f

Անկախ

«Ես չեմ պատկերացնում, որ որդիս իր պահած դիրքը կարող էր զիջել»․ հերոս Սերյոժա Ստեփանյանի մայր


Փոքր Վեդիից Սերյոժա Ստեփանյանը ծառայում էր Կապանում։ Ութ ամսվա զինծառայող էր, երբ 2022  թվականի սեպտեմբերին Ադրբեջանը ռազմական գործողություններ սանձազերծեց Հայաստանի սահմանին։ Իր ծառայակից ընկերների հետ Սերյոժան մինչև վերջ հերոսաբար կռվել է, շրջափակման մեջ հայտնվել, չիմանալով, որ թշնամին արդեն սեպտեմբերի՝ լույս 13-ի գիշերը կողքի դիրքերն էր գրավել։ Վերջին անգամ ծնողները նրան տեսել են պատերազմից մեկ ամիս առաջ՝ արձակուրդին։ Դեռ կարոտները չառած՝ մեկ ամիս հետո որդին զոհվում է։

Անվախ Սերյոժան

Մայրը՝ Անուշ Հովսեփյանը, ‹‹Անկախի›› հետ զրույցում պատմում է, որ իր տեղեկությամբ՝ այդ գիշեր արդեն կողքի դիրքերը գրավված են եղել թշնամու կողմից։

‹‹Սեպտեմբերի 12-ի առավոտյան խոսել ենք նրա հետ ուրախ տրամադրություն ուներ››,- ասում է նա։

Սեպտեմբերի 12-ին՝ երեկոյան ժամը 18։30-ին, Սերյոժան վերջին անգամ խոսել է մոր հետ, իսկ 21:30-ին՝ հոր և եղբոր հետ։ Մայրն ասում է, որ հեռախոսով երբեք ծառայության մասին հարցեր չեն տվել, միշտ հիշում էին ռազմական գաղտնիքի մասին։ Իրենց այդ վերջին հեռախոսազրույցն էլ  սովորական հեռախոսազրույցի պես էր։ Սեպտեմբերյան մարտերի առաջին օրը ծնողները բազմիցս զանգել են Սերյոժայի հեռախոսահամարին, բայց վերջինս անհասանելի էր։ Մոր խոսքով՝ նախորդ գիշերն ընկերների հետ է զրուցել, բայց ոչինչ չի ասել սահմանային լարվածության մասին։

Տիկին Անուշը որդու զոհվելու մասին մանրամասներ չգիտի․ դիրքից երկու հոգի են ողջ մնացել, ասում են՝ չեն հիշում շատ բաներ, չեն տեսել Սերյոժային։ Մեկը հրաշքով փրկվել է, մյուսն  էլ գերի է ընկել, բայց հետո նրան վերադարձրել են հայկական կողմին։

‹‹Իմ տեղեկությամբ՝ դիրքում ութ հոգի են եղել, որոնցից մեկը հրաշքով փրկվել է, մյուսն էլ՝ գերի ընկել։ Տղերքին ասել են՝ նահանջեք, բայց նրանք չեն նահանջել։ Հրամանատարն էլ ոչ մի պատասխան չի տվել իմ հարցերին։ Գերությունից վերադարձած զինվորին էլ վիրահատել են։ Նա էլ ասել է, որ ինքն ավելի շուտ է վիրավորվել և ոչինչ չի հիշում››,-շարունակում է մայրը։

Տիկին Անուշի խոսքով՝ տղաները դիրքում միայնակ էին մնացել։ Թշնամին տասնյոթ դիրք էր գրավել։ Շրջափակման մեջ ընկած տղաները երկար են դիմադրել, ամեն գնով փորձել են պաշտպանել դիրքն ու չհանձնվել։ Սերյոժան համառ կռվել է՝ հերոսի պես։ Զոհվել է Ներքին Հանդի դիրքերը պաշտպանելիս՝ անօդաչու թռչող սարքի հարվածից։

‹‹Ո՞ւմից հարցնեմ՝ ինչպե՞ս է եղել, ի՞նչ  է եղել։ Դատաբժշկական փորձաքննությունը դեռ չի ավարտվել։ Մահվան թուղթ են տվել, բայց այնտեղ նշված չէ՝ ինչ վնասվածք է ստացել որդիս››,-ասում է նա։

Լրանում է սեպտեմբերյան մարտերի մեկ տարին, բայց ռազմական գործողության հետևանքով զոհվածների մահվան հանգամանքները դեռ քննում է քննիչ հանձնաժողովը։

‹‹Եթե պարզեին, մեր երկիրը, մեր տները քիչ-քիչ չէինք տա թշնամուն››,- ասում է հերոսի մայրը։

Սերյոժայի մարմինը գտել են սեպտեմբերի 19-ին։ Հուղարկավորել են Փոքր Վեդիում։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական հերթապահություն» և «Մարտական ծառայություն» մեդալներով։

Կյանքի կարգախոսը՝ չլինող բան չկա

Սերյոժան երբեք չի դժգոհել զինծառայությունից։ Միշտ ժպիտը դեմքին էր, հումորով։ Ծառայության ժամանակ դժվարություններ չեն եղել։ Ծնողները մեկ անգամ նրան տեսել են երդման արարողությանը, վերջին անգամ՝ անցած տարի։ Արձակուրդ էին տվել, տուն էր եկել։ Մոր խոսքով՝ ոչ մի բան չհասցրեց պատմել, ընկերների հետ էր շատ ժամանակ անցկացրել։ Դժվարանում է որդու մասին խոսել․ բոլոր մայրերի պես՝ իր համար էլ որդին առանձնահատուկ է։ Նրա խոսքով՝ Սերյոժան մաքուր, ստեղծարար, մեծ պատասխանատվությամբ, գեղեցիկ երիտասարդ էր։ Ժպիտով է հիշում՝ եթե որևէ մեկը նրա հետ կես ժամ անցկացներ, հետո անպայման ցանկություն էր ունենալու ընկերություն անելու։

«Սերյոժան ինձ համար մեծ երազանք էր՝ որպես որդի։ Բոլորն ասում էին՝ ուղեղ է  քո տղան։ Լավ որդի լինելուց բացի նա նաև շատ լավ մարդ էր։ Ես միշտ նրան ասում էի՝ քեզ մոտ ամեն ինչ լավ է ստացվելու։ Առաջին դասարանում էր սովորում, երբ մի օր ուսուցչուհին ինձ ասաց՝ Դուք կտեսնեք՝ մեծանա, շատ լավ մարդ է դառնալու։ Իսկ արդեն 12-րդ դասարանում ես ուսուցչուհուն ասացի՝ Ձեր ասածն իրագործվել է»,-ասում է մայրը։

Սերյոժան չէր սիրում, երբ մայրն իրեն գովում էր։ Արագ մտածելու և գործելու կարողություն ուներ, սիրում էր կյանքը, սիրում էր ապրել և հենց դրանով էլ ապրեցնում էր բոլորին։

«Մի բան ուներ, որ ինձ շատ էր ուրախացնում ասում էր՝ չլինող բան չկա այս կյանքում։ Դա նրա՝ որպես ուժեղ մարդու կարգախոսն էր։ Եվ երբ նրան էինք փնտրում, հիշում էի այդ խոսքերը և հավատով լցվում, որ կգտնենք նրան, չլինող բան չկա»,-շարունակում է մայրը։

Սերյոժան չէր խոսում իր ծրագրերի մասին, ավելի շատ գործում էր։ Միշտ անհանգստանում էր ընտանիքի համար։ Նվիրական երազանք ուներ՝ որդի ունենալ։ Ընկերասեր էր, նաև աղջիկ ընկերներ ուներ, որոնց միշտ բարի խորհուրդներ էր տալիս։

Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին որոշել էր զինկոմիսարիատ գնալ և կամավոր մեկնել Արցախ։ Մայրն էլ ասել է, որ դեռ բանակ չի զորակոչվել, պատերազմի դաշտ նրան չեն տանելու։

«Ես ինչքան երջանիկ էի ինձ զգում, որ նրա պես հետաքրքիր որդի ունեմ, ինձ մեկ-մեկ թվում էր՝ ես չեմ նրան մեծացրել այդպիսին, այլ՝ Աստված։ Գիտեմ, որ մեր որդիները որոշել էին մնալ և կռվել՝ ինչքան կարող են։ Ես չեմ պատկերացնում, որ որդիս իր պահած դիրքը կարող էր զիջել»,-ասում է նա։

Գնդերեց Կարեն Սարգսյանը Սերյոժայի զոհվելու տարելիցին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել․ «Հիշում եմ առաջին հանդիպումը մեր. ո՛չ ինքն էր ինձ ճանաչում, ո՛չ ես՝ իրեն, բայց միանգամից ընկերացանք, ավելին՝ հարազատներ դարձանք։ Ճիշտ է՝ ամեն օր չէինք հանդիպում. տարածության առումով ինքը մի փոքր հեռու էր ինձանից, բայց կապը չէր խզվում։ Եկավ չարաբաստիկ սեպտեմբերի աղետը. Սերոժի գումարտակը բարձրացավ դիրքեր՝ հերթական հերթապահության։ Ես շատ լավ հիշում եմ, երբ բարձրանալու արարողությունները վերջացրինք, մոտեցա Սերոժին՝ հարցրի իր որպիսությունը։ Որպես կանոն՝ ինքը երբեք չէր տրտնջում, չէր վախենում. ովքեր գիտեն Սերոժին, գիտեն, որ նա չափից ավելի լուրջ էր ու անվախ։ Երկար-բարակ խոսեցինք, վերջում գրկախառնվեցինք, ես իրենց բարի հերթապահություն մաղթեցի ու տղերքը գնացին: Դաժան Սեպտեմբեր. սկվեց պատերազմը, որը տարավ տղերքին, տարավ լուսավորներին, տարավ մեր Սերոժին։ Սերոժս բռնեց հավերժի ճամփան. նահատակվեց Հայրենիքի, մեր բոլորիս խաղաղության համար՝ մեզ՝ մերձավորներիս, գլխիկոր թողնելով, բայց միևնույն ժամանակ պարտավորեցնելով իր հիշատակը վառ պահելու, խունկ եւ աղոթքով միշտ խորհրդածելու այն սխրանքի մասին, որ ինքը գործեց հանուն մեր լինելիության»։

Հասմիկ Հակոբյան

Սերյոժա Ստեփանյան Հասմիկ Հակոբյան Արցախ Հայաստան հարձակում Ադրբեջան սեպտեմբեր

Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
Ավելին
Ավելին