f

Անկախ

Պահանջում ենք պատժել ցեղասպան Ալիևին. ԲԱՑՈւՄ-ի դիմում-պահանջը


ՄԱԿ Գլխավոր քարտուղար 

Անտոնիո Գուտյերեշին

ԲԱՑՈՒՄ քաղաքացիական նախաձեռնությունից



 

ՊԱՀԱՆՋ

 

Ն․Գ․ Անտոնիո Գուտյերեշ,

 

ԲԱՑՈւՄ քաղաքացիական նախաձեռնությունը, մոտ երկու ամիս շարունակ Հայաստանյան գրասենյակի առջեւ հավաքագրելով Ադրբեջանի հանցագործ կառավարության վարած հայատյաց քաղաքականության պատճառով շրջափակման պայմաններում գոյատեւող Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) բնակչության համար առաջնային կարեւորության հումանիտար բեռներ, իրականացնելով Բերձորի միջանցքը ՄԱԿ Միջազգային դատարանի՝ 2023թ․ փետրվարի 22-ին ընդունած եւ  իրավապարտադիր վճռով ապաշրջափակելու, դրա միջոցով ՄԱԿ դրոշի ներքո այդ բեռները Արցախ հասցնելու, ինչպես նաեւ արցախահայության ինքնորոշման իրավունքը որպես ՄԱԿ Կանոնադրությամբ ամրագրված իրավունք պաշտպանելու նպատակով տարբեր հավաքներ, ցույցեր եւ իրազեկման արշավներ, մեծ հիասթափությամբ արձանագրում է հետեւյալը․

 

  • 2020թ․ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական լայնամասշտաբ ագրեսիան, հրադադարի ռեժիմի հաստատումից առաջ ու հետո մի շարք բնակավայրերի հայաթափումն ու մարդկանց ունեզրկումը, 2022թ․ դեկտեմբերի 12-ից Բերձորի միջազգային կարգավիճակ ունեցող միջանցքի արգելափակմամբ առաջացած հումանիտար աղետը՝ սովամահության, թերսնուցմամբ եւ հատուկ դեղորայքի բացակայությամբ պայմանավորված մահերի, հղիների շրջանում պտղի կորուստների դեպքերը, ՀՀ-ից Արցախ էլեկտրահաղորդման եւ գազամատակարարման գծերի կանխամտածված խաթարումը, 2023թ․ սեպտեմբերի 19-ին սանձազերծած ռազմական ագրեսիայի ընթացքում Արցախի խաղաղ ժողովրդի՝ 400-ից ավելի գրանցված սպանությունները, այդ թվում՝ սեպտեմբերի 24-ին ադրբեջանական ուժի սպառնալիքի հարուցած խուճապի պայմաններում Ստեփանակերտում տեղի ունեցած սարսափելի պայթյունի հետեւանքով անմեղ զոհերն ու վիրավորները, բնիկ ժողովրդի բռնի տեղահանումը, հետեւողականորեն մտավոր վնաս պատճառելը ստեղծել էին Արցախում բնակչության բնականոն կենսագործունեության հետ անհամատեղելի պայմաններ, որոնք ՄԱԿ 1948թ. դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն որակվում են որպես ցեղասպանություն, 

  • ՄԱԿ մարմիններն ու գործակալությունները չձեռնարկեցին 1945թ․ Կանոնադրությամբ սահմանված իրենց լիազորություններից եւ պարտականություններից բխող բոլոր հրատապ եւ անհրաժեշտ գործիքակազմերն ու ընթացակարգերը՝ կանխելու հարյուրամյակներով Արցախում ապրող ավելի քան 120,000 բնիկ ժողովրդի էթնիկ ատելության հիմքով զտումը Ադրբեջանի կողմից։

 

Ընդգծում ենք, որ Օսմանյան կայսրությունում, Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստանում 1897-1923թթ․ տեղի ունեցած ու խորապես փաստագրված Հայոց ցեղասպանությունը, որն ուղեկցվում էր մի շարք ազգային փոքրամասնությունների՝ հույների, ասորիների, արաբների, հրեաների եւ այլոց ֆիզիկական ոչնչացմամբ, վճռականորեն դատապարտած եւ դրանց ժխտումը որպես քրեորեն պատժելի արարք ամրագրած բոլոր պետությունների կառավարությունները պարտավոր են նույնպիսի գնահատական տալ Արցախի դեմ 2020թ․-ից ակտիվ իրականացման փուլ մտած ցեղասպանությանը։

 

Վերոգրյալով փաստում ենք, որ Ադրբեջանի գործող ղեկավար Իլհամ Ալիեւի կողմից պետականորեն համակարգվող մարդատյաց եւ ագրեսիվ քաղաքականությունը քանդում է արդարության և մարդու իրավունքների սկզբունքների միջազգային համակարգը: Նման հանցագործությունները պահանջում են միջազգային հանրության անհապաղ ուշադրությունն ու չսակարկվող վճռականությամբ պատժի ենթարկելը։

 

Ուստի խստորեն պահանջում ենք նախաձեռնել միջազգային իրավունքի համաձայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ նրա հանցակից անձանց պատժի ենթարկել։

 

«Բացում» քաղաքացիական նախաձեռնության համակարգողներ

բացում բաց նամակ Անտոնիու Գուտերեշ ՄԱԿ Արցախ Հայաստան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին