f

Անկախ

‹‹Չեմ ներում ինձ, որ որդուս գերեզմանոցը թողել եմ››․ Անահիտ Դանիելյան


Գարրի Ասլանյանը Ք Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներից էր։ Դեռ ուսանելու տարիներին վարժարանի տնօրենը նրան այսպես է բնութագրել՝  նա կամ վատ զինվոր կամ հայրենասեր գեներալ է դառնալու։ Գարրին գեներալի ուսադիրներ չկրեց, բայց դարձավ հայոց բանակի լավագույն և անձնվեր զինվորը՝ կյանքի գնով պաշտպանելով հայրենիքը։

Նվիրյալները

Երկու եղբայրները  ժամկետային զինվորական ծառայությունն անց են կացրել Եղնիկներում։ Որպես պայմանագրային զինծառայող՝ Գարրին մեկ տարի ծառայել է ԱՀ պաշտպանության բանակում․ ջոկի հրամանատարն էր՝ սև նետ զենքի վրա։

Հայրը՝ Արթուր Ասլանյանը, Արցախյան առաջին ազատամարտի մասնակից է։ Մայրը՝ Անահիտ Դանիելյանը, երկար տարիներ ծառայել ՊԲ-ում՝ որպես կապավոր։ Ծառայության տարիներին պարգևատրվել է մեդալներով ու պատվոգրերով։ Հայրենասեր ծնողները հայրենասեր որդիներ են դաստիարակել, որոնք հայրենիքի օրհասական պահին առաջինն են շտապել մարտադաշտ։

Կրտսեր եղբայրը՝ Լևոն Ասլանյանը, Արցախյան երեք պատերազմների մասնակից է։ Գարրին հոր հետ Ռուսաստանի Դաշնությունում էր, երբ սկսվեց Ապրիլյան պատերազմը։  Լևոնը մարտադաշտում էր, Գարրին էլ որոշեց եղբորը միանալ։ Վերադարձավ Արցախ, բայց պատերազմն արդեն դադարեցվել էր։

‹‹Անկախի›› հետ զրույցում մայրը՝ Անահիտ Դանիելյանը, պատմում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին երկու որդիներն էլ տանն էին, երբ լսվեցին թշնամու ռմբակոծության ձայները։ Լևոնն արագ զանգել է ծառայակից ընկերներին, բայց կապ հաստատել նրանց հետ չի կարողացել։ Հետո Լևոնին զանգել են և ասել, որ իրենց ծառայակից ընկերն է զոհվել։

‹‹Գարրին եկավ և ասաց՝ մա′մ, պետք է գնանք։ Խնդրեցի մի քիչ սպասել, զինկոմիսարիատից կանչեն, նոր գնան։ Ասացի, որ ես ինձ լավ չեմ զգում, երկուսով չգնան։ Բայց Լևոնն ասաց՝ Լեռնիկը չկա, եթե Լեռնիկը զոհվել է, ուրեմն իրավիճակը շատ լուրջ է, պետք է գնան։ Երբ հասան դիրքեր, Գարրին ժամը 01։00-ին զանգեց և ասաց, որ ամեն ինչ լավ է, չզանգենք, իրենք հնարավորության դեպքում կապ կհաստատեն մեզ հետ։ Սարսափելի ձայներ լսեցի, հարցրի՝ թշնամի˚ն է հարվածում։ Ասաց՝ ոչ, մենք ենք փորձեր անում։ Խաբեց ինձ››,- ասում է Անահիտ Դանիելյանը։

Գարրին զանգել է մորը և խնդրել նկուղում պատսպարվել։ Ամուսնու առողջական խնդիրների պատճառով նկուղ իջնել չեն կարողացել, մոտակա շենքի առաջին հարկում բնակվող բարեկամի տանն են պատսպարվել։

‹‹Գարրին զանգեց և ասաց՝ մամ, հայրիկի հետ Գորիս գնացեք, երեք օրից պատերազմը կվերջանա, մենք էլ կգանք ձեր հետևից։ Երևի գիտեր, որ իրավիճակը վատ էր››,-ասում է տիկին Անահիտը։

Դա Գարրիի  վերջին հեռախոսազանգն էր։ Մոր խոսքով՝ չորս ժամ տևած ամենաթեժ մարտում է զոհվել որդին։ Այդ օրն իրենք առավոտյան զանգել են տղաներին, բայց նրանց հետ կապ հաստատել չեն կարողացել։

‹‹Արթուրին ասացի՝ դու գնա Գորիս, ես էլ շտաբից նրանց մասին տեղեկություն կիմանամ։ Ապրիլյան պատերազմի ժամանակ ութ օր Լևոնի մասին լուր չունեի››,-ասում է մայրը։

Տիկին Անահիտը կամավորագրվելու խնդրանքով շտաբի պետին է դիմել, սակայն նրան վստահեցրել են, որ ամեն ինչ կարգին է, և դրա կարիքը չկա։

‹‹Ասացի՝ գոնե գնամ Մարտակերտի զորամաս և անտեղից կապվեմ որդիներիս հետ։ Ինձ ասացին, որ ամեն ինչ լավ է, եթե որևէ բան լինի, անպայման ինձ կտեղեկացնեն։ Գիշերը երեք անգամ մեր թաղամասի հացի փուռն եմ գնացել, կարծում էի՝ դիրքերից տղաներ կլինեն այնտեղ եկած և լուր կունենան։ Առավոտյան իջել եմ բակ, որտեղ կանգնած մարդիկ ինձ նկատելուց հետո թաքնվել են։ Հարցրել եմ՝ Եղնիկներից լուր ունեն, ասել են՝ ոչ››,-ասում է տիկին Անահիտը։

Տիկին Անահիտի խոսքով՝ իրենց թաղամասում արդեն գիտեին Գարրիի զոհվելու լուրը։ Ծնողներն այդ լուրն իմացել են ավելի ուշ։ Բնակիչներից մեկն է հայտնել դրա մասին։

‹‹Թշնամին պետք է երկու հարյուր հոգով հենակետ մտներ Գարրին ոչ ոքի թույլ չի տվել առաջ գնալ, ասել է՝ ինքն է առաջինը գնալու։ Եղբորն էլ է արգելել առաջ գնալ։ Ընկերներից մեկի հետևից է գնացել, կարծել է  վիրավոր է։ Մեկ հենակետից մյուս հենակետ պետք է գնար, թիկունքից հարվածել են։ Թշնամու դիպուկահարն է որդուս հարվածել։ Լևոնն ու մարտական ընկերներն են մարտադաշտից հանել Գարրիի մարմինը։ Մինչև հիմա փոքր որդիս ծանր ապրումների մեջ է։ Ասում էի՝ Աստված, քեզ չեմ ների, կյանքում ոչ ոքի վատություն չեմ արել, ինչո˚ւ որդուս վիրավոր չես վերադարձրել ինձ։ Լևոնն էլ ասել է՝ Աստված մեր կողքին էր, որ հետո կարողացել ենք Գարրիի մարմինը հանել այնտեղից››,-ասում է տիկին Անահիտը։

Գարրին զոհվել է սեպտեմբերի 29-ին՝ դիպուկահարի հարվածից։ Հաջորդ օրը նրա մարմինը դիահերձարան են բերել։ Ծնողները որդու զոհվելու մասին իմացել են սեպտեմբերի 31-ին։ Գարրիին հուղարկավորել են Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցում։ Հետմահու պարգևատրվել է ‹‹Մարտական խաչ›› 2-րդ աստիճանի շքանշանով։

Բնավորությամբ անչափ բարի էր Գարրին։ Ընկերների խոսքով՝ ոսկի սիրտ ուներ, հալալ ընկեր էր։ Երեխաներին շատ էր սիրում։ Հենց բակում երեխաներ էր տեսնում, խանութից քաղցրավենիք էր գնում և նրանց հյուրասիրում։ Կիսատ մնաց Գարրիի՝ սեփական տուն ունենալու երազանքը։

Սիրտն ու հոգին՝ Արցախում

Լևոնը ծառայում էր աշխարհազորում և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին մարտական դիրքում էր։ Վիրավորվել էր պատերազմում։

‹‹Ասում էին, որ իրավիճակը լավ չէ, բայց չէի հավատում։ Սեպտեմբերի 18-ին արթնացել եմ վատ զգացողությամբ։ Սիրտս տխուր էր։ Պատուհաններն էի լվանում, անընդհատ պտտվում էի տանը, որ օրը շուտ անցներ։ Զանգել եմ Լևոնին, ձայնը լսել։ Ինքն էլ խնդրել է հաճախակի չզանգել››,-ասում է մայրը։

Սեպտեմբերի 19-ին ծնողները Լևոնի հետ կապ հաստատել չեն կարողացել․ անհասանելի էր։ Շենքի մուտքից չէին հեռանում, սպասում էին որդու վերադարձին։ Որդու ընկերն է եկել և ասել Լևոնի վիրավորվելու մասին։

‹‹Ասաց՝ չեմ ուզում խաբել, միայն թե խնդրում եմ հավատալ ինձ։ Այդ ժամանակ կորցրել եմ ինքնազգացողությունս։ Ասաց՝ Լևոնը վիրավոր է, հիմա Իվանյանի հոսպիտալում է։ Ճանապարհները փակ էին, չենք կարողացել որդուս տեսակցության գնալ։ Շնորհակալ եմ Աստծուն, որ գոնե Լևոնին ողջ է վերադարձրել մեզ››,-ասում է մայրը։

Հետո Լևոնին Երևան են տեղափոխել։ Ծնողները չեն ուզել լքել Արցախը։ Տիկին Անահիտն ասել է՝ դուրս չի գալու Արցախից, որդու գերեզմանոցը թողնել չի կարող։ Չէր հավատում, որ Արցախը կդատարկվեր։

‹‹Սեպտեմբերի 27-ին էլ մենք դուրս եկանք։ Որդուս գերեզմանոցը թողել եմ, դուրս եկել։ Չեմ կարողանում ինձ ներել։ Բոլորս ցավ ունենք, բայց յուրաքանչյուրի ցավն իր հետ է։ Դժվար է, չենք կարողանում համակերպվել››,-արտասվելով ասում է տիկին Անահիտը։

Ծնողները Կարմիր խաչին են դիմել՝ Գարիի մարմինը Հայաստան տեղափոխելու խնդրանքով։ Իրենց ասել են, որ դեռ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված զինծառայողների մարմիններն են տեղափոխում։

 

Հասմիկ Հակոբյան

 

Գարրի Ասլանյան 44-օրյա պատերազմ Արցախ Հայաստան Հասմիկ Հակոբյան խմբագրի ընտրանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին