f

Անկախ

Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան ռազմարդյունաբերական երկու ընկերության դեմ


Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Թան Քեֆեյն ասել է, որ Չինաստանը վճռականորեն դեմ է Հարավչինական ծովում իր ռազմական մկանները ցուցադրելու ամերիկյան փորձերին՝ «նավագնացության ազատության» պատրվակով, հայտնում է Սինհուան։

Թան Քեֆեյն այսկերպ է մեկնաբանել Հարավչինական ծովում ֆիլիպինյան և ամերիկյան ռազմանավերի առաջին համատեղ պարեկության մասին տեղեկատվությունը։

Չինաստանը կարծում է, որ պաշտպանության և անվտանգության ոլորտում համապատասխան երկրների միջև համագործակցությունը չպետք է վնասի երրորդ կողմերի շահերին և չվտանգի խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում, նշել է պաշտոնյան։

Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակը նաև կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել Թայվանի հետ բոլոր տեսակի ռազմական կապերը։

«Մենք կտրականապես դեմ ենք Չինաստանի Թայվանի տարածաշրջանի հետ ԱՄՆ-ի պաշտոնական շփման ցանկացած ձևին և նրան զենք վաճառելուն»:

Չինաստանի իշխանությունները որոշել են պատժամիջոցներ կիրառել ամերիկյան երկու ընկերությունների նկատմամբ՝ Թայվանին զենք վաճառելու մեջ նրանց մասնակցության համար, հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։

Չնայած չինական կողմի խիստ առարկություններին, ԱՄՆ կառավարությունը շարունակում է զենք մատակարարել Չինաստանի Թայվան տարածաշրջանին։ Այս գործողությունները լրջորեն խախտում են «Մեկ Չինաստան» սկզբունքը և Չինաստան-ԱՄՆ երեք համատեղ կոմյունիկեի դրույթները, հակասում են միջազգային իրավունքին և միջազգային հարաբերությունները կարգավորող հիմնական նորմերին և լրջորեն վնասում Չինաստանի ինքնիշխանությանն ու անվտանգության շահերին։ ԱՄՆ-ն ավելի առաջ է շարժվում Թայվանին զինելու սխալ ու վտանգավոր ճանապարհով, ասել է Մաո Նինը գերատեսչության հերթական ասուլիսում։

Չինաստան ԱՄՆ ռազմարդյունաբերական համալիր պատժամիջոցներ

Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին