f

Անկախ

Նիդերլանդների հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացրել՝ կոչ անելով վերջ դնել Բաքվի կողմից Արցախի շրջափակմանը


Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում սեպտեմբերի 2-ին հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացրել՝ բարձրաձայնելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման և 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով այնտեղ առաջացած լուրջ հումանիտար ճգնաժամի մասին:

Բողոքի ցույցին մասնակցել են նաև Նիդերլանդների մի խումբ քաղաքական գործիչներ, գիտնականներ, ուսանողներ և տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք իրենց ելույթներում պահանջել են իրավասու միջազգային կառույցներից անհապաղ քայլեր ձեռնարկել՝ կանգնեցնելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմի կողմից իրականացվող ցեղասպանական գործողությունները։

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր Ամստերդամում մասնակցել Լաչինի միջանցքը ապաշրջափակելու պահանջով բողոքի ակցիային։ Իմ խոսքում ընդգծել եմ, որ այն, ինչ տեղի է ունենում հիմա, ցեղասպանություն է, որը սկսվել է դեռ տարիներ առաջ՝ հայկական խաչքարերի, արձանագրությունների, եկեղեցիների և այլնի ավերմամբ ու Ադրբեջանի կառավարության կողմից ատելության հրահրմամբ»,- ցույցից հետո X- ի (նախկինում «Թվիթեր») իր միկրոբլոգում գրել է հոլանդացի լրագրող Սոնյա Դահլմանսը։

Ցույցի մասնակիցները պարզել էին նաև «Բացեք Լաչինի միջանցքը», «Կանգեցրեք ցեղասպանությունը Արցախում», «Պատժամիջոց սահմանեք Ադրբեջանի դեմ», «Հարգեք Քրեական միջազգային դատարանի վճիռը» պաստառները։

Նիդերլանդներ Հայ համայնք Բողոքի ակցիա Արցախի շրջափակում Հայաստան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին