f

Անկախ

Կենտրոնի ճակատագիրը՝ անհայտ և անտարբերության մատնված


Իրա Թամրազյանը Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տնօրենն է։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո կենտրոնի աշխատակիցներից շատերը տեղափոխվել են Երևան և մարզեր, հետո գտել իրար և փորձել հասկանալ՝ ինչ անել հետագայում։ Տանն աշխատելու համար մեկը խնդրել է ուլունքներ, մյուսը՝ գուլպա գործելու համար թելեր։ Տիկին Իրայի խոսքով՝ երեք տարվա ընթացքում ընդլայնվել են․ նախկինում երեսունյոթ խմբակ ունեին, այժմ՝ քառասունյոթ։

Արցախի լուծարումից հետո կենտրոնի ճակատագիրն անհայտ է․ պատկան մարմիններն անտարբերության են մատնել այն, իսկ կենտրոնի աշխատակիցները հասարակական հիմունքներով շարունակում են աշխատել։

‹‹Մինչև Արցախի լուծարումն աշխատավարձ էինք ստանում։ Հիմա էլ ենք աշխատում միասին՝ հասարակական հիմունքներով››,-‹‹Անկախի›› հետ զրույցում ասում է տիկին Իրան։

44-օրյա պատերազմից հետո տիկին Իրան ջանք ու եռանդ չի խնայել Երևանում և Ստեփանակերտում Հադրութի կենտրոնը պահպանելու համար։ Բարդ ու դժվար ճանապարհ է անցել, բայց կարողացել է հասնել իր նպատակին։ Սկզբում տարածք հատկացնելու խնդրանքով թաղապետարան է դիմել։ Հետո ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբին է դիմել այդ նույն հարցով։ Կենտրոնի աշխատանքները կազմակերպելու համար այնտեղ մեկ սենյակ են հատկացրել իրենց։ Հետագայում մեկ սենյակը դարձել է յոթ։ Անգամ բռնցքամարտի խմբակ են բացել։ Անհրաժեշտ գույքը և պարագաները ձեռք են բերել տարբեր դպրոցների և անհատների աջակցությամբ։

‹‹Գորգերի ու փայտից աշխատանքներ պատրաստելու համար հաստոցներ ենք ձեռք բերել հովանավորների աջակցությամբ։ Պատերազմից հետո ‹‹Արցախի վերածնունդը›› խորագրով առաջին միջոցառումն այնտեղ ենք արել››,-ասում է նա։

Տիկին Իրան ասում է, որ դեռ պատերազմից առաջ շատ միջոցառումների են մասնակցել Հայաստանում, պատերազմից հետո իրենց ճանաչողները հնարավորության սահմաններում  փորձել են օգնել։ Արա Գևորգյանի աջակցությամբ նկարչական պարագաներ են ձեռք բերել։ Հետո մարզերում տարբեր խմբակներ են բացել։

2021 թվականի մարտի 15-ին Արա Գևորգյանը կենտրոնի աշխատանքներն ուղարկել է Մոսկվա, որտեղ թանգարանում ցուցադրվել են դրանք։ Հետո Արցախի ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի Զեյթուն փողոցում կենտրոն են բացել։ Տիկին Իրան Արցախ է մեկնել՝ Ստեփանակերտում կենտրոնի մասնաճյուղը բացելու նպատակով։ Տիկին Իրան սեփական նախաձեռնությամբ Ստեփանակերտի ֆրանկոֆոնիայի կենտրոնում բացել է Ստեփանակերտի մասնաճյուղը։ Իրեն հյուրանոցում սենյակ են տրամադրել և այդպես կենտրոնը գործունեություն է ծավալել նաև Ստեփանակերտում։ 2022 թվականից հետո տիկին Իրան հիմնականում Արցախում է եղել։ Որոշել են կավագործության, կարպետագործության, գորգագործության խմբակներ բացել այնտեղ, որի համար նոր՝ ավելի մեծ տարածքի անհրաժեշտություն է զգացվել։

‹‹Ահավոր էր  բլոկադայի օրերին։ Ես Ստեփանակերտում էի։ Կենտրոնը բավականին զարգացել էր։ Բլոկադայի ազդեցությունը զգացվել էր նաև կենտրոնում։ Կավը պակասել էր, մեկ ամսվա պատրաստած աշխատանքները թրջում էինք, հունցում, տալիս երեխաներին, որ աշխատեն։ Ուլունքագործության և գոբելենի թելերն էլ էին վերջացել։ Ցուցահանդեսներ, հեծանվավազքի և ֆուտբոլի մրցույթներ էինք կազմակերպում։ Թաղամասի երեխաներն այդ օրերին հավաքվում էին կենտրոնում և ընթերցանությամբ զբաղվում››,-ասում է տիկին Իրան։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին տիկին Իրան կենտրոնում է եղել, երբ թշնամին նոր պատերազմ սանձազերծեց։ Իրենք սկզբում ապաստարան են իջել։ Հետո երեխաներին են բերել այնտեղ։

‹‹Շրջաններից օդանավակայան տեղափոխված բնակիչներին ուղարկել են Ստեփանակերտ։ Մենք դուրս ենք եկել ապաստարաններից, որ իրենց տեղավորենք այնտեղ։ Երեխաներից շատերին ինձ հետ կենտրոն եմ բերել, քանի որ այնտեղ անվտանգ էր։ Գետնին, բազմոցին էինք քնում››,-ասում է տիկին Իրան։

Գիշերը՝ ժամը 03։50-ին, կենտրոնի բակում արկ է ընկել։ Տիկին Իրան ասում է՝ լավ է՝ երեխաները քնած էին, թե չէ շատ կվախենային։ Առավոտյան վառարան են դրել, որ շենքի բնակիչները կերակուր պատրաստեին։ Կենտրոնի աշխատակիցներից ոմանք  օդանավակայան են գնացել, որ ռուս խաղաղապահներն իրենց Երևան կտեղափոխեն, սակայն՝ ապարդյուն։ Խաղաղապահներն իրենց չեն աջակցել, և ստիպված հետ են վերադարձել։

Սեպտեմբերի 26-ին կենտրոնի աշխատակիցներն արդեն Երևան են տեղափոխվել։ Տիկին Իրան խնդրել է, որ իրենց հետ տանեն կենտրոնի աշխատանքները։ Չորս գորգ, երկու գոբելեն, նկարիչների և փայտից պատրաստված աշխատանքները տեղափոխվել են Երևան։

‹‹Դպրոցական մեծ պայուսակում եմ տեղավորել փոքր աշխատանքները։ Թշնամին չի տեսել դրանք, եթե տեսներ, կվերցներ մեր ձեռքից։ Մեկ գիշեր Հակարիի կամրջի մոտ ենք մնացել։ Երկու օր ճանապարհ ենք եկել››,-ասում է նա։

Այժմ կենտրոնը շարունակում է իր աշխատանքները, հիմա ավելի շատ երեխաներ են գալիս։ Միայն թե կենտրոնի ճակատագիրն է անհայտ՝ բոլորի կողմից անտարբերության մատնված։

‹‹Նախագահի հրամանագրով ինձ ազատել են աշխատանքից, բայց ես կենտրոնի աշխատակիցներին չեմ ազատել աշխատանքից, քանի որ բոլորս դեռ հարկային դաշտում ենք։ Հրամանների գիրքն ու աշխատանքային գրքույկներն այստեղ են մնացել։ Ոչ ոք մինչև այսօր վերջնահաշվարկ և ազատ արձակման նպաստ չի ստացել։ Կենտրոնում ձեռքի աշխատանքներ են։ Այդքանը հավաքեմ՝ ո˚ւմ  տամ, որտե˚ղ գնամ։ Հինգ միլիոն դրամի չափ միայն հիմնական գույք ունեմ։ Կավի համար վառարան եմ ստացել ՄԱԿ-ի գրասենյակից››,-ասում է տիկին Իրան։

 

Կենտրոնի հարցով տիկին Իրան դիմել է ՀՀ ԿԳՄՍ նախարարին։ Դիմումին պատասխանել են, որ բարձր են գնահատում կենտրոնի գործունեությունը և հետագայում կհամագործակցեն։ Տիկին Իրան կենտրոն է հրավիրել նաև Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին, որպեսզի տեսնի իրենց երեք տարվա աշխատանքն ու խորհուրդ տա՝ ինչպես վարվել հետագայում։

‹‹Արցախի հին ու նոր պետնախարարների մոտ էլ եմ գնացել, ասել եմ՝ մենք այստեղ ենք։ Իրենք էլ ասել են, որ գիտեն մեր մասին։ Նախագահին հարցրել եմ՝ Դուք գիտե˚ք, որ մենք կանք։ Ինքն էլ պատասխանել է՝ չգիտեմ։ Խոստացել է գալ, բայց մինչև այսօր սպասում ենք››,-ասում է նա։

Հասմիկ Հակոբյան

 

Հասմիկ Հակոբյան Իրա Թամրազյան արցախցի բռնի տեղահանվածներ Հադրութ Հայաստան խմբագրի ընտրանի 44-օրյա պատերազմ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին