f

Անկախ

Ինչպե՞ս ճիշտ տաքացնել կերակուրը միկրոալիքային վառարանում. ներկայացնում է սննդաբանը


Միկրոալիքային վառարաններն  առօրյա կյանք են մտել մոտ 30 տարի առաջ։ Սակայն շատ մարդիկ դեռ խնդիրներ ունեն այս սարքի օգտագործման հետ: Համացանցը լի է պատմություններով այն մասին, թե ինչպես է սնունդը միկրոալիքային վառարաններում բռնկվում, միայն ափսեն է տաքանում, իսկ ձվերը պայթում: Դեռևս տարածված կարծիք կա, որ միկրոալիքների պատճառով սնունդը դառնում է առողջության համար վտանգավոր:

Սննդաբան Մարինա Տարանտուլը պատմել է, թե ինչպես ճիշտ և անվտանգ տաքացնել սնունդը միկրոալիքային վառարանում։

Սպասք միկրոալիքային վառարանի համար

Առանց նախշերի հատուկ ապակե տարաներն ու ափսեները լավագույնն են: Ճենապակե, կավե ամանեղեն, կերամիկական և ապակյա իրեր (հատկապես բարակ ապակի, բյուրեղապակի) կարող են օգտագործվել միայն այն դեպքում, եթե ուղղակիորեն թույլատրվում է արտադրողի կողմից: Ոչ համապատասխան  խոհանոցային պարագաները ամենատարածված պատճառն են, թե ինչու սնունդը մնում է սառը, բայց ափսեն  տաքանում է:

Մի դրեք փայտե կամ մետաղական իրեր միկրոալիքային վառարանում: Ասվածը ներառում է ոչ միայն գդալներ ու դանակներ, այլ նաև ոսկեգույն  նախշերով, երիզներով  սպասքը և մեկանգամյա օգտագործման տարաների փայլաթիթեղից կափարիչները։ Մետաղը ոչ միայն կարող է հրդեհ առաջացնել, այլ նաև կկանխի սննդի տաքացումը, քանի որ այն հետ կմղի միկրոալիքները:

Խանութից գնված փաթեթավորված սնունդը ստվարաթղթե տուփերում կարելի է տաքացնել, եթե դա ուղղակիորեն արգելված չէ արտադրողի կողմից: Պլաստիկ տարաները սովորաբար անվտանգ են նաև միկրոալիքային վառարանում: Բայց այս դեպքում հատկապես կարևոր է ուսումնասիրել փաթեթավորման վերաբերյալ տեղեկատվությունը: Ինչպես նշում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), պլաստիկները միկրոալիքային վառարանում  կարող են հալվել կամ բռնկվել: Բացի այդ, այս նյութի որոշ տեսակներ, ընդհանուր առմամբ, կարող են ազատել քաղցկեղածին նյութերը տաքացնելիս:

«Միկրոալիքային վառարանի համար նախատեսված պլաստիկ սպասքը պետք է համապատասխան նշագրում ունենա: Որպես կանոն, այն կիրառվում է միկրոալիքային վառարանի սխեմատիկ պատկերի կամ ներսում ալիքային գծերով քառակուսու տեսքով»,- ասում է սննդաբանը։

Հավասարապես կարևոր է, որ միկրոալիքային վառարան դրվող  սպասքը չոր լինի։ Թաց ափսեն  շատ ավելի արագ կտաքանա, քան սնունդը և նույնիսկ կարող է պայթել ջերմությունից։ Նաև միկրոալիքային վառարանում մի դրեք ճաքեր ունեցող սպասք։

Ո՞ր մթերքները չի կարելի տաքացնել միկրոալիքային վառարանում

Ինչպես նշում է ԱՀԿ-ն, միկրոալիքային վառարանում եփելուց հետո սնունդը չի դառնում առողջության համար վտանգավոր, առավել ևս՝ ռադիոակտիվ։  Բայց կան մթերքներ, որոնք ցանկալի չէ տաքացնել միկրոալիքային վառարանում: Դա պայմանավորված է միկրոալիքային վառարանի աշխատանքի ձևով. սնունդը «կլանում է» միկրոալիքային էներգիան, որն այնուհետև վերածվում է ջերմության: Կլանման արագությունը կախված է սննդի խտությունից և ջրի պարունակությունից: Եթե ​​սննդի մեջ չափազանց շատ հեղուկ կա, այն կարող է նույնիսկ պայթել: Հետևաբար, միկրոալիքային վառարանում պետք չէ տաքացնել կամ եփել.  

  • ձու,
  • մայրական կաթ (հեղուկը հավասարապես չի տաքանում և կարող է մանկիկի այրվածքի պատճառ դառնալ, բացի այդ, միկրոալիքների ազդեցությամբ չեզոքանում է մայրական կաթի իմունապաշտպանիչ հատկությունը)
  • կեղևով շագանակներ, ընդեղեն, 
  • սառեցված հատապտուղներ, խաղող:
  • թարմ չիլի պղպեղ (վառարանը կլցվի չիլի պղպեղից արձակված գազով, և դուռը բացելուց հետո կարող եք տհաճ իրավիճակում հայտնվել):

Այլ ապրանքային խմբերի համար կարևոր է ընտրել ճիշտ ջեռուցման հզորությունը: Հակառակ դեպքում, նույնիսկ սովորական պանրով սենդվիչը կարող է բռնկվել:

Ինչպես ճիշտ տաքացնել սնունդը միկրոալիքային վառարանում

Միս, բանջարեղեն և այլ խիտ մթերքներ

Միկրոալիքային էներգիան դժվարությամբ  է թափանցում խիտ կառուցվածք ունեցող սննդամթերք: Հետեւաբար, նման սնունդը պահանջում է կա՛մ մի փոքր ավելի հզորություն, կա՛մ ավելի երկար տաքացում։

«Կարող եք նաև ուտելիքը ծածկել խորը ափսեով կամ միկրոալիքային վառարանի տարայի համար նախատեսված հատուկ կափարիչով։ Սա կպահպանի ճաշատեսակի խոնավության պահանջվող մակարդակը»,- ասում է սննդաբանը:

 Խոնավության պահպանումը կարևոր է արտադրանքի չափազանց կոշտացումը կանխելու համար:

Ապուր, շիլա

Այս մթերքները տաքանում են անհավասարաչափ և բավականին հաճախ միկրոալիքային վառարանից դուրս են գալիս սառը, բայց տաք ափսեով:  Փաստն այն է, որ հեղուկը մակերեսորեն տաքանում է և գրեթե անմիջապես ջերմություն է փոխանցում ափսեին: Որպեսզի դա տեղի չունենա, ապուրներն ու հատիկավոր շիլաները կարելի է խառնել՝ ավելի հավասարաչափ տաքացնելու համար:

«Տաքացման կեսին մեկ անգամ խառնելը սովորաբար բավական է»,- ասում է սննդաբանը:

Արագ սնունդ և պատրաստի սնունդ

Սենդվիչները, կրուասանները, հոթ-դոգները և խմորից բաղկացած այլ ապրանքներ  ցանկալի է տաքացնել  կարճ ընդմիջումներով՝ ամեն անգամ ստուգելով պատրաստվածության աստիճանը։ Ցանկալի է  օգտագործեք միջին հզորություն: Հակառակ դեպքում խմորը  կարող է չորանալ՝ վերածվելով  կրեկերի իսկ միջուկը կմնա սառը։

Շատ տարբեր բաղադրիչներից պատրաստված մթերքները (օրինակ՝ կարտոֆիլի պյուրեն  կոտլետով կամ բրինձը մսային ռագուով ) ավելի լավ է առանձին տաքացնել։

«Միմյանցից առանձին տաքացնելը  թույլ կտա բավականաչափ տաքացնել խիտ բաղադրութամբ սննդամթերքը և խուսափել հեղուկ և հատիկավոր սնունդի գերչորացումից»,- ասում է սննդաբանը:

Աղբյուրը՝ www.sport-express.ru

 

առողջություն սնունդ միկրոալիքային վառարան խմբագրի ընտրանի

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին