f

Անկախ

Բնակարանների վաճառքների գործարքների քանակն արտասահմանցիների հետ նվազել է մոտ 40%-ով. Աղասի Թավադյան


Սոցիալական ցանցերում ծավալվող քննարկումներում օգտատերերն իրենց գրառումներում հայտնում են, որ դժվարությամբ են վաճառում իրենց բնակարանները։ Որոշ օգտատերեր էլ հայտնում են, որ ստիպված են եղել էժանացնել տան գները, որպեսզի կարողանան գործարք անել։ Panorama.am-ը անշարժ գույքի շուկայում տիրող իրավիճակի շուրջ զրուցեց տնտեսագետ Աղասի Թավադյանի հետ։

Ա. Թավադյան-Դե-ֆակտո բնակարանների վաճառքի գներն իջել են, բայց եթե Կադաստրի կոմիտեի տվյալները նայենք, ապա վերջին 2023 թվականի նոյեմբերի տվյալներով դեռ աճ կա, բայց  այն շատ է դանդաղել։ Գործարքների քանակն էլ նախորդ տարվա համեմատ բավականին քչացել են անշարժ գույքի շուկայում և ավելի շատ նվազել են արտասահմանցիների  հետ՝ մոտ 40%-ով։

Վաճառքի բնակարանների քառակուսի մետրի գների աճը գրեթե 0-ացել է, շատ է դանդաղել, բայց իներցիոն աճը պահպանվում է, իսկ վարձակալության գները Երևանի կենտորնում մեկ սենյականոց բնակարանի 1000-ից ընկել է 700 դոլարի։ Բայց մտահոգության տեղիք է տալիս այն, որ ռուսների քանակը քչացել է, ինչպես նաև 2024 թվականին ՌԴ-ից կապիտալի նոր արտահոսք չի սպասվում և կարող է խնդրահարույց լինել մեր շուկայի համար, հատկապես, որ մեր շուկայում հիմնական ներդրումը կատարվում է անշարժ գույքում և մեր կառավարությունը էլ կարճաժամկետ, արագ եկամուտ ակնկալելով՝ մեծ գումարներ է դրել անշարժ գույքի շուկայում։

Panorama.am-Դուք խոսեցիք նաև բնակարանների վարձակալությունից, ի՞նչ պատկեր ունենք ասյտեղ։

Ա. Թավադյան-Առաջին հերթին հասկանանք թե ինչու էին բարձրացել բնակարանների գները, որպեսզի հասկանան, թե նվազումների միտումներն որոնք են։ 2021 թվականին Երևանի կենտրոնում 1 սենյականոց բնակարանի վարձակալությունն արժեր մոտավորապես 700 դոլար։ Ռուս-ուկրաինական պատերազմով և Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներով պայմանավրոված բավականին մեծ թվով ՌԴ քաղաքացիներ եկան Հայաստան, որոշ գնահատականներով 80-100 հազար հոգի, և այն հավելյալ պահանջարկ առաջացրեց մեր շուկայում, ինչի հետևանքով 2022 թ աշնանից Երևանի կենտրոնում նույն բնակարանի գինը դարձավ 1000 դոլար։

Անցած տարվա ձմնռանը նույնիսկ սեզոնային գնիջեցում չնկատվեց։ Այս պահին իջել է գները և նույն բնակարանի գինը հասել է 700 դոլար և նկատվում է, որ ավելի քիչ են ՌԴ քաղաքացիները։ Որոշ գնահատականներով այդ 80-100 հազար ռելոկանտների կեսն արդեն Հայաստանից դուրս է եկել։ Սա բավականին լուրջ խնդիրենր կարող է առաջացնել ՀՀ-ի համար, քանի որ բացի նրանից, որ մեծ  քանակությամբ ռուսներ էին եկել Հայաստան,  նաև բավականին մեծ քանակությամբ կապիտալ արտահոսեց ՌԴ-ից և ներհոսեց ՀՀ, իսկ մեր երկրում կապիտալի ներդրման հիմնական ոլորտն անշարժ գույքի կառուցումն է, և մենք տեսանք, որ բավականին մեծ քանակությամբ նորակառույցներ դրվեցին Երևանի ծայրամասերում և կենտրոնում, հիմնականում՝ բավականին բարձր գներով։

Օրինակ երևանի կենտրոնում որոշ նորակառույցներում 1 ք/մ-ի արժեքը 3000-ից 6000 դոլարի է հասնում, որը շատերի ուղեղում չի տեղավորվում։ Այն որոշակի խնդիր կարող է ստեղծել, քանի որ մենք տեսնում ենք, որ այս պահին ՌԴ-ի տնտեսությունը վերականգնվում է և այդքան մեծ կապիտալի արտահոսք չկա ։ Նաև պետք է հասկանանք, որ 2022 թվականին 12.6 % և 2023 թվականի նախնական տվյալներով 8 % տնտեսական աճերը հիմնականում պայմանավորված էր դրանով։ Իհարկե այն կարճաժամկետ բնույթ ունի և չի կարող այդ հոսքը շարունակվեր, որպեսզի մեր տնտեսությունը կարողանա աճ ապահովել։

Անշարժ գույքում ներդրում կատարալն կրկին կարճաժամկետ ավելացված արժեք ստանալու հիմք է, քանի որ այս պահին արժեքը կա, բայց հաջորդ տարիների ընթացքում այդ արժեքը չի ստեղծվում, այն մի անգամ վաճառվեց և վերջ, այսինքն այն ՀՆԱ-ի հիմք չի կարող հանդիսանալ։

Այստեղ նաև վտանգավոր է այն հանգամանքը, որ մեր կառավարությունն նույնպես կարճաժամկետ շահույթ ստանալու նպատակով 2024 թվականին բավականին մեծ փողեր է ներդրել շինարարության մեջ, որը կրկին անհանգստության առիթ է տալիս։

Հնարավոր է որ 2023-24թթ գների իջեցումը լինել սեզոնային և հնարավոր է ամռանը լինի գների բարձրացում, որը տնտեսության համար, ընդհանուր առմամբ լավ կլինի, սակայն հավանականություն կա նաև, որ այս միտումը պայամանվորված է Հայաստան եկած ռուսների մեծ քանակության նվազմամբ և մեծ տնտեսկան խնդիրներ այն կարող է առջացնել։ Նշեմ նաև մի հանգամանք, որ այս պահին Երևանի կենտրոնում վարձակալությունն ավելի թանկ է, քան Մոսկվայի կենտրոնում, որն զարհուրելի է։ Օրինակ, 2023 թվականի ամռանը մեկ սենյականոց բնակարանի վարձակալությունը 1000 դոլար էր, իսկ Մոսկվայում՝ 700 դոլար։
 

անշարժ գույքի շուկա Հայաստան Աղասի Թավադյան

Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ. իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել. Հակոբ Արշակյան
Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը
Տղային կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով մեկ անգամ հարվածելու համար. աբսուրդ է. Մինասյան
Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Առաջարկում եմ՝ Տավուշի մարզկենտրոնը Իջեւանից տեղափոխել Կիրանց. Գեղամ Նազարյան
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
«Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված պայմաններում (վիդեո)
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Ավելին
Ավելին