Շվեդիայի Սյոդերտալյե քաղաքում թալանել են ենթարկել Սուրբ Մարիամ Հայ առաքելական եկեղեցին։
Այս մասին գրում են շվեդական լրատվամիջոցները։
Նշվում է, որ եկեղեցուց գողացել են թանկարժեք իրեր, նյութական և ոչ նյութական արժեքներ։
«Շատ անսպասելի էր, հիմա Սուրբ ծնունդից առաջ շատ տխուր է կանգնել դատարկ խորանի առջև»- ասել է եկեղեցու ներկայացուցիչ Ալեքսանդր Շառոյանը:
Հայտնի չէ, թե քանի հանցագործ է ներգրավված այս գործում ։ Գողը կամ գողերն ամենայն հավանականությամբ եկեղեցի են մտել եկեղեցուն կից սենյակի պատուհանից։ Այս վայրն օգտագործվում է մկրտությունների, հարսանիքների և այլ միջոցառումների համար։
Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։