f

Անկախ

Ինչպե՞ս ունենալ ամուր և փայլուն եղունգներ. խնամքի մի քանի «գաղտնիք»


Մատնահարդարումը խնամքի կարևոր պրոցեդուրա է՝ առողջ մաշկ  և եղունգներ ունենալու համար: Ճիշտ խնամքը կանխում է տարբեր խնդիրներ՝ եղունգների փխրունություն, ծղունգի, վնասվածների ի հայտ գալ և  բորբոքումները: Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն տան պայմաններում առողջ պահել ձեր եղունգները, ձեռքի մաշկը և կուտիկուլները:

Պարբերաբար կտրեք  եղունգները

Երկար եղունգները կարող են դառնալ կեղտի, բակտերիաների և սնկերի կուտակման վայր։ Հետևաբար, կարևոր է դրանք պարբերաբար կտրել: Օգտագործեք որակյալ մկրատ կամ խարտոց՝ հավասարաչափ, կոկիկ կտրվածք ստեղծելու համար: Մկրատը պետք է պարբերաբար սրել կամ փոխարինել, որպեսզի այն կտրի եղունգը, ոչ թե կոտրի իր բութ  եզրերով։

Եթե ​​դեռ պատրաստ չեք հրաժարվել երկար եղունգներից, ապա բավարար ժամանակ հատկացրեք  եղունգի տակի տարածքը մանրակրկիտ մաքրելու համար:

Խոնավացրեք ձեռքերն ու եղունգները

Ձեռքերի և եղունգների առողջ մաշկը պահպանելու համար օգտագործեք խոնավացնող և սնուցող բաղադրիչներով քսուքներ: Մարդիկ հաճախ մոռանում են, որ հատկապես իրենց ձեռքերի մաշկը ենթակա է ծերացման: Քսուքի կանոնավոր օգտագործումը կօգնի խուսափել չորությունից, շերտավորումից, ճաքերից ու կնճիռներից:

«Կարևոր է ամեն անգամ ձեռքերը լվանալուց հետո մաշկը խոնավացնելը: Եվ այստեղ մեծ դեր է խաղում ապրանքի ընտրությունը։ Էժան ապրանքը կունենա ավելի քիչ խնամող և վերականգնող բաղադրիչներ»,- ասում է մատնահարդար Անաստասիա Խոլոդնայան:

Մաքրեք եղունգները և դրանց շուրջ մաշկը

Կեղտը և օրինակ՝  դիմահարդարման մնացորդները հեռացնելու, ինչպես նաև հնարավոր  բորբոքումը  կանխելու համար անհրաժեշտ է մաքրել եղունգների շուրջ մաշկը։ Ձեռքերի սովորական լվացումը սովորաբար չի ընդգրկում բոլոր տարածքներն  անհրաժեշտ չափով: Կարող եք օգտվել ԱՀԿ-ի ուղեցույցից, թե ինչպես ճիշտ լվանալ ձեռքերը:

Մի կրծեք  եղունգները կամ մատների մաշկը

Դուք բառացիորեն ուտում եք մաշկի պաշտպանիչ շերտը՝ նպաստելով բորբոքումների  և եղունգների շուրջ ծղունգների առաջացմանը։ Եղունգների տակից մանրէները  նույնպես կարող են  հայտնվել վերքերի մեջ։ Անհրաժեշտության դեպքում օգտագործեք հատուկ միջոցներ (օրինակ՝ դառը համով թափանցիկ լաք)՝ ձերբազատվելու այս վատ սովորությունից։

Խոնավացրեք ձեր կուտիկուլները

Կուտիկուլը պաշտպանիչ շերտ է եղունգների շուրջ, որը կանխում է եղունգների աճի տարածքի վնասումը: Յուղի կամ հատուկ կրեմի կանոնավոր օգտագործումը կօգնի խոնավացնել և փափկացնել կուտիկուլը՝ դարձնելով այն ավելի ճկուն և դիմացկուն արտաքին գործոնների  նկատմամբ:

Խուսափեք չափազանց տաք կամ սառը ջրից

Շատ տաք կամ հակառակը՝ շատ սառը ջուրը կարող է առաջացնել մաշկի չորություն և ջրազրկում, ինչպես նաև հանգեցնել եղունգների փխրունության։ Ձեռքերը կամ սպասքը լվանալիս,  ցնցուղ ընդունելիս փորձեք օգտագործել ջրի միջին, մաշկին հաճելի  ջերմաստիճան:

Հագեք պաշտպանիչ ձեռնոցներ

Կոշտ քիմիական նյութերի հետ աշխատելիս, ինչպիսիք են լվացող միջոցները կամ լուծիչները, կրեք ռետինե ձեռնոցներ: Այն կօգնի կանխել այդ նյութերի հետ շփումը և բացասական ազդեցությունը մաշկի վրա: 

«Կենցաղային քիմիական նյութերի  հետ շփվելուց հետո խորհուրդ եմ տալիս օգտագործել pH չեզոքացուցիչ: Այս կերպ մենք կպաշտպանենք մաշկը չորությունից, կպահպանենք նրա առաձգականությունը և կկանխենք հնարավոր բորբոքումները։»,- ասում է մատնահարդարը:

Խուսափեք աքսեսուարների փոխանակումից

Օգտագործեք միայն ձեր սեփական եղունգների մկրատը, խարտոցը և այլ գործիքներ: Ընդհանուր աքսեսուարների օգտագործումը կարող է հանգեցնել տարբեր վարակների, այդ թվում՝ սնկային և բակտերիալ: Անգամ ընտանիքի անդամների հետ եղունգների խնամքի աքսեսուարներով փոխանակվել չի կարելի: 

Կարևոր է նաև ձեր աքսեսուարները մաքուր պահելը: «Կեղտոտ գործիքներ օգտագործելիս նույն սնկերով և բակտերիաներով նորից վարակվելու վտանգ կա, բայց այլ վայրում»,- ասում է մատնահարդարը:

Եթե ​​ մատնահարդարում եք անում սրահում, համոզվեք, որ գործիքները ախտահանվել են նախորդ հաճախորդից հետո։

Պարբերաբար ախտահանեք ձեր եղունգների խնամքի գործիքները

Սա հիշվում է միայն մատնահարդարի մոտ գնալիս, սակայն գործիքները, ինչպիսիք են մկրատը, խարտոցը և պինցետները, պետք է պարբերաբար ախտահանվեն: Օգտագործեք սպիրտ կամ ջրածնի գերօքսիդ: Սա կօգնի կանխել վարակների տարածումը և առողջ պահել ձեր եղունգները: Գործիքները մշակեք, օրինակ՝ ախտահանիչով թրջված  բամբակյա բարձիկներով:

 Հետևեք ձեռքերի հիգիենային

Կանոնը պարզ է, բայց միշտ արդիական՝ ձեռքերի կանոնավոր լվացումը օճառով և տաք ջրով հիգիենայի հիմքն է։ Կարևոր է դա անել ուտելուց առաջ, հասարակական վայրեր այցելելուց և աղտոտված մակերեսների հետ շփվելուց հետո: Ձեռքերը լվանալը կօգնի կանխարգելել վարակները և պահպանել ձեր եղունգներն ու մաշկը առողջ:

Աղբյուրը՝ www.sport-express.ru

 

Եղունգների բուժումն ու խնամքը եղունգներ առողջություն խմբագրի ընտրանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին