f

Անկախ

Լեհաստանը, Գերմանիան և Նիդերլանդները պարզեցրել են զորքերի տեղաշարժի և Ուկրաինային օգնություն տրամադրելու ընթացակարգը


Լեհաստանը, Գերմանիան և Նիդերլանդները համաձայնագիր են ստորագրել, որը պարզեցնում է զորքերի տեղաշարժի և Ուկրաինային օգնություն տրամադրելու ընթացակարգերը, հայտնում է Euronews-ը։

Անցյալ շաբաթ Լեհաստանը միացավ, այսպես կոչված, «ռազմական Շենգենյան համաձայնագրին», որը ստորագրող երկրների ներսում զորքերի տեղաշարժի ընթացակարգերը պարզեցնելու եվրոպական նախաձեռնություն է:

Այս նախաձեռնությունը մի կողմից կօգնի Ուկրաինային օգնության միջանցք տրամադրել, իսկ մյուս կողմից, եթե անհրաժեշտություն առաջանա, օգնություն և աջակցություն ՆԱՏՕ-ի արևելյան թևին։

«Ուկրաինայում տեղի ունեցողի փորձը, թե որքան կարևոր է դաշնակից զորքերի արագ տեղափոխումը, մեզ ստիպեց ստորագրել համաձայնագիր՝ հեշտացնելու Լեհաստանից, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից և Նիդերլանդների Թագավորությունից զորքերի տեղաշարժն այդ տարածքում։ Անհնար է անտարբեր մնալ ուկրաինացիների ապրածի նկատմամբ. Եթե մենք ուզում ենք ուժ ունենալ դաշինքի ներսում, ապա դաշինքի շարժունակությունն ամենակարևորն է»,- ասել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։

Համաձայնագիրը ստորագրել են երեք երկրներ՝ Լեհաստանը, Գերմանիան և Նիդերլանդները։ 

«Սա ինտեգրման հաջորդ քայլն է, և աճող աշխարհաքաղաքական մարտահրավերների համատեքստում, որոնք մենք տեսնում ենք աշխարհում, ավելի կարևոր է դարձել ռազմական արագ շարժունակության և անխափան լոգիստիկայի ապահովումը: Մենք այն անվանում ենք «ներդաշնակ ռազմական միջանցք», այն իր տեսակի մեջ առաջինն է, և մենք շատ հպարտ ենք, որ մենք՝ երեք երկրներս, կարողացանք հասնել դրան: Նաև խորհրդանիշ է, որ մենք աջակցում ենք Ուկրաինային և այս առումով նաև նպաստում ենք Եվրոպայի պաշտպանությանը»,- ասել է Լեհաստանում Նիդեռլանդների դեսպան Դաֆնե Բերգսման։

Փորձագետները գիտակցում են, որ նման նախաձեռնություններն անհրաժեշտ են, և որ մայրցամաքի պաշտպանական կարիքների համար որևէ խոչընդոտ չպետք է լինի:

Աշխարհում Լեհաստան Գերմանիա Նիդերլանդներ ռուս-ուկրաինական պատերազմ

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին