Չինաստանի ԱԳՆ-ն սխալ եւ անպատասխանատու է համարում Սի Ծինփինին «բռնակալ» անվանած Բայդենի խոսքերը։
«Այդ հայտարարությունը շատ սխալ է եւ անպատասխանատու։ Չինաստանը վճռականորեն դեմ է քաղաքական մանիպուլյացիաներին»,- ճեպազրույցում ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։
Նրա խոսքով՝ «միշտ կգտնվեն հետին մտքով մարդիկ, ովքեր կփորձեն հրահրել չին-ամերիկյան հարաբերությունների խափանումը», բայց նման փորձերը «հաջողությամբ չեն պսակվի»։
Մինչ այդ Բայդենը եւ Սի Ծինփինը հանդիպում էին ունեցել Սան Ֆրանցիսկոյում, Ֆիլոլի կալվածքում (Կալիֆոռնիայի նահանգ)։ Նրանց զրույցից հետո Բայդենին մամուլի ասուլիսում հարցրել էին, թե պատրաստ է արդյոք, ինչպես եւ ավելի վաղ 2023թ., Չինաստանի նախագահին անվանել բռնակալ։ ԱՄՆ նախագահը պատասխանել է, որ «այդպես է որ կա», որովհետեւ նա «ղեկավարում է մի երկիր, որը հենվում է կառավարության այնպիսի ձեւի վրա, որը լիովին տարբեր է ԱՄՆ-ից»։