f

Անկախ

‹‹Տղան պետք է Արցախում ծառայի››․ հերոս Արամ  Թորոսյան


Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին WarGonzo-ն Շուշիի մատույցներից տեսանյութ էր հրապարակել, որտեղ ժպտացող տղաներից մեկը երևանցի Արամ Թորոսյանն էր։ Ժպտում էր Արամը՝ հաղթանակի հավատը սրտում, Շուշին մինչև վերջ պահելու և չհանձնվելու անսասան կամքով։

Արամը 2020 թվականի հուլիսի 3-ին է զորակոչվել բանակ։ Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին օրերից մարտեր է մղել Հադրութում, Վարանդայում, Ջրականում, Քարին տակում, Շուշիում։ Վիրավոր կռվել է մինչև վերջ և զոհվել նոյեմբերի 7-ին՝ Շուշիում։

‹‹Զանգեց առավոտյան՝ ժամը 09։00-ին։ Վիրավորվել էր բենզալցակայանի պայթյունից։ Ասաց՝ պապ, թուրքին հող չունենք տալու, ընկերներս զոհվել են, մինչև վերջ գնալու եմ։ Մինչև երեկոյան ժամը 19։00-ն մենք կարողացել ենք խոսել հեռախոսով։ Մենք հասանք այնտեղ, ուղղակի չթողեցին մտնել Շուշի և տղաներին հանել››,-‹‹Անկախի›› հետ զրույցում պատմում է մայրը՝ Թագուհի Արիստակեսյանը։

Հարազատները Շուշի են հասել նույն օրը, բայց նրանց ասել են, որ թշնամին պաշարել է բերդաքաղաքը, և հնարավորություն չկա այնտեղ մտնելու։  Նոյեմբերի 14-ին տիկին Թագուհու եղբայրն է Արցախի ԱԻՆ-ի հետ միասին Շուշիից հանել Արամին և մյուս զոհերին։

Մոր խոսքով՝ Հադրութի մարտերից հետո Վարանդա ու Ջրական են գնացել։ Քսաներեք օր Քարին տակում շրջափակման մեջ է եղել Արամը։ Հրամանատարի զոհվելուց հետո տղաներին Խնձորիստան են տարել։ Բայց երկրորդ հրամանատարն էլ է զոհվել։ Նորակոչիկներին պետք է Գորիս տանեին, բայց հետո ասել են, որ պետք է գնան Շուշին պաշտպանելու։

‹‹Շատ մեծ տանջանքներով հանեցինք Արամին››,-ասում է տիկին Թագուհին։

Պատերազմի օրերին Արամն ամեն օր զանգում էր մորն ու ասում՝ հաղթելու ենք։ Խնդրել էր չլացել և չանհանգստանալ։ Մոր խոսքով՝ Արամը միշտ հաղթանակի մասին է մտածել և երբեք չի պատկերացրել, որ կարող են պարտվել։ Ընկերները պատմել են, թե ինչպես է միշտ առաջ գնացել և անահ կռվել։

‹‹Զանգել էր եղբորս ասել, որ վիրավորվել է։ Քանի որ եղբայրս բժիշկ է, բացատրել է՝ ինչ պետք է անել, որ արնաքամ չլինի մինչև իր հասնելը։ Ինչպես ասել էր, այնպես էլ ոտքը կապել էր։ Երբ գտել ենք, թևից  էլ էր վիրավորված››,-ասում է մայրը։

Արամի զինվորական ծառայության ժամանակ ծնողները նրան տեսակցելու հնարավորություն չեն ունեցել՝ կարանտինի պատճառով։ Այդ ժամանակ Մարտունիում է եղել։ Արամը նոյեմբերի 7-ին պետք է Հայաստան գար, որպեսզի բուժակ դառնալու համար վեց ամիս վերապատրաստվեր։

‹‹Ասաց՝ մամ, էլ մի եկեք, ես եմ գալու։ Այն էլ եկավ՝ նոյեմբերի 7-ին, անմահացած››,- ասում է տիկին Թագուհին։

Բնավորությամբ բարի, բոլորին հասնող էր Արամը։ Ֆուտբոլիստ էր, նաև կարատեով էր զբաղվում։ Քույր ու եղբայր շատ կապված էին իրար, ու թեև քույրը եղբորից մեծ է, եղբոր խոսքը մեծ արժեք ուներ նրա համար։ Հիմա Արամի կարոտը քրոջից է առնում տիկին Թագուհին։

‹‹Գնացել էր զորակոչի հավաքման կետ, ասացի՝ Արցախ չքաշես, որ այնտեղ չընկնես։  Ասաց՝ մամ, որ քաշեմ, Արցախ չընկնեմ, երկրորդ անգամ կքաշեմ, որ Արցախ ընկնեմ։ Արամի խոսքն էր՝ տղան պետք է Արցախում ծառայի››,-ասում է մայրը։

Արամի հայրը Վրաստանում բարեկամներ ուներ ։ Ծնողներով որոշել էին իրենց որդուն այնտեղ հաշվառել, որովհետև այնտեղ զինվորական ծառայությունը մեկ տարի է։ Բոլոր փաստաթղթերը պատրաստել էին։ Երբ տուն են եկել, Արամը ձայն չի հանել։ Ծնողները հարցրել են՝ ինչո˚ւ չի խոսում, Արամն ասել է․ ‹‹Իմ ժամանակը երբեք հետ չտաք, ուրիշ հողում ես չեմ ծառայելու։ Թուրքի˚ց եք ինձ տանում, գնամ այնտեղ թուրքերի˚ հետ ծառայեմ։ Ես իմ հողում պետք է ծառայեմ››։ Հետո  հայրը զանգել է և  ամեն ինչ չեղարկել։

Երբ հետմահու մեդալը ծնողներին է հանձնել զորամասի սպաներից մեկը, ասել է, որ ապշած է՝  տասնութ տարեկան տղան ինչպես էր թշնամու տանկերին հարվածում։  Մոր խոսքով՝ ծանր զենք է կրել Արամը։

‹‹Զանգում էի, ասում՝ Արամ ջան, ախր ծանր է զենքդ, ո˚նց ես հետդ տանում։ Ինքն էլ ասում էր՝ մամ, էդ պոստի պապան է, դու դրան չգիտես։ Էդ որ չլինի, թշնամու հերը չենք կարող անիծել››,-ասում է մայրը։

Արամը գերազանց առաջադիմությամբ  է դպրոցն ավարտել։ Երազում էր ատամնաբույժ դառնալ։ Բժշկական քոլեջը կարմիր դիպլոմով ավարտելուց հետո ընդունվել է  Երևանի պետական բժշկական համալսարան։

‹‹Երկու ոտքը կոշիկի մեջ դրեց, ասաց՝ ես պետք է գնամ աշխատեմ ‹‹SAS›› սուպերմարկետում։ Որպես լավ աշխատակից՝ պարգևատրվել էր մեդալով և պատվոգրով։ Մինչև հիմա էլ նրա գործընկերների հետ կապը կա։ Մեզ են այցելում, Արամին են այցելում։ Ես իմ որդուն չեմ ճանաչել, որ այդ տարիքում  մեծ շրջապատ ուներ և մեծ հարգանք էր վայելում››,-ասում է տիկին Թագուհին։

Շատ էր սիրում իր մասնագիտությունը։ Երկրորդ կուրսի քննությունները հանձնեց, ասաց՝ պարտք չմնամ։ 

Պարտք չմնաց Արամը՝ ոչ համալսարանին, ոչ էլ՝ հայրենիքին։ Միայն մենք մի ամբողջ կյանք պարտք մնացինք Արամին։

Արամ Թորոսյանը հուղարկավորված է Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում։ Հետմահու պարգևատրվե է ‹‹Մարտական ծառայություն››, ‹‹Գարեգին Նժդեհ››, ‹‹Ֆիդայապետ Անդրանիկ››, ‹‹Մարշալ Բաղրամյան››, ‹‹Մոնթե Մելքոնյան››, ‹‹Արծիվ-30-Արարատ›› մեդալներով։

Հասմիկ Հակոբյան

 

 

44-օրյա պատերազմ Արամ Թորոսյան Հասմիկ Հակոբյան խմբագրի ընտրանի Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին