f

Անկախ

ՀԲԸՄ-ն դիմում է ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը որպես ցեղասպանություն որակելու պահանջով


ՀԲԸՄ-ն դիմում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը որպես ցեղասպանություն որակելու պահանջով:

Միության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Օգոստոսի 16-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ժամանակ քննարկվեց Արցախում տիրող ծայրահեղ հումանիտար ճգնաժամը։ Նիստն ամփոփելուց մեկ շաբաթ անց ՀԲԸՄ-ի ղեկավարությունը որոշեց հրատապ դիմում-նամակով դիմել Անվտանգության խորհրդի 15 անդամ երկրներից յուրաքանչյուրին՝ Ալբանիային, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Արաբական Միացյալ Էմիրություններին, Բրազիլիային, Գաբոնին, Գանային, Էկվադորին, Ճապոնիային, Մալթային, Միացյալ Թագավորությանը, Մոզամբիկին, Շվեյցարիային, Չինաստանին, Ռուսաստանին, Ֆրանսիային, ինչպես նաև ՄԱԿ-ում Եվրամիության պատվիրակությանը: Դիմում-նամակի ուղերձն էր՝ «Սկսե՛ք Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումն անվանել այնպես, ինչպես այժմ որակում են իրավապաշտպաններն ու միջազգային գործակալությունները՝ ցեղասպանություն»:

«Պաշտոնապես և հրապարակայնորեն Ադրբեջանի գործողությունները որպես ցեղասպանություն որակելով՝ ՄԱԿ-ի անդամ երկրները կարող են վկայակոչել 1948 թվականի ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» կոնվենցիան և Արդարադատության միջազգային դատարանի միջոցով վճռական միջոցներ ձեռնարկել ցեղասպանությունը կանխելու և պատժելու համար։ Իր պարտավորության շրջանակներում այն կարող է նաև այլ ռազմավարական գործողություններ իրականացնել՝ արձագանքելու այնպիսի իրավիճակներին, որտեղ ցեղասպանության սպառնալիքն իրական է», - իր կոչում նշել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը:

Այս նամակները հիմնված են օգոստոսի 10-ին ՀԲԸՄ-ի կողմից ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված հրատապ դիմումի վրա, որտեղ Սեդրակյանը հորդորում է Միացյալ Նահանգներին ականջալուր լինել մարդու իրավունքների խախտումներով զբաղվող համաշխարհային հեղինակություն Լուիս Մորենո Օկամպոյի կողմից հրապարակված զեկույցի նախազգուշացումներին:

Օկամպոն համոզիչ փաստարկներ է բերում Արցախի ճգնաժամը վերահաս ցեղասպանություն որակելու առումով: Հիմնվելով զեկույցում տեղ գտած կանխազգուշացման վրա, ըստ որի՝ զանգվածային սովը ընդամենը շաբաթների հարց է՝ պետքարտուղար Բլինքենին ուղղված նամակում կոչ էր արվում անհապաղ միջամտել՝ ապահովելու Լաչինի միջանցքի բացումը, որը թույլ կտա Արցախի ժողովրդին հումանիտար օգնություն հասցնել ցամաքով կամ միջանկյալ՝ օդային փոխադրման միջոցով։

Ի հավելումն Օկամպոյի վերլուծությանը՝ օգոստոսի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Ցեղասպանության կանխարգելման հարցերով նախկին հատուկ խորհրդական, Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանի մարդու իրավունքների պրոֆեսոր Խուան Մենդեսը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ իր խոսքն ուղղեց այն անդամ երկրներին, որոնք պատրաստակամ են ճգնաժամի լուծման ուղիներ գտնել։ Պրոֆեսոր Մենդեսը շեշտը դրեց միջազգային հանրության կողմից կանխարգելման պարտականությունների վրա՝ ընդգծելով այն փաստերը, որոնք բավարար պատճառ են միջազգային հանրությանը կանխավ զգուշացնելու, որ Արցախի բնակչությանը սպառնում են «լուրջ մարմնական կամ հոգեկան վնասներ», ինչպես սահմանված է «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի 2-րդ հոդվածում։

ՀԲԸՄ-ի դիմում-նամակները ուղարկվել են Անվտանգության խորհրդի անդամներին, իսկ նամակների պատճենները նաև իրենց արտաքին գործերի նախարարներին՝ ոչ միայն ևս մեկ անգամ բարձրաձայնելու Օկամպոյի և Մենդեսի պնդումները, այլ նաև ՄԱԿ-ին կոչ անելու անհապաղ միջամտել Արցախում շրջափակումը վերացնելու և պարենի համատարած սղությունը կանգնեցնելու համար: Սեդրակյանը նամակում հորդորել է. «Ժամանակն է խոսքերը հիմնավորել նաև գործողություններով և շտապ հումանիտար օգնություն տրամադրել ցամաքով կամ միջանկյալ՝ օդային փոխադրման միջոցով՝ կանխելու սովի և հիվանդությունների պատճառով ահագնացող ցեղասպանության սպառնալիքը»:

Վերջերս ՀԲԸՄ-ին տված հարցազրույցում միջազգային հանրային իրավունքի և մարդու իրավունքների փորձագետ Շեյլա Փայլանը, ով ՄԱԿ-ում խորհրդականի ավելի քան 15 տարվա փորձ ունի, «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան որակեց որպես «միջազգային ամենակարևոր պայմանագրերից մեկը, քանի որ ռասայական խտրականությունը կարող է հանգեցնել էթնիկ զտումների»։ Փայլանը նաև նշել է. «Հաշվի առնելով, որ [շրջափակումը] հումանիտար ճգնաժամ է առաջացնում՝ հասցնելով մեզ էթնիկ զտումների շեմին՝ այն խաթարում կամ սպառնում է տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը: Երբ նման իրադարձություններ են տեղի ունենում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին տրված է ոչ միայն անհապաղ միջամտելու կարողություն, այլ նաև դա անելու պատասխանատվություն»:

Սեդրակյանը ՀԲԸՄ-ի կարողություններն օգտագործեց առկա օրհասական վիճակի մասին ավելի լայն շրջանակներին ահազանգելու համար։ «Ադրբեջանն իրեն դրսևորում է որպես ՄԱԿ-ի հանցավոր անդամ երկիր, որը սանձարձակորեն խախտում է ՄԱԿ-ի կոնվենցիաները և մարդու իրավունքների միջազգայնորեն ընդունված օրենքները։ Դա խախտում է այն աշխարհակարգը, որի պահպանման համար ստեղծվեց Միավորված ազգերի կազմակերպությունը: Դա վտանգավոր ազդակ է այլ պետություններին, որ նրանք նույնպես կարող են անպատիժ հանցագործություններ իրագործել մարդկության դեմ»։

Արցախի 120,000 հայերի ճակատագրի վերաբերյալ միջազգային անհանգստության մեծացմանը զուգընթաց՝ ՀԲԸՄ Ֆրանսիան, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի և Ֆրանսիայի Իլ-դե-Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպեր, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա և Պեի դը լա Լուար շրջանների ներկայացուցիչների հետ միասին, գլխավորեց Երևանից Արցախ մարդասիրական օգնություն և պարենամթերք ուղարկելու ջանքերը։ Պատվիրակությունը Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումից տուժածներին, ովքեր այժմ օրական ընդամենը կես հաց ստանալու հնարավորություն ունեն,10 բեռնատար մեքենայով մարդասիրական օգնություն էր նախատեսում տրամադրել, սակայն ավտոշարասյունի մուտքն Ադրբեջանի կողմից արգելափակվեց։

Քաղաքապետը իր թվիթերյան էջում գրեց. «Այստեղ՝ Լաչինի միջանցքում, մենք հավաստում ենք, որ, մարդու իրավունքների լիակատար խախտմամբ, մարդասիրական ոչ մի օգնություն չի կարող մուտք գործել Արցախ։ Մեր մարդասիրական օգնության 10 բեռնատարների մուտքը արգելափակված է։ Մարդասիրական ճգնաժամն ընթացքի մեջ է, հրատապության հարց կա»։

Ավելի ուշ՝ մամուլի ասուլիսի ժամանակ, քաղաքապետ Իդալգոն հայտարարեց. «Մենք վճռական ենք, ավելի քան երբևէ, լինելու միջազգային իրավունքի ձայնը, Հայաստանի ձայնը»,- հետո հավելեց, - «Պետք է հարգել 2020 թվականի համաձայնագրերով հաստատված խաղաղության գործընթացը։ Սա է գոյատևելու պայմանը այս իրավիճակում, երբ Ադրբեջանը փորձում է թաքցնել իր ցեղասպանական նկրտումները»։

Հայաստան ՀԲԸՄ Արցախի շրջափակում ՄԱԿ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին