f

Անկախ

«Ամենադժոխայինը գաղթի ճանապարհն էր․ կրակ, ծուխ, մահեր»․ արցախցի Ինգա Համբարձումյան


12-ամյա ստեփանակերտցի Արենը, 25 ժամ ղեկին, Ստեփանակերտից միայնակ դուրս է բերել իր ընտանիքին։ Ասում է՝ հայրը տատիկին ու  պապիկին է հանել, ինքն էլ ստիպված մոր ու քույրերի մասին է հոգացել։ Արենի խոսքով՝ չի վախեցել դժվարություններից, ուժեղ տղա է։ Իմ հարցին՝ Արցախ հետ վերադառնալու դեպքում նորից ինքը կնստի՞ մեքենայի ղեկին, ասում է՝ դեռ չի մտածել այդ մասին։ Բայց մի բան հաստատ է որոշել՝ հետ վերադառնալ է ուզում, Արցախն է կարոտում, իսկ այստեղ՝ Հայաստանում, պակասում է ամենակարևոր բանը՝ իրենց տունը։

Գաղթի ճանապարհը

«Անկախի» հետ զրույցում Արենի մայրը՝ Ինգա Համբարձումյանը, պատմում է, որ սեպտեմբերի 19-ին տան բոլոր անդամները սովորականի պես իրենց գործին էին։ Նոր Արեշում էին բնակվում․ փոքրիկ դստեր հետ տանն էր, ամուսինը՝ Աշոտը, տանը չէր, մյուս երեխաները՝ Արենն ու Աննան, դպրոցում էին։

«Երբ սկսվեց պատերազմը, արդեն  չգիտեի՝ որի մասին մտածեի՝ ամուսնու՞ս, դպրոցական երեխաների՞ս, թե՞ փոքրիկի։ Չենք կարողացել ոչ մեկս մյուսի հետ կապվել։ Աշոտը Արենին մի կերպ գտել է դպրոցում, հետո Աննային է վերցրել և ուժեղ կրակոցների տակ բերել տուն», -պատմում է Ինգան։

Ինգայի խոսքով՝ 2020 թվականին  այդքան չի վախեցել պատերազմից, ինչքան՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին։ Այն ժամանակ մեր երկրի տարածքը մեծ էր, իսկ հետո Արցախից մի փոքր հողակտոր էր մնացել, և ինքը քաջ գիտակցում էր՝ այս անգամ արդեն վերջն է։ Ինգայի ամուսինը նախկին զինծառայող է։ Երկար տարիներ վարձով բնակարանում են ապրել, իսկ Ապրիլյան պատերազմից հետո՝ Ինգայի մայրիկի տանը։ Վերջին շրջանում նոր տուն էին տեղափոխվել։ Երկհարկանի սեփական տունն իրենց անձնական միջոցներով են կառուցել․ նոր էին կահավորել։ Ասում է՝ միայն հյուրասենյակը երեսունմեկ քառակուսի մետր էր։

Պատերազմից հետո երկու ընտանիքով պետք է տեղափոխվեին Հայաստան։ Երևանից մեր հայրենակցի խնդրանքով՝ նրա մեքենան դուրս է բերել ամուսինը, իսկ ամուսնու քրոջ որդին դժվարացել է մեքենա վարելու հարցում, որի պատճառով մյուս մեքենան 12-ամյա Արենն է վարել։

«Ամենադժվարը, ամենադժոխայինը գաղթի ճանապարհն էր, եբր մեկ  ժամ ճանապարհն անցնում էինք մի քանի ժամում։  Թե ինչեր են կատարվել մեր շուրջն այդ ընթացքում, չեմ կարող նկարագրել երկու կին են մահացել մեքենայում, մեզնից առաջ վթար է եղել, մարդկային կորուստներ ենք ունեցել։ Կրակ, ծուխ, մահեր, ու մենք չէինք հասկանում՝ ինչ է կատարվում մեր շուրջը։ Թշնամու շտապօգնության մեքենաներն էին վիրավորներին մոտենում, նրանց փրկարարներն էին մարում կրակը»,-հուզված շարունակում է Ինգան։

Ինգան Արենի մոտ է նստել, փոքրիկ Ալեքսանդրան ու Աննան մյուսների հետ՝ ետևում։  Մայրն ամբողջ ճանապարհի ընթացքում ոգևորել է որդուն։ Ճիշտ է՝ հոգու խորքում անհանգստացել է, բայց չի կորցրել հավատը՝ Աստծո կամքով անվտանգ դուրս են գալու։ Թշնամու ապօրինի անցակետով անցնելիս ամուսնու քրոջ որդին է ստիպված վարել մեքենան։ Թշնամին ինչ-որ բան է կասկածել, իրենց իջեցրել է մեքենայից, հետո առանձին սքանավորել այն։

Կիսատ երազանքներ

Ինգայի ընտանիքը սկզբում Աբովյան է տեղափոխվել՝ 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված քրոջ տուն, որտեղ քսան հոգով երկու սենյականոց բնակարանում են ապրել՝ երկար ու դաժան ճանապարհից հոգնած ու լարված։ Հետո Այնթապ ենք տեղափոխվել՝ բարեկամի տուն։ Այստեղ ևս շատ դժվար է հիմա։ Վարձով բնակարան է փնտրում։ Գներն անասելի բարձր են, որի հնարավորությունը չունի բռնի տեղահանված ոչ մի արցախցի։

«Ոմանք խոսում են սոցիալական տարաբնույթ խնդիրներից, բայց ինձ այս պահին միայն կացարանի խնդիրն է անհանգստացնում։ Ստեփանակերտում ես մեծ տարածք էի վարձակալել և Ֆաբերլիկի գրասենյակ բացել, տնօրեն եմ հանդիսանում, միաժամանակ աշխատում էի Ստեփանակերտի դրամատիկական թատրոնում՝ որպես ռեժիսորի օգնական։ Բավարարվել եմ միայն արցախցիների հետ աշխատելով, աչքս կուշտ  էր և երբեք չեմ մտածել երկրից դուրս համագործակցություն փնտրելու»,-ասում է նա։

Բլոկադայի ժամանակ Ինգան ինն ամիս չի վարձատրվել։ Փորձել է գրասենյակի համար ապրանք ներկրել ռուս խաղաղապահների միջոցով և զրոյական տեղեկանք ներկայացնելու համար նա 2023 թվականի եկամտահարկն է վճարել, որ կարողանար քսան տուփ արկղ բերել, ինչը շատ քիչ էր։ Երկու օր անց թշնամին ապօրինի անցակետ է տեղադրում, որի պատճառով ապրանքը չի հասնում Ստեփանակերտ։ Ինգան ասում է այդ գործն այստեղ շարունակելու համար պետք է տարբեր մարզեր տեղափոխված թիմի անդամներին գտնել և միավորել։  

«Ես ուժեղ եմ, ես կարողանում եմ արագ ոտքի կանգնել, ինձ չեմ կորցնում, բայց մարդիկ կան, որոնց երկար ժամանակ է պետք ուշքի գալու: 2020 թվականին ես մտածել եմ, որ երկու օր հետո վերադառնալու եմ մեր տուն։ Այս պատերազմից հետո վերջին  օրը, երբ մարդիկ իրենց տները թափել ու փչացրել էին տան իրերը, ես իմ տունը մաքրել եմ, հատակը լվացել, դուռը փակել, բանալին դրել  դռան մոտ ։ Ես ու երեխաներս հավաքել ենք մեր տունը, հետո նոր դուրս եկել»,- հուզված ավարտում  է նա։

Այս ամբողջ պատմության ընթացքում հետ վերադարձա 2020 թվական տեղահանում, անտուն մարդիկ, դաժան օրեր, թանկ մարդկանց կորուստ, կիսատ երազանքներ, բայց այս ամենի հետ նորից Արցախ վերադառնալու և հենց այնտեղ ապրելու ուժ ու կամք։ Հիմա այդ մի փոքր հավատն էլ է մարում , և չգիտես՝ հետ վերադառնաս 2020  թվական, թե՝ մնաս հենց այստեղ ու էլ օրեր չհաշվես հեռվում որբացած Արցախը նորից գրկելու։

Հասմիկ Հակոբյան

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            

Ինգա Համբարձումյան տեղահանված արցախցիներ Հասմիկ Հակոբյան խմբագրի ընտրանի Հայաստան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին