f

Անկախ

ՋՐԱՂԱՑՊԱՆԸ ...


Ջրաղացպան ՀԱՅԿԸ աղո ւմ էր գյուղի ցորենը, ու ալյուրի փոշին նստում էր նրա մազերին; Իրիկունները, երբ տուն էր գնում, կինը՞ ՀԱՅԿԱՆՈՒՇԸ, ամուսնու ձեռ ու գլխին ջուր էր ածում, և ԱԼՐԱԹԱԹԱԽ ձեռքերն ու մազերը որքան էլ մաքրվեին, միևնույն է, բարի ու սուր բ գործ հաստատող կնիքի պես էլի մի պտղունց ալրափոշի էր մնում ՋՐԱՂԱՑՊԱ ՆԻ վրա; Այդ լուսավոր ԿՆԻՔՈՎ է կնքված եղել նրա ՏՈՀՄԸ՛ ի վերուստ, և ջրաղացպան ՀԱՅԿ ի տոհմն ասես աշխարհ էր եկել ԱՇԽԱՐՀԻ ՑՈՐԵՆՆ աղալու ու պիտի մնար, քանի դեռ մի հատիկ ՑՈՐԵՆ ԿԱ ԱՇԽԱՐՀՈՒՄ....

Բայց ճիշտ հակառակն է պատահել. ՋՐԱՂԱՑՊԱՆ ՀԱՅԿԻ ալրաղաց գե րդաստանից մի ՀԱՏՒԿ ՑՈՐԵՆԻ պես ինքն է մանցել, հրաշքով փրկվել, հետո ծիլ տվել ու հասակ առել, ՀԱՍԿ դառել.... Աշխարհում ջրաղացպան ՀԱՅԿԻ ալրաթաթախ ՏՈՀՄԻՑ բացի արնաշաղախ ցեղեր էլ կան ու ինչքան էլ լվացվեն, մաքրվեն նրանք, մեկ է, էլի մի պուտ անմեղ արյուն է մնում նրանց վրա՛ ոճրագործություն հաստատող Սև ԿՆԻՔԻ պես....

Ջրաղացպան ՀԱՅԿԻ պինդ ու առողջ ձեռքերն աշխարհում միայն բարություն են արարել; Բարությունն էլ տոհմիկ էր, ժառանգված, որ նստել էր նրա արյան մեջ ու թանձրացել... Նրան գյուղում ,,ԹՈՒՐՔԻ ՓԱՓԱԽ ՀԱՆՈՂ,, էլ էին ասում, որ լեգենդի պես մի բան էր դառել այդ պատմությունը; Չգիտեիր, հավատալ?, թե?....

Ջրաղացպան Հայկի ջահել և ուժեղ տարիներն նրա բազկի հետ չափվող չի եղել; Ոչ միայն նրա բարության, այլև ուժի համբավն էր դուրս եկել գյուղից ;ՑՈՐԵՆԸ ՀԱՑ Է, ՀԱՑԸ՛ սրբություն, ու նա հաշվի չէր առնում, .ջրաղաց եկողը հայ է, թե...

Օրերից մի օր ՑՈՐԵՆԻ պարկերով բեռնավորված մի ձի է կանգնում ջրաղացի դռանը; Փափախավոր ձիատերը ներս է մտնում ու հրամայում ջրաղացպանին՛ բեռնաթափել ձին, ու ցորենը ներս բերել;

Պտտվող ջրաղացքարերի աղմուկը Հայկին խանգարում է լսել; Փափախավորը մոտենում է աղմկող քարերի կողքին կանգնած ջրաղացպանին ու նույն անբարտավան տոնով կրկնում ասածը; Առանց ասելու էլ ջրաղաց եկողներին նա միշտ օգնում էր ցորենը ներս բերել, հետո աղացած ալյուրը բարձել ձիերին, ուղտերին կամ էլ ջորիներին, նայած. թե ինչով էին գալիս հաճախորդները... Արյունը ծառս է լինում ջրաղացպանի ջահել երակներում, մինչև հիիմա նրան ոչ մեկը չի հրամայել, չի ծաղրել; Հայկի պինդ ու ջլոտ ուտ մատները սեղվում են, բռունցք դառնում, և ուր որ է պիտի իջներ փափախավորի ճակատին, բայց հազիվ զսպում է իրեն,... Բնությունը նրան ուժ էր պարգևել, իսկ ՏԵՐՆ ի վերուստ՛ ՋՐԱՂԱՑՊԱՆ ԿԱՐԳԵԼ... Հայկը ձեռքը դնում պտտվող քարին. մի կողմից բարկությունից կրկնապատկված բնական ուժը, մյուս կողմից վիրավորված ինքնասիրությունը կանգնեցնում են պտտվող հսկա քարը....

Փափխավորը զարմանքից չռում է աչքերը. ,,ԴԵ, ՀԻՄԻ ԱՍԵԼԻՔԴ ԱՍԱ,, .- պնդում է Հայկը;

Հաճախորդը խեղճացած, կմկմալով ասո ւմ է, որ ցորեն է բերել աղալու, ի?նչ ան ի, ներս բերի?, թե սպասի...

Ջրաղացպանը թողնում է կանգնեցրաց քարը ու ձեռքով նշան անում, որ փափախավորը հետևի իրեն; Փափախավորը հլու-հնազանդ հետևում է նրան; Ջրաղացի մի անկյունում իրենց պարտքը կատարած լռել էին հին քարերը; Նրանք դեռ ՄԵԾ ՀԱՅԿԻ՛ ջրաղացպանի պապի օրոք էին պտտվել...

Հայկի երակներում ծառս եղած ու ըմբոստացած արյունը դեռ չէր հանդարտվել, չէր հաշտվել վիրավորանքի հետ; Ջրաղացպան ՀԱՅԿԸ մի ձեռքով բարձրացնում է քարերից մեկը, մյուս ձեռքով հանում եկվորի փափախն ու դնում քարի տակ. ,,-ՄԻՆՉև ՓԱՓԱԽԴ ՉՀԱՆԵՍ, ԵՍ ՔՈ ՑՈՐԵՆԸ ԱՂԱՑՈՂԸ ՉԵՄ,,- ասում է ու գնում իր գործին;

... Այս է ՋՐԱՂԱՑՊԱՆ ՀԱՅԿԻ լեգենդ դարձած պատմությունը, որ պատմում են ամենուր, պատմում... բայց մինչև վերջ չեն հասցնում, չեն ասում, որ նենգ ու հիշաչար փափախավորը իր ցեղակիցներին հավաքած, մի օր էլ եկել է քարի տակից հանելու, փրկելու իր ,,պատիվը,,... բայց էլի ուժները չի պատել բարձրացնելու ջրաղաց քարը ու չարությունից ՋՐԱՂԱՑՊԱՆ ՀԱՅԿԻ ալրաթաթախ տոհմն են սրի քաշել... ՈՒ ինչքան էլ հիմա լվացվում, մաքրվում են նրանք, մեկ է, էլի մի պուտ անմեղ արյուն է ծանրանում նրանց վրա՛ ոճրագործություն հաստատող Սև ԿՆԻՔԻ ՊԵՍ; ...... Գյուղում, երբ ձյուն է գալիս, ասում են, ՋՐԱՂԱՑՊԱՆ ՀԱՅԿԻ ԱԼՐԱԱԹԱԹԱԽ ԵՐԿՐԻ ԱԼՐԱՓՈՇԻՆ Է ՃԵՄԱԿ ՄՈԽՐԻ ԽԵՍ ԹԱՓՎՈՒՄ ԱՇԽԱՐՀԻՆ...

/ԱՐևԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԸ/ շարքից. ՍՊԱՐՏԱԿ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ

Սպարտակ Ղարաբաղցյան ՖԲ Գրառում Ջրաղացպան ՀԱՅԿԸ

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին