f

Անկախ

Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի տնօրենի կողմից 120 մլն դրամի վնաս պատճառելու գործն ուղարկվել է դատարան


ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում  ավարտվել է «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության տնօրենի կողմից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու, ապացույց կեղծելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝  2019թ. հունվարի 8-ին «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ եւ «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊ ընկերությունների միջեւ կնքվել է բեռի փոխադրման մասին պայմանագիր, որի համաձայն՝ վերջինս պարտավորվել է պատվիրատուի կողմից իրեն վստահված բեռները հասցնել նշանակման վայր: Պայմանագրի հիման վրա իրականացված բեռնափոխադրումների համար կազմված 17 հաշիվ-վավերագրերի արդյունքում «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊ ընկերության հանդեպ «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության պարտքը 2019 թ. ապրիլի 3-ի դրությամբ կազմել է 120.735.150 ՀՀ դրամ, որը վերջինիս կողմից չի վճարվել:

2019թ. օգոստոսի 1-ին «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊ ընկերությունը դիմել է ՀՀ սնանկության դատարան՝ վերոհիշյալ  ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով, որը դատարանի կողմից վարույթ է ընդունվել:

Նախաքննությամբ պարզվել է, որ «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության տնօրենը «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊ ընկերությանը վճարման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ, իր ստորագրությամբ հաստատելով, կեղծել է քննությամբ դեռեւս չպարզված անձի կողմից մինչ այդ կազմված, «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊ ընկերության տնօրենի փոխարեն վերջինիս ստորագրությունը դրանում կեղծած  «11.01.2019թ.» թվագրությամբ  «Համաձայնագիր /պայմանագիրը փոփոխելու մասին/» վերտառությամբ իրականությանը չհամապատասխանող փաստաթուղթը եւ այդ կեղծ փաստաթղթի պատճենը, որպես ապացույց օգտագործելով, իր ընկերության ներկայացուցչի միջոցով 2019թ. սեպտեմբերի 9-ին հայցադիմում է ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊ ընկերության` 2019 թ. հունվարի 8-ին կնքված բեռի փոխադրման մասին պայմանագիրը եւ «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊ ընկերության անվամբ դուրս գրված հաշիվ վավերագրերը անվավեր ճանաչելու պահանջների մասին, որը դատարանի կողմից ընդունվել է վարույթ:

«Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության տնօրենը վերոհիշյալ կեղծ փաստաթղթի պատճենը կրկին օգտագործելով որպես «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊ ընկերության պահանջը հերքող ապացույց՝ սնանկության գործի քննության ընթացքում  2019 թ. օգոստոսի 30-ին դատական նիստի ժամանակ իր ընկերության ներկայացուցչի միջոցով ներկայացրել է սնանկության դատարանին:

Արդյունքում «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության տնօրենը դատարաններում, որպես ապացույց, ներկայացուցչի միջոցով օգտագործելով իրականությանը չհամապատասխանող վերոնշյալ փաստաթուղթը, ուղղակի դիտավորությամբ խաբեության եղանակով խոչընդոտել է «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊ ընկերությանը ստանալ բեռնափոխադրումների արդյունքում գոյացած 120.735.150 ՀՀ դրամ գումարը՝ վերջինիս պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝  «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի (ապացույցները կեղծելը) 1-ին մասով (2 դրվագ) եւ ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի (գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) 2-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

ՀՀ Քննչական կոմիտե

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին