f

Անկախ

Ավոկադոյի  օգուտներն ու վնասները. ինչպես ընտրել, պաhել և  պատրաստել


Մեր օրերում ավոկադոն ամենահայտնի ու օգտակարության տեսանկյունից գովերգված էկզոտիկ մթերքներից է: Այս մրգի օգտակար և վնասակար հատկություններն է ներկայացնում սննդաբան Ուլյանա Բելիկովան:  

Այն ամենը, ինչ ցանկանում էիք իմանալ ավոկադոյի մասին

Այս միրգն արդեն դարձել է առողջ ապրելակերպի խորհրդանիշ։ Առողջ ճարպաթթուների և վիտամինների բարձր պարունակության համար և՛ վեգանները, և՛ կետո  դիետայի երկրպագուները պաշտում են այն: Կան մի քանի կարևոր մանրուքներ, որոնք կօգնեն ձեզ առավելագույնս օգուտ քաղել ավոկադոյից և խուսափել հնարավոր բացասական հետևանքներից։

Ավոկադոյի տեսակները

Պտուղն ունի տասնյակ սորտեր, բայց ամենից հաճախ միայն մի քանիսն են հասանելի խանութներում։ Նրանք առանձնանում են գերազանց համով, ոչ պահանջկոտությամբ տեղափոխման ժամանակ և երկար պահպանման ժամկետով։ Դրանք են.

Էթինգեր - մեծ,  երկարավուն  միրգ է,  մոտ 250 գրամ քաշով: Այս սորտի սերմը մոխրագույն է, երկարավուն և բավականին մեծ։ Էթինգերը ավոկադոյի միակ տեսակն է, որը կարող է երկար պահպանվել  առանց փչանալու։ Ժամանակի ընթացքում այն ​​միայն ավելի լավն ու համեղ է դառնում: Սկզբում նրա մաշկը կնճռոտվում է, հետո սևանում։ Այս սորտի ավոկադո գնելու լավագույն ժամանակը հոկտեմբեր-հունվարն է:

Ֆուերտե- այն  հեշտությամբ կարելի է ճանաչել իր վառ կանաչ կեղևով և փոքր չափերով, սերմը նույնպես փոքր է: Միջուկը մի փոքր խոտաբույսի համ ունի և իդեալական է աղցանների համար։ Այս տեսակը խանութներում հանդիպում է  ամռանը և աշնանը:

Պինկերտոն-  այն տանձի տեսք ունի, կանաչ, փուչիկավոր  մաշկով, որը հեշտությամբ բաժանվում է միջուկից: Իդեալական է գուակամոլեի, աղցանների և սմուզիների համար: Սեզոնը՝ աշնանից գարուն։

Ավոկադոյի կալորիականությունը և սննդային արժեքը

  • Կալորիաների  պարունակությունը 100 գ-ում `200 կկալ:

100 գ-ում.

  • սպիտակուցներ - 2 գ;
  • ճարպ - 20 գ;
  • ածխաջրեր - 7.4.

Որո՞նք են ավոկադոյի օգտակար հատկությունները

Ավոկադոն պարունակում է ավելի քան 20 վիտամիններ և հանքանյութեր։ Այն նաև հարուստ է սննդային մանրաթելերով, ասկորբինաթթվով  և ֆոլաթթվով, կալիումով և պղնձով։ Բացի այդ, այն պարունակում է մոնոհագեցած ճարպաթթուներ, որոնք դրական են ազդում սրտի աշխատանքի վրա։

Օգտակարությունը տղամարդկանց համար

Ավոկադոն համարվում է ուժեղ աֆրոդիզիակ և խորհուրդ է տրվում օգտագործել սեռական խանգարումներ ունեցող տղամարդկանց: Այն բարելավում է վերարտադրողական համակարգի գործունեությունը, բարձրացնում է տղամարդկանց ուժն ու լիբիդոն: Բացի այդ, ավոկադոն օգնում է ավելի արագ վերականգնել ֆիզիկական ակտիվությունից հետո և բարենպաստ ազդեցություն է ունենում նյարդային համակարգի աշխատանքի վրա։

Օգտակարությունը  կանանց համար

Ավոկադոն պարունակում է վիտամին E, որը նպաստում է մաշկի, մազերի և եղունգների առողջությանը: Ավոկադոն օգնում է կարգավորել հորմոնալ հավասարակշռությունը կանանց մոտ՝ շնորհիվ վիտամին B6-ի և ֆոլաթթվի պարունակության:

Օգտակարությունը  երեխաների համար

Ավոկադոն օգնում է ամրապնդել երեխաների իմունային համակարգը C վիտամինի բարձր պարունակության շնորհիվ: Բացի այդ, դրա բաղադրության մեջ ներառված մանրաթելն օգնում է բարելավել մարսողությունը երեխաների մոտ։

Կարևոր է հիշել, որ ավոկադոն պետք է աստիճանաբար մտցնել երեխաների սննդակարգ՝ սկսած փոքր չափաբաժիններից՝ հնարավոր ալերգիկ ռեակցիաներից խուսափելու համար։

Ավոկադոյի վնասակարությունը

Որոշ մարդիկ կարող են ալերգիա ունենալ ավոկադոյի նկատմամբ, ուստի այս միրգը պետք է աստիճանաբար ներմուծվի սննդակարգ:

Ավոկադոն վնասակար է չափից ավելի օգտագործման կամ անհանդուրժողականության դեպքում: Այն կարող է հանգեցնել մարսողական խնդիրների, փորկապության, փորլուծության և փքվածության: Ավոկադո ուտելը կարող է որոշ մարդկանց մոտ մարսողական խնդիրներ առաջացնել՝ մանրաթելերի մեծաքանակ  պարունակության պատճառով:

Ավոկադոն կոսմետոլոգիայում

Իր հարուստ բաղադրության շնորհիվ ավոկադոն հաճախ օգտագործվում է տանը՝ որպես մաշկի և մազերի խնամքի միջոց։

Դիմակ դեմքի համար

Ավոկադոյի դիմակը հարմար է ծերացող, չոր և ջրազրկված մաշկի համար։ Այն նաև օգտագործվում է պզուկների, գերզգայունության և գրգռման հակման դեպքում:

Դիմակ պատրաստելու համար մեկ ավոկադոյի միջուկը մանրացրեք բլենդերով, վրան ավելացրեք երկու թեյի գդալ կիտրոնի հյութ, այս խառնուրդը քսեք դեմքին և թողեք 20-30 րոպե։ Այնուհետեւ լվացեք  տաք ջրով։ Դիմակը կհանգստացնի մաշկը և կնվազեցնի բորբոքման սրությունը։

Մազերի դիմակ

Ավոկադոյի յուղի հիմնական արժեքը նրա ճարպաթթուների համալիրն է։ Ուստի այն իդեալական է չոր մազերի համար՝ խոնավեցնում է դրանք, հաղորդում փայլ և փափկություն։ Բացի այդ, ավոկադոյի յուղը բավականին թեթև է. այն չի ստեղծում յուղոտ ազդեցություն: Ավոկադոյի յուղ կամ ավոկադոյով մազերի դիմակ կարող եք  գնել խանութներում:

Համեղ ուտեստ  ավոկադոյով

Գուակամոլե

Բաղադրությունը.

  1. ավոկադո - 1 հատ;
  2. լոլիկ - 1 հատ;
  3. կանաչ սոխ - 2 ցողուն;
  4. կարմիր չիլի պղպեղ - 1/2 հատ;
  5. թարմ համեմ - 1 փունջ;
  6. աղացած չիլի պղպեղ - 1/2 թեյի գդալ;
  7. լայմ- 1 հատ;
  8. աղ - 1/4 թեյի գդալ;
  9. աղացած սև պղպեղ - 1/4 թեյի գդալ;
  10. ձիթապտղի յուղ - 3 ճ.գդալ

Պատրաստման  եղանակը.

  1. Ավոկադոյի միջուկը տրորել պատառաքաղով։ Որպեսզի այն գույնը չփոխի, ցողեք այն մեկ կիտրոնի կամ լայմի հյութով։
  2. Լոլիկը մանր կտրատել՝ նախ հեռացնելով հեղուկ մասը։ Մանրացրեք կանաչ սոխը, համեմը, կարմիր կծու պղպեղը։
  3. Ավելացնել աղ, աղացած սև պղպեղ, չոր չիլի և ձիթապտղի յուղ։ Խառնել գուակամոլեն:

Ինչպես ընտրել և պահել ավոկադոն

Առաջին բանը, որին պետք է ուշադրություն դարձնել, կեղևն է։ Այն պետք է լինի առանց վնասների կամ բծերի: Հասած պտուղները շոշափելիս  մի փոքր փափուկ են, բայց ոչ փխրուն: Դուք կարող եք դա ստուգել՝ թեթևակի սեղմելով ավոկադոյի՝ ճյուղին կցվելու հատվածում: Եթե սեղմելիս  ​​չափն անցնեք և վնասեք կեղևը, պտուղը կարող է փչանալ։

Ամեն խանութ չէ, որ առաջարկում է կատարյալ հասած մրգեր։ Նրանց հասունացման գործընթացը կարող եք  մի փոքր արագացնել տանը, եթե դրանք դնեք թղթե տոպրակի մեջ և պահեք  մութ տեղում։ Արևի ուղիղ ճառագայթների տակ ավոկադոն կարծրանում է, սևանում  և կորցնում իր օգտակար հատկությունները։ Ավոկադոն կարելի է պահել սենյակային ջերմաստիճանում կամ սառնարանում։

Ինչպե՞ս և որքան ժամանակ կարելի է պահել ավոկադոն

Ամբողջական ոչ այնքան հասուն պտուղները ցանկալի է պահել սառնարանում, որպեսզի չհասցնեն գերհասունանալ։ Նրանք կարող են այսպես մնալ մեկ-երկու շաբաթ:

Կտրված ավոկադոն նույնպես պետք է պահել սառնարանում։

Կտրած պտուղը 2-3 օր հանգիստկարող եք պահել  սառնարանում։ Իսկ որպեսզի կտրտած ավոկադոն չսևանա, փափկամիսը ցողեք կիտրոնի հյութով, քացախով, կամ փակ թաղանթի տակ դրեք: 


Աղբյուրը՝ www.sport-express.ru



 

 

 

ավոկադո առողջություն առողջ սնունդ խմբագրի ընտրանի Բաղադրատոմս

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին