ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը սեպտեմբերին Նյու Դելիում կմասնակցի G20-ի գագաթնաժողովին։
«Ես կգնամ աֆրիկյան կլիմայի գագաթնաժողովին Քենիայում, Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթնաժողովին Ինդոնեզիայում, G20 գագաթնաժողովին Հնդկաստանում և G77 գագաթնաժողովին Կուբայում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է համաշխարհային կազմակերպության ղեկավարը, փոխանցում է ТАСС-ը։
«Գագաթնաժողովների նման բազմազանությունն արտացոլում է մեր աշխարհի աճող բազմաբևեռությունը», - ասել է Գուտերեշը և կրկնել միջազգային ինստիտուտների բարեփոխման անհրաժեշտությունը։