Նիդերլանդներ
Լեհաստանը, Գերմանիան և Նիդերլանդները պարզեցրել են զորքերի տեղաշարժի և Ուկրաինային օգնություն տրամադրելու ընթացակարգը
253
«Սա ինտեգրման հաջորդ քայլն է, և աճող աշխարհաքաղաքական մարտահրավերների համատեքստում, որոնք մենք տեսնում ենք աշխարհում, ավելի կարևոր է դարձել ռազմական արագ շարժունակության և անխափան լոգիստիկայի ապահովումը: Մենք այն անվանում ենք «ներդաշնակ ռազմական միջանցք», այն իր տեսակի մեջ առաջինն է, և մենք շատ հպարտ ենք, որ մենք՝ երեք երկրներս, կարողացանք հասնել դրան: Նաև խորհրդանիշ է, որ մենք աջակցում ենք Ուկրաինային և այս առումով նաև նպաստում ենք Եվրոպայի պաշտպանությանը»,- ասել է Լեհաստանում Նիդեռլանդների դեսպան Դաֆնե Բերգսման։
Նիդերլանդներում ողջունել են Հռոմի կանոնադրությունը վավերացնելու Հայաստանի որոշումը
92
Գործընկերները ողջունեցին Հռոմի կանոնադրությունը վավերացնելու Հայաստանի որոշումը՝ որպես միջազգային քրեական արդարադատության համընդհանուրացմանն ուղղված կարևոր քայլ։
Քաղաքական ցունամի՝ Նիդերլանդներում. ծայրահեղ աջերը Ներկայացուցիչների պալատում 37 տեղ են ստանում
244
Նիդերլանդների հեռարձակման կորպորացիայի (NOS) տվյալներով՝ նախնական կանխատեսումների համաձայն՝ ձայների 98%-ի հաշվարկով Վիլդերսն ու նրա կողմնակիցները Ներկայացուցիչների պալատում 150 մանդատից կստանան 37 մանդատ, ինչը 2 մանդատով ավելի է, քան ըստ էքզիթ փոլի նախնական տվյալների։
Նիդերլանդներում ՀՀ դեսպան Վիկտոր Բիյագովն իր հավատարմագրերն է հանձնել Նիդերլանդների Թագավոր Վիլլեմ Ալեքսանդրին
24
Հոկտեմբերի 25-ին Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Բիյագովն իր հավատարմագրերն է հանձնել Նորին Մեծություն Նիդերլանդների Թագավոր Վիլլեմ Ալեքսանդրին։
Թուրքիայում ամենաշատ ներդրումներ կատարող երկիրը Նիդեռլանդներն է
79
Երկու երկրների միջև առևտուրն ընդգրկում է տարբեր ոլորտներ, մասնավորապես Թուրքիան Նիդերլանդներ է արտահանում հանքային վառելիք, հագուստ, տեքստիլ, պլաստմասե արտադրանք, մեքենաներ և մասեր, կահույք և մետաղական իրեր։ Պարենի և գյուղատնտեսության ոլորտում երկկողմ ապրանքաշրջանառությունը կազմում է մոտ 10%:
Նիդերլանդների հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացրել՝ կոչ անելով վերջ դնել Բաքվի կողմից Արցախի շրջափակմանը
46
Ցույցի մասնակիցները պարզել էին նաև «Բացեք Լաչինի միջանցքը», «Կանգեցրեք ցեղասպանությունը Արցախում», «Պատժամիջոց սահմանեք Ադրբեջանի դեմ», «Հարգեք Քրեական միջազգային դատարանի վճիռը» պաստառները։
Մելինե Առաքելյանը նշանակվել է Վրաստանում Նիդեռլանդների դեսպան
50
«Մենք ակնկալում ենք, որ առաջիկա տարիներին Վրաստանի եւ Նիդեռլանդների միջեւ արդեն գոյություն ունեցող բարեկամական հարաբերություններն էլ ավելի կխորանան, եւ մենք միասին կանենք շատ կարեւոր բաներ»,- ասված է Նիդերլանդների դեսպանատան հաղորդագրության մեջ։
Լաչինի միջանցքը պետք է վերաբացվի նոյեմբերի 9-ի համաձայնագրի և Հաագայի դատարանի կարգադրության համաձայն․ Նիդերլանդների ԱԳ նախարար
39
«Կիսում եմ խոր մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում հումանիտար լուրջ իրավիճակի կապակցությամբ։ Լաչինի միջանցքը պետք է անհապաղ վերաբացվի՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի եռակողմ համաձայնագրի և Արդարադատության միջազգային դատարանի կարգադրության։ Նիդերլանդները նաև երկխոսության կոչ է անում ներգրավված կողմերին»,- նշել է դիվանագետը:
Նիդերլանդների ԱԳՆ-ն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի իրավիճակով
53
Նիդերլանդները լուրջ մտահոգությամբ հետևում է նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակչության վրա ազդող հումանիտար իրավիճակին և լիովին սատարում է Ժոզեպ Բորելի հայտարարությունը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վերաբացման անհրաժեշտության մասին
Կաթողիկոսը ԵԽ պատգամավորին երախտագիտություն հայտնեց Լաչինի միջանցքի արգելափակումը դատապարտող բանաձևերի ընդունման համար
70
Վեհափառ Հայրապետը նաև իր գնահատանքը բերեց ԵԽ նիդերլանդացի պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենին քրիստոնյա փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության գործում ներդրած ջանքերի համար։