Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ինքը որևէ տեղեկություն չունի Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի վիճակի մասին։ Գրում է Gazeta.Ru-ն:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Քադիրովը կորոնավիրուսով է վարակվել և ինքնաթիռով Մոսկվա տեղափոխվել։ Սակայն Չեչնիայի խորհրդարանի խոսնակ և կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի ղեկավար Մագոմեդ Դաուդովը հայտարարել են, որ Չեչնիայի ղեկավարը առողջ է:
«Ես որևէ տեղեկության չեմ տիրապետում։ Ես պարզապես ոչինչ չգիտեմ նրա առողջական վիճակի մասին, բայց հաստատ կիմանամ: Անպայման կպարզեմ », - ասել է Պեսկովը: