f

Անկախ

Քաղաքական ցունամի՝ Նիդերլանդներում. ծայրահեղ աջերը Ներկայացուցիչների պալատում 37 տեղ են ստանում


Նիդերլանդների ընտրողների գրեթե բոլոր ձայները հաշվվել են։ Արտահերթ ընտրությունների գլխավոր հաղթողը Գերտ Վիլդերսն ու նրա «Ազատություն» կուսակցությունն է։ Ծայրահեղ աջերը գերազանցել են բոլոր սպասելիքները և, ամենայն հավանականությամբ, կղեկավարեն կառավարության ձևավորման բանակցությունները, որոնք սկսվում են նոյեմբերի 24-ին: Այս մասին հայտնում է Euronews-ը։

Նրան կանխատեսում էին կոշտ պայքար յուրաքանչյուր խորհրդարանական տեղի համար. արդյունքում՝ Գերտ Վիլդերսը և նրա ծայրահեղ աջ «Ազատություն» կուսակցությունը (PVV) հաղթեց ընտրություններում մեծ տարբերությամբ:

Նիդերլանդների հեռարձակման կորպորացիայի (NOS) տվյալներով՝ նախնական կանխատեսումների համաձայն՝ ձայների 98%-ի հաշվարկով Վիլդերսն ու նրա կողմնակիցները Ներկայացուցիչների պալատում 150 մանդատից կստանան 37 մանդատ, ինչը 2 մանդատով ավելի է, քան ըստ էքզիթ փոլի նախնական տվյալների։

Ազգայնականների հիմանակն մրցակիցները՝ ձախերի և կանաչների կոալիցիան, ստանում են 25 մանդատ։ Իշխող Լիբերալ պահպանողականները (VVD) ցույց են տվել միայն երրորդ արդյունքը՝ 24 մանդատ։ Նրանց հաջորդում է վերջերս ստեղծված «Նոր սոցիալական պայմանագիր» կենտրոնամետ կուսակցությունը՝ 20 պատգամավոր։

Մարկ Ռյուտեի 13 տարվա աջ կենտրոնամետ կառավարումից հետո, որին կուսակցության ղեկավարի պաշտոնում փոխարինեց Դիլան Յեշիլգես-Զեգերիուսը, Նիդերլանդները կարող է տեսնել քաղաքական ուղղության կտրուկ փոփոխություն: Հարցը, սակայն, այն է, թե արդյոք այլ կուսակցություններ կմիանան Վիլդերսին՝ կոալիցիոն կառավարություն ձևավորելու համար, քանի որ թեև ծայրահեղ աջերը կդառնան ամենամեծ կուսակցությունը խորհրդարանում, նրանք հեռու են բացարձակ մեծամասնությունից:

Երեքշաբթի օրը Ռյուտեի իրավահաջորդը բացառեց կոալիցիային միանալը, որտեղ Վիլդերսը կդառնա վարչապետ: «Նոր սոցիալական պայմանագիր» ղեկավարությունը քննադատել է ծայրահեղ աջերին, սակայն հայտարարել է, որ այն բաց է բանակցությունների համար:

Գերտ Վիլդերսն ասել է, որ մտադիր է համագործակցել այլ քաղաքական ուժերի հետ, և իշխանության գալու դեպքում կիրականացնի «սահմանադրությանը համապատասխանող որոշումներ»։

«Ազատություն» կուսակցության ծրագիրը կենտրոնացած է հակամիգրանտական և հակաիսլամական հռետորաբանության վրա: Վիլդերսը ցանկանում է արգելել մզկիթներն ու Ղուրանը, ինչպես նաև արգելել կառավարական շենքերում իսլամական գլխաշորեր կրելը։ Նրան անվանում են նաև եվրոսկեպտիկ՝ քաղաքական գործիչը քննադատում է ԵՄ-ին՝ կոչ անելով Նիդերլանդներին վերահսկել սահմանները, զգալիորեն կրճատել վճարումները միությանը և արգելափակել նոր անդամների մուտքը։

Աշխարհում Նիդերլանդներ խորհրդարանական ընտրություններ

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին