Ամբողջ աշխարհում ավելի քան 333 միլիոն երեխա կամ յուրաքանչյուր վեցերորդ երեխան ապրում է ծայրահեղ աղքատության մեջ: Այս տվյալները ներկայացնում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Համաշխարհային բանկի համատեղ ուսումնասիրության հեղինակները։
Անչափահասները կազմում են աշխարհի բնակչության միայն մեկ երրորդը, սակայն՝ ծայրահեղ աղքատության մեջ ապրողների կեսից ավելին: Մոտավորապես 333 միլիոն երեխա ամբողջ աշխարհում գոյատևում է օրական 2,15 դոլարից պակաս գումարով, 829 միլիոնը գոյատևում է 3,65 դոլարով, իսկ 1,43 միլիարդ երեխա ապրում է օրական 6,85 դոլարից պակաս գումարով:
Փորձագետները նախազգուշացնում են, որ ներկայիս տեմպերով մինչև 2030 թվականը մանկական աղքատության վերացման Կայուն զարգացման նպատակը չի իրականացվի:
Զեկույցում ասվում է, որ ամենածանր վիճակում են Սահարայից հարավ գտնվող երեխաները: Նրանց մոտ 40 տոկոսն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ։