f

Անկախ

Սիյարտո․ Հունգարիան «ինքնիշխան որոշում» կկայացնի ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումի վավերացման վերաբերյալ


Հունգարիայի խորհրդարանը «ինքնիշխան որոշում» կկայացնի ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումի վավերացման վերաբերյալ, երեքշաբթի հայտնել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ զրույցից հետո, փոխանցում է Reuters-ը։

«ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության դիմումը հաստատող օրինագիծը Թուրքիայի խորհրդարան վավերացման ուղարկելը նրանց (Թուրքիային) բերում է այնտեղ, որտեղ մենք եղել ենք երկար ամիսներ»,- ասել է Սիյարտոն՝ նկատի ունենալով հունգարական օրինագիծը, որը խորհրդարանում է անցյալ տարվանից:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի խորհրդարանին առաջարկել էր վավերացնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը։

Շվեդիան իր դիմումը ՆԱՏՕ-ին է ներկայացրել անցյալ տարվա մայիսին Ֆինլանդիայի հետ միասին, սակայն դեռ վերջնական հավանություն չի ստացել Հունգարիայից և Թուրքիայից: Անկարան դիմումի վավերացումը կապում է Ստոկհոլմի կողմից ահաբեկչության դեմ պայքարի իր խոստումների կատարման, այդ թվում՝ Ղուրանի հրկիզման արշավի դադարեցման հետ։ Հունգարիան հետաձգել է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու քվեարկությունը, քանի որ Ստոկհոլմը խաթարում էր հարաբերությունները Բուդապեշտի հետ և մշտապես «բարոյական գերազանցություն» էր ցուցաբերում։

Աշխարհում ՆԱՏՕ Հունգարիա Շվեդիա

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին