f

Անկախ

Ինչպե՞ս կարող է կարողունակ շրջանավարտը նպաստել ՀՆԱ աճին. ՈԱԱԿ հիմնադրման 15-ամյակի առթիվ տեղի ունեցավ քոլեջների համաժողով


Քոլեջների շրջանավարտների միայն 37 տոկոսն է ավարտելուց հետո պատրաստ միանգամից աշխատանքի անցնելուն: Մինչդեռ ՀՀ կրթության մինչև 2030թ. զարգացման պետական ծրագրով նպատակ է սահմանված հասնել 90 տոկոս ցուցանիշին: 

Ինչպե՞ս կարող է կրթական համակարգը նպաստել ՀՀ տնտեսական աճին և ի՞նչն է խոչընդոտում, որպեսզի քոլեջների շրջանավարտներն ավարտելուց հետո անմիջապես աշխատանքի անցնեն և իրենց կարողություններն ու հմտությունները ծառայեցնեն մեր երկրի ՀՆԱ աճին: Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) հիմնադրման 15-ամյակի առթիվ այս հարցերն այսօր քննարկվեցին «Տնտեսական աճը կարողությունների զարգացման միջոցով» թեմայով քոլեջների համաժողովում:

 

«Կարևոր է ոչ միայն կրթելը, այլ նաև այն, թե ինչ կարողություններ ենք տալիս երկրին...Մենք պետք է ստեղծենք մասնագիտական կարողություններ, որոնք անմիջապես կիրառվում են գործատուի դաշտում: Քոլեջում տրվող հանձնարարությունների  չափանիշները պետք է համապատասխանեն գործատուի միջավայրին և պահանջներին»,- ասաց ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը՝ ողջույնի խոսք հղելով համաժողովի մասնակիցներին: 

ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանը ողջույնի խոսքում նշեց, որ  համաժողովը ևս մի կարևոր գործոն է, որով մասնագիտական կրթության ոլորտում փոփոխություններն էլ ավելի ուղղորդված կլինեն: Տիկին Սվաջյանը շեշտադրեց քոլեջների հավատարմագրման դերը  կրթական գործընթացների շարունակական բարելավման և կարողունակ աշխատուժի ձևավորման տեսանկյունից. «Հավատարմագրումը հնարավորություն է տալիս  պետությանը, դիմորդներին, միջազգային շահակիցներին ցույց տալ, թե ինչ որակի կրթություն է իրականացվում տվյալ ուսումնական հաստատությունում: Մյուս կողմից այն նաև  ինքնավերլուծության, խնդիրների արձանագրման մի մեխանիզմ է, որը հնարավորություն է տալիս ուսումնական հաստատությանն  արձանագրել, թե ինչն է իր մոտ լավ ստացվում այդ պահին, ինչ խնդիրներ կան, և այդ խնդիրների լուծման ուղղությամբ ինչ քայլեր պետք է արվեն»:  Փոխնախարարը խրախուսեց նաև քոլեջների և գործատուների համագործակցությունը՝ նշելով, որ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքի ընդունումից հետո  առավել բարենպաստ պայմաններ կստեղծվեն համագործակցության համար:  

ՀԱՀ Ընդհանուր կրթության ֆակուլտետի դեկան Շարիստան Մելքոնյանը ևս ողջունեց համաժողովի մասնակիցներին՝ կարևորելով միջին մասնագիտական կրթության դերը երկրի հզորացման գործում:  «ՄԿՈՒ հաստատություններն անփոխարինելի են  պատասխանատու քաղաքացիներ և հմուտ աշխատուժ պատրաստելու հարցում»,- ասաց նա:  

«Երկրի զարգացումը և տնտեսական ցուցանիշների աճը կախված չեն  բնակչության թվի աճից, այլ նրանից, թե որքանով է հասարակությունը կրթված և կարողունակ, քանի որ այդպիսի մարդն առավել արագ է սովորում փոփոխություններին և նորագույն տեխնոլոգիաների կիրառմանը, որը հանգեցնում է տնտեսության զարգացմանը և ՀՆԱ  աճին»,- ասաց ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ Անահիտ Տերտերյանը՝ «Նորարարություն, ձեռնարկատիրություն և ՄԿՈՒ համակարգ ինչպես մասնակից դառնալ տնտեսական աճին» թեմայով զեկույցի շրջանակներում ներկայացնելով ոլորտի վիճակագրական տվյալները և մարտահրավերները:  

ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը, ամփոփելով համաժողովը, կարևորեց փոխադարձ վստահության մթնոլորտի առկայությունը և դրա շրջանակներում քոլեջների ինքնավարության մեծացումը. «Քոլեջը պետք է ինքնավարություն ունենա, քանի որ ինքն է տեսնում և՛ խնդիրը, և՛ դրա լուծումը: Իսկ հավատարմագրումը և որակի ապահովումը կհավաստեն ուսումնական հաստատության պատասխանատվությունը և հաշվետվողականությունը»

 

ՈԱԱԿ կրթություն քոլեջ ԿԳՄՍՆ

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին