f

Անկախ

Թայվանը շնորհակալություն է հայտնել Բայդենին Սի Ծինփինի հետ բանակցություններում կղզուն աջակցելու համար


Թայվանի իշխանությունները շնորհակալություն են հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ բանակցություններում կատարած հայտարարության համար, որ անհրաժեշտ է աջակցել խաղաղության պահպանմանը Թայվանի նեղուցում։ Այս մասին նշվել է կղզու արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում։

Ինչպես նշվել է փաստաթղթում, Վաշինգտոնը բազմիցս հայտարարել է այս դիրքորոշման մասին խոշոր միջագային միջոցառումների ընթացքում, այդ թվում ԱՄՆ, Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի եռակողմ գագաթաժողովում, ինչպես նաեւ G7-ի ղեկավարների հանդիպման ժամանակ։

Բայդենը եւ Սի Ծինփինը չորեքշաբթի հանդիպել են Սան Ֆրանցիսկոյում, Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի շրջանակում։ Ինչպես տեղեկացրել է ավելի ուշ կայացած ճեպազրույցում ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը, ԱՄՆ նախագահը բանակցությունների ընթացքում «հասկացրել է, որ ԱՄՆ-ն հետեւողականորեն աջակցում է խաղաղության եւ կայունության, ստատուս-քվոյի պահպանմանը» Թայվանի նեղուցում։ Բայդենը Չինաստանին զգուշացրել է Թայվանում հունվարին կայանալիք ընտրություններին միջամտությունից։

Սպիտակ տան մամուլի ծառայությունը նշել է, որ Սի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանը Թայվանի հետ ուժի օգնությամբ 2027 կամ 2035թթ. վերամիավովելու պլաններ չունի։ Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսության տվյալներով՝ Չինաստանի նախագահը նաեւ նշել է, որ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի զենքի մատակարարումները կղզի։

Թայվանը կառավարվում է սեփական վարչակազմի կողմից 1949 թվականից, երբ այնտեղ փախան Գոմինդանի ուժերի մնացորդները՝ Չան Կայշիի (1887-1975) գլխավորությամբ, պարտություն կրելով Չինաստանում քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Այդ ժամանակվանից կղզին ունի իր դրոշն ու նախկին Չինաստանի Հանրապետության որոշ այլ ատրիբուտներ, որոնք գոյություն ունեին մինչեւ կոմունիստների իշխանության գալը։ Պեկինը Թայվանը համարում է Չինաստանի նահանգներից մեկը։

Թայվան Աշխարհում ԱՄՆ Չինաստան

Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի գործածության ծավալների կրճատման վերաբերյալ
«Լեքս տոբակո քոմփանին» կառավարության կողմից արտոնություն ստացավ
Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արագածոտնից և Արմավիրից
Կառավարությունը հավանություն տվեց «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Ավելին
Ավելին