաներին բացահայտելու և ուղղորդելու մեխանիզմներին, հայտարարել է. «7 տարեկանում առաջին անգամ դպրոց հաճախող երեխան հայտնվելու է երկրորդ դասարանում: Իր հետ ստիպված անհատական աշխատանք պետք է անել, որպեսզի առաջին դասարանի ծրագիրը յուրացնի, իսկ դա ավելի է բարդացնում երեխայի վիճակը: Կարծում ենք՝ սա զսպող մեխանիզմ կհանդիսանա, և ծնողները երեխաներին դպրոց կտանեն 6 տարեկանից, ինչպես սահմանված է «Հանրակրթության մասին» օրենքում»: 

«Պետք է այնպես անենք, որ  ծնողը կամայականորեն չասի՝ թող գա միանգամից 3-րդ դասարան նստի: Հեշտ չի լինելու այդ կորուստը հետ բերելը: Դա նաև լրացուցիչ ծախսեր է ենթադրելու, քանի որ այդ երեխայի հետ լրացուցիչ աշխատանքի կարիք է առաջանալու»,- ասում է Խաչատրյանը: 

Կրթության փորձագետը փաստում է՝ «լավ օրից չէ», որ նման միջոցներ են կիրառվում: Նրա համոզմամբ՝ լավագույն տարբերակը կլինի այն, երբ ԿԳՄՍՆ-ն, ՏԻՄ իշխանությունները և դպրոցները համատեղ աշխատանքով հասնեն այնպիսի իրավիճակի, երբ ցանկացած երեխա դպրոց կհաճախի համապատասխան տարիքում: 

 «Հիմա մենք ունենք էլեկտրոնային շտեմարաններ, որտեղ ծնվելուց հետո երեխաների տվյալները գրանցվում են: Այսինքն դպրոցը և  համայնքը բոլոր երեխաների մասին տեղյակ են և կարող են վերահսկել: Մեծ քաղաքներում դա մի քիչ բարդ է, երեխան կարող է ապրել մի համայնքում, որտեղ մի քանի տասնյակ դպրոց կա, իսկ գյուղական բնակավայրերում և  փոքր քաղաքներում հնարավոր է վերահսկել և ծնողների հետ աշխատել: Ինչո՞ւ եմ շեշտում գյուղական բնակավայրերը, քանի որ այդ խնդիրը տարածված է գյուղական համայնքներում, քաղաքներում քիչ է նման խնդիր հանդիպում, որ երեխային 6 տարեկանում դպրոց չտանեն: Եթե սա  չենք կարողանում ապահովել, նախարարության առաջարկած լուծումը ողջամիտ է»,- ասում է Խաչատրյանը:

Կրթության փորձագետի համոզմամբ՝ ԿԳՄՍՆ խնդիրն է տարրական դասարանների կրթության որակը դարձնել այնպիսին, որ ծնողների, հանրության մոտ վերանա այն կարծրատիպը, թե երեխան մեղք է 6 տարեկանում դպրոց գնալու համար: 

«Պետք է լավացնել առաջին դասարանի ծրագիրը և ուժեղացնել նախադպրոցական կրթությունը:  Եթե ռիսկային խմբում գտնվող ընտանիքների երեխաներին 5 տարեկանից բերենք մանկապարտեզ, գրեթե կբացառվի, որ 6 տարեկանում նրանք չհաճախեն դպրոց:  Պետությունը պետք է ունենա ռիսկային ընտանիքների երեխաներին նույնականացնելու և մանկապարտեզներում, նախակրթարաններում ներառելու քաղաքականություն»,- ասում է Խաչատրյանը: 

Կրթության փորձագետը շեշտում է՝ մանկապարտեզներ չունեցող համայնքներում նախակրթարաններ հնարավոր է կազմակերպել դպրոցներում: «Մեր քաղաքականությունը պետք է լինի այդ խոցելի խմբի երեխաների հանդեպ ավելի ուշադիր լինելը: Մենք իրավունք չունենք այդ երեխաներին բաց թողնել տեսադաշտից, մեկ տարվա ուշացումն էլ կարող է ճակատագրական լինել երեխայի համար»,- ասում է Խաչատրյանը՝ հավելելով, որ ԿԳՄՍՆ առաջարկը  պասիվ, բայց  սկզբունքորեն ճիշտ լուծում է: 

«Հոգեբանական և տարիքային առումով ճիշտ չէ տարիքով մեծ երեխային փոքրերի հետ դասի նստեցնել: Երեխան իր տարեկիցների հետ պետք է սովորի: Մանավանդ՝ հիմա  նույն դասարանում մնալու խնդիր չունենք, այսինքն եթե անգամ  երեխան չհասցնի յուրացնել այդ ծրագիրը, չի մնալու նույն դասարանում, փոխադրվելու է մյուս դասարան»:

Խաչատրյանի համոզմամբ՝ նման խնդիրները կանխարգելելու համար պետք է նաև մեծացնել ՏԻՄ-երի դերը դպրոցում: «Դպրոցները հիմնականում մարզպետարանների ենթակայության են, բայց մարզպետարանը գյուղից շատ հեռու է, համայնքապետարանն էլ համարում է, որ ինքը դպրոցի հետ գործ չունի: Ցանկալի է  ուժեղացնել համայնքի ղեկավարի դերը դպրոցում, որ այս հարցում աջակցի դպրոցի տնօրենին, որ ռիսկային ընտանիքների երեխաներին միասին տանեն դեպի դպրոց:  Ծնողների հետ էլ է պետք աշխատել»,- ասում է Խաչատրյանը՝ շեշտելով, որ խոցելի խմբում գտնվող ընտանիքների հետ աշխատանքը բարդ է, այդ ոլորտի աշխատողների թիվն էլ փոքր է, հետևաբար դպրոց-ՏԻՄ համագործակցությունը կարող է բարենպաստ լինել պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող երեխաներին բացահայտելու և կրթական համակարգում ներգրավելու համար: 


 

Սերոբ Խաչատրյան խմբագրի ընտրանի կրթություն հանրակրթություն Արաքսիա Սվաջյան ԿԳՄՍՆ

«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Չինաստանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ Պեկինը չի վախենում մրցակցությունից
Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը ձգտում են օգնել Հայաստանին ուժեղացնելու իր պաշտպանունակությունը. EurAsian Times
Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարները բանակցել են
Բայդենը համաձայնել է Թրամփի հետ մասնակցել հեռուստաբանավեճի
Լրտեսական սկանդալ Գերմանիայի և Չինաստանի միջև
Ավելին
Ավելին