Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման հետեւանքով հոկտեմբերի 7-ից մինչ օրս սպանվել է ՄԱԿ-ի 152 աշխատակից։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
«Ես խորապես մտահոգված եմ միջազգային մարդասիրական իրավունքի ակնհայտ խախտումներով։ Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայում սպանվել է ՄԱԿ-ի 152 աշխատակից` մեր կազմակերպության պատմության մեջ ամենաշատը»,- ասել է նա:
Գուտերեշը հավելել է, որ օգնության աշխատակիցները, չնայած հսկայական ճնշումներին, անում են հնարավոր ամեն ինչ Գազա օգնություն հասցնելու համար։