f

Անկախ

«Փաստ». Ի՞նչ է կատարվում անշարժ գույքի շուկայում, և ի՞նչ է սպասվում առաջիկայում


«Փաստ» օրաթերթը գրում է. «Պաշտոնական տվյալներով, Երևանում 2023-ին բնակարանների առքուվաճառքի գործարքները նվազել են մոտ 24 տոկոսով։ Ի դեպ, նվազել են նաև օտարերկրյա քաղաքացիների կողմից գնված ու վաճառված անշարժ գույքի ցուցանիշները։ Մասնավորապես, 2023-ին օտարերկրացիների կողմից գնված անշարժ գույքի գործարքները նվազել են 15,6 տոկոսով, իսկ վաճառքի գործարքները՝ 6 տոկոսով։ Այդուամենայնիվ, պարզվում է, որ հատկապես մայրաքաղաքում գները շարունակել են բարձրանալ: Ինչի՞ մասին է խոսում այս հանգամանքը: Տարբեր փորձագետների հետ մեր զրույցները հակիրճ ամփոփելով՝ կարելի է նշել, որ առաջին հերթին գործ ունենք արհեստական գերարժևորման հետ, ընդ որում՝ տարբեր հաշվարկներով՝ 20-25 տոկոսի սահմաններում:

Տնտեսագետների կարծիքով, արհեստական ձևավորված գնաճը խթանել են կառավարությունն ու Կենտրոնական բանկը՝ եկամտային հարկի հետվերադարձով։ Ուշագրավ է, որ հիպոտեկային վարկի տոկոսադրույքի դիմաց եկամտահարկի վերադարձի ծրագրով 2021 թվականին պետբյուջեից վճարվել է մոտ 36 մլրդ դրամ, 2022- ին՝ 52 մլրդ, 2023-ին՝ արդեն մոտ 80 մլրդ դրամ: Ինչ վերաբերում է անշարժ գույքի շուկայի պասիվությանը, ապա այստեղ էլ գործ ունենք մի քանի հանգամանքի հետ. նախ, ըստ մասնագետների, իրենց դերն են խաղացել մարդկանց եկամուտների անհամաչափ աճը, տնտեսական աճի կառուցվածքն այն կտրվածքով, որ դա հիմնականում կապ չունի տնտեսության իրական զարգացումների հետ, անվտանգային խնդիրները, ինչպես նաև հանրության մեջ վաղվա օրվա նկատմամբ անորոշության ավելացումը։ Միևնույն ժամանակ մասնագետները մտահոգություն են հայտնում, որ անշարժ գույքի շուկան կարող է պայթել, քանի որ առաջարկը առավել կնվազի, շատ կտրուկ կընկնեն նաև գները՝ հատկապես այն բանից հետո, երբ եկամտահարկի վերադարձի գործոնը դուրս գա:

Բանն այն է, որ այս ծրագրից հիմնականում օգտվել են և օգտվում են միջին ու բարձր եկամուտ ունեցողները, չնայած նախատեսված է եղել սոցիալապես առավել անապահով ու բնակարանի իրական կարիք ունեցող շերտի համար: Սակայն եկամտահարկի վերադարձը «փակելով»՝ պետությունը վերջիններիս հարցն այդպես էլ չի լուծել ու ոչինչ չի էլ առաջարկում: Այսպես ասած՝ «պահեստային» տուն գնողները, որոնք միջին ու բարձր եկամուտ ունեցողներն են, առանց եկամտահարկի վերադարձի, բնականաբար, գնում չեն կատարի, արդյունքում այս շուկան իրապես կարող է փլուզվել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

անշարժ գույքի շուկա Հայաստան

Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին