f

Անկախ

Չեղարկել կամավոր ատեստավորումը, ՄՄՈՒՀ ավարտած ստաժավոր մանկավարժներին դասավանդելու հնարավորություն տալ. ուսուցիչներն առաջարկությունների փաթեթ են ուղարկել ԿԳՄՍՆ


«Ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտեն», ամփոփելով ուսուցչական համայնքի խնդիրներն ու մտահոգությունները, նամակ է հղել ԿԳՄՍ նախարարին: Նամակով առաջարկում են միջին մասնագիտական կրթություն ունեցող 1400 մանկավարժներին դպրոցում դասավանդելու հնարավորություն տալ` դրա համար նախապայման չսահմանելով մասնակցությունը կամավոր ատեստավորմանը: Որպես հիմնավորում ներկայացված են առցանց հետազոտությունների արդյունքները:

 Ըստ այդմ՝ միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչների 95 տոկոսը մարզերից են, 36-60 տարեկան: Մեծ մասը՝ 90 տոկոսը, դասավանդում է արվեստի, ֆիզկուլտուրայի, տարրական կրթության ոլորտներում: Նրանք ունեն 6-30 տարվա աշխատանքային փորձ: Հարցվածների 40 տոկոսը փորձել է, սակայն չի կարողացել բարձրագույն կրթություն ստանալ ֆինանսական և սոցիալական խնդիրների պատճառով: Այդ ուսուցիչները առնվազն 2-7 անգամ պարտադիր ատեստավորում են անցել, մի մասն անգամ որակավորման տարակարգ է ստացել: Հարցվածների 94 տոկոսն ունեն մինչև 20 պարգև և շնորհակալագիր լավ աշխատանքի համար: Հարցվածների 95 տոկոսը նշել է, որ չի մասնակցել կամավոր ատեստավորման՝ համարելով, որ ստուգման այդ ձևն արդարացված չէ:

 Նամակում ուսուցիչները փաստում են, որ 2011-ից ի վեր մի քանի անգամ փոփոխվել են ուսուցչի որակավորման չափանիշները: Մինչդեռ միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչներն աշխատանքային պայմանագրեր են կնքել նախկին օրենսդրական կարգավորմամբ, իսկ օրենսդրական փոփոխությունը, որը բացասաբար է անդրադառնալու մարդու իրավունքների, այս պարագայում աշխատանքային իրավունքների վրա, չի կարող հետադարձ ուժ ունենալ, եթե նույն օրենքով այլ բան սահմանված չէ: Իսկ այս պարագայում նման բան սահմանված չէ:

 «Ստացվում է, որ ուսուցիչների որակավորման վերաբերյալ գործող կարգավորումները չեն տարածվում նախկինում (մինչև 2011թ.) աշխատանքային պայմանագիր ունեցող ուսուցիչների վրա և նրանց նկատմամբ ցանկացած իրավական գործընթաց ի սկզբանե ապօրինի է և անօրինական»,- ասված է նամակում:

 Նամակում ԿԳՄՍՆ-ին առաջարկում են աշխատելու հնարավորություն ընձեռել պարտադիր ատեստավորումը հաջողությամբ անցած միջին մասնագիտական կրթությամբ  մանկավարժներին՝ աշխատանքային պայմանագիրը շարունակելու մասին որոշման իրավասությունը վերապահելով դպրոցի ղեկավարությանը: «Եթե պարտադիր է բարձրագույն որակավորումը, սակայն կամավոր ատեստավորումը չի շնորհում նման որակավորում, ապա ինչպե՞ս կարող է անձը շարունակել աշխատել: Եթե անձը կամավոր ատեստավորման միջոցով կարող է շարունակել աշխատել, ապա ինչո՞ւ չի կարող աշխատել, եթե անցել է հերթական/պարտադիր ատեստավորումներ, այն էլ բազմիցս»,- ասված է նամակում: Ուսուցիչները նաև շեշտում են՝ եթե ԿԳՄՍՆ-ն բակալավրի 4-րդ կուրսում սովորող, դեռևս մանկավարժի որակավորում չունեցող ուսանողին  գյուղական դպրոցում դասավանդելու հնարավորություն է տալիս, ապա տեղին կլինի, որ հարգի միջին մասնագիտական կրթությամբ մանկավարժների տարիների փորձը և նրանց ևս գործունեությունը շարունակելու հնարավորություն տա:

Մանկավարժները նամակում անդրադառնում են նաև ուսուցիչների ցածր աշխատավարձի խնդրին՝ կարևորելով առանց նախապայմանների միջին աշխատավարձի ապահովումը, կամավոր ատեստավորման խնդիրներին և այդ շրջանակներում տեղի ունեցող վերապատրաստումների արդյունավետությանը՝ կարևորելով, որ դրանք բխեն ուսուցիչների կարիքներից, որպեսզի լինեն արդյունավետ, պետական բյուջեի միջոցներն էլ տեղին ծախսվեն:

 Նամակի և ուսուցչական համայնքի ակնկալիքների մասին է «Անկախը» զրուցել «Ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտեի»  նախագահ Արմինե Դավթյանի հետ:

 -Տիկին Դավթյան, դիմել եք ԿԳՄՍ նախարարություն՝ խնդրելով վերանայել միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչներին համակարգից հեռացնելու որոշումը և դիտարկել վերապատրաստումներն ավելի արդյունավետ և ուսուցիչների կարիքներից բխող դարձնելու հնարավորությունը: Ստացե՞լ եք արդյոք որևէ արձագանք նախարարությունից:

-Դեռևս ընթացքում է, բայց հուսով եմ՝  ինչ-որ դրական փոփոխություն կլինի, քանի որ նախարարության աշխատակիցներից յուրաքանչյուրն  ունի  ծանոթներ, հարազատներ, ովքեր առնչված կլինեն այս խնդիրների հետ։ Չեմ կարծում, որ նախաթոշակային տարիքի գործազուրկ լինելու հետ կապված սթրեսային ապրումները օտար կլինեն նրանց, ու իրենք ըմբռնումով կմոտենան այս մասնագետների խնդիրներին։ Կարելի է   պատկերացնել, թե 50 և  ավելի բարձր տարիքում, որքան դժվար է բուհական կրթություն ստանալը։ Շատերն այդ տարիքում արդեն տատիկներ ու պապիկներ են, և այդ տարիքում սերտողության պահանջ դնելը ուղղակի դաժան է, իսկ մասնագիտական առումով, կարող է կոպիտ հնչել՝ անգրագիտություն է։ 

-Նամակ հղելուց առաջ ուսումնասիրել եք խնդիրը: Ամփոփելով Ձեր հետազոտությունների արդյունքները՝ միջին մասնագիտական կրթությամբ գործող մանկավարժները մի՞թե նորավարտ մանկավարժին հավասար գիտելիքներ և հմտություններ չունեն: Որքանո՞վ է արդարացված նրանց հեռացնելու որոշումը:

-Ոչ թե չունեն, այլ ավելին  ունեն՝  և՛ գիտելիք, և՛ փորձ:  Անընդհատ վերապատրաստումները, ատեստավորումները, տարիների փորձը, ստեղծագործական գործունեությունը  իրավունք են տալիս նրանց լիիրավ աշխատելու։ Իհարկե, կան որոշ կատեգորիայի ուսուցիչներ, որոնցից ազատվելու հնարավորությունն այս միջոցով կարող է դրական  ազդել կրթության որակի վրա, դրա համար մենք առաջարկել ենք ընտրության իրավունքը տալ բացառապես դպրոցի ներքին կառավարման մարմիններին, ովքեր անձնապես ճանաչում են յուրաքանչյուր մասնագետի և գիտեն նրա կարողությունները։

 -Հավատո՞ւմ եք, որ ուսուցիչների միասնական պայքարի արդյունքում ԿԳՄՍՆ որոշումը կարող է փոխվել, և այդ մանկավարժներին աշխատանքը շարունակելու հնարավորություն տրվի:

-Հավատում եմ միասնականության ուժին, բայց, չգիտես ինչու, ամենամասնատված կոնտինգենտն այսօր ուսուցիչներն են։ Եթե նրանք համարձակություն ունենային իրենց բողոքը  բարձրաձայնել հանրային հարթակներում՝ չվախենալով կորցնել չնչին աշխատավարձով աշխատանքը, գիտակցեին, որ յուրաքանչյուրի խնդիրը նաև մի օր իրենցը կարող է դառնալ, դպրոցն ու հասարակությունն ավելի առողջ կլինեին այսօր։

Այս փուլում շատերն են համաձայնել դուրս գալ ակտիվ պայքարի՝ ընդդեմ հատկապես կամավոր ատեստավորման երևույթի, որի մասով մենք ևս որոշ առաջարկներ ենք ներկայացրել՝ հիմնավորելով գիտական մոտեցումներով։ 

-Նամակում նշում եք, որ այդ մանկավարժները հիմնականում մարզերից են և դասավանդում են ֆիզկուլտուրա, կերպարվեստ, երաժշտություն: Տեղի՞ն  է այս ոլորտի մասնագետներին  բարձրագույն կրթություն ունենալու պահանջ ներկայացնելը:  

-Եկեք որևէ ոլորտ  չթերագնահատենք կրթության մեջ, քանի որ այստեղ բոլոր ոլորտները կարևոր են երեխայի համակողմանի և ներդաշնակ զարգացման համար։

Այլ հարց է՝  օրինակ, գեղարվեստական ուղղություններով ՄՄՈւՀ ավարտած մասնագետը, ով տասը և ավելի տարիների շատ հաջող մանկավարժական փորձ ու արդյունքեր ունի, կարո՞ղ է համատեղել մարզում, գյուղում ապրելն ու աշխատելը մեկ այլ հեռավոր վայրում բարձրագույն կրթություն ստանալու հետ։

Պետք է կարողանանք գնահատել պահանջարկ-առաջարկ-անհրաժեշտություն կապը և առավել օբյեկտիվ որոշում կայացնենք։

Մի ֆիլմ կա իրական պատմության հիման վրա՝ «Վտանգավոր մտքեր», ֆիլմի հերոսուհին մանկավարժ է դառնում առանց բարձրագույն կրթության, ծովային նավատորմում ծառայողական թոշակի անցնելուց հետո, ԱՄՆ-ում: Նրանից չեն պահանջում մանկավարժական կրթություն, բայց նա կարողանում է դպրոցի ամենաբարդ ավագ դասարանը դարձնել հասարակության համար պիտանի անձանց դասարան, և մինչ իրեն չսովորող, շեղվող վարքով պատանիների մի մեծ խումբ հաջողությամբ և ինքնուրույն անցնում է  ավարտական քննության բոլոր փորձությունները։

 Շատ հարաբերական է այսօր մասնագիտական մանկավարժական կրթության պահանջը, եթե անձն ունի ցանկություն և հնարավորություններ, ինքնակրթությամբ նույնպես կարող է հոյակապ դասավանդել։

Իսկ արվեստի, առողջ ապրելակերպի և սպորտի ոլորտներում մեծ նշանակություն ունեն գեղեցիկի նկատմամբ ուսուցչի սիրահարվածությունը, նրա ստեղծագործական ակտիվությունն ու այդ ամենը փոխանցելու կիրքը։ Ուսուցիչը մեթոդապես զինվում է, սովորում է դասի պլանավորում իրականացնել  անընդհատ վերապատրաստվելով ու ինքնակրթվելով, կոլեգաների հետ շփվելով։  

-Անդրադառնանք կամավոր ատեստավորման  խնդրին. բազմիցս նշել եք, որ ավելի արդյունավետ կլիներ, եթե պարտադիր ատեստավորման արդյունքները հիմք ընդունվեին լրավճարների սահմանման համար, որ դրանք ավելի մեծ պատկերացում են տալիս մասնագետի մանկավարժական որակների և արդյունքների մասին: Նամակում էլ եք այդ մասին նշում: Խնդրում եմ հակիրճ ներկայացրեք ուսումնասիրությունների արդյունքներով դուրս բերված խնդիրները և առաջարկները: 

-Մենք գտնում ենք, որ հերթական/պարտադիր ատեստավորման գործընթացը, տարակարգի սահմանման կարգը բավարար է ուսուցչի որակի մասին պատկերացում կազմելու և հավելավճարներ սահմանելու համար և կարիք չենք տեսնում  «կամավոր» ատեստավորման ներմուծման համար, որն այսօր հարկադրաբար պարտադրվում է բոլորին։  Հետևաբար տեղին կլինի չեղակել խնդրահարույց կամավոր ատեստավորման նախագիծը, փոխարենը մոնիթորինգի ենթարկել ՀՀ-ում գործող 5 տարին մեկ պարտադիր ատեստավորման գործընթացի արդյունքները, և ըստ այդ ցուցանիշների վերանայել արձագանքման և խրախուսման մեխանիզմները:

Այսօր բոլորին պարտադրվում է նույն բովանդակությամբ վերապատրաստումները, առանց կարիքների գնահատման և հաշվառման, որն էլ անհարկի ժամանակի ու ֆինանսների վատնելու պատճառներից մեկն է։ Այս մասին իրենց նամակ-բողոքներում և հարցազրույցներում նշել են մի շարք ուսուցչական հասարակական միավորներ և փորձագետներ։ Մենք առաջարկում ենք ձևավորել ուսուցիչների մասնագիտական զարգացման, կարիքների գնահատման հատուկ գիտական ինստիտուցիոնալ կառույց, մեթոդաբանություն և գործիքակազմ, որը հնարավորություն կտա վերապատրաստումների մոդուլային ծրագրերը պատրաստել՝ հաշվի առնելով այդ կարիքների գնահատման արդյունքները, ուսուցիչների ստաժն ու այլ առանձնահատկություններ։ Այս կերպ հնարավոր կլինի լուծել մասնագետներին մոտիվացնելու կարևոր խնդիրը, խթանելու նորարարական մտածողությամբ աշխատելու, ինքնակրթվելու և ինքնազարգանալու դրդապատճառների ձևավորմանը։

Մենք նաև առաջարկում ենք 25 և ավելի տարիների ստաժ ունեցող մասնագետների դրույքաչափը նվազեցնել, փոխարենը ավելացնել ուսանողներին մենթորություն անելու ժամեր, դրանով  նպաստելով նրանց ծանրաբեռնվածության և հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունների հավասարակշռմանը, հեղինակության բարձրացմանը, նոր սերնդի մանկավարժներին իրենց արժեքավոր փորձի փոխանցման խրախուսմանը, ֆինանսական շահագրգռմանը։ 

Առաջարկներից է նաև միջին մասնագիտական կրթությամբ և տևական ստաժ ունեցող մանկավարժներին անվճար կրթություն ստանալու հնարավորություն ընձեռել՝ մշակելով 2 տարվա մոդուլային ծրագրեր:

Լիահույս ենք, որ ականջալուր լինելով ուսուցիչների խնդիրներին և մեր առաջարկներին, ոլորտի պատասխանատուները կնպաստեն  ՀՀ կրթության ոլորտի առջև ծառացած վերոնշյալ խնդիրների լուծմանը։

 -Խոսում եք ուսուցիչների կարիքների վրա հիմնված վերապատրաստումների մասին: Ինչպե՞ս է հնարավոր կազմակերպել այդ գործընթացը: Ունե՞ք որոշակի բանաձև: 

-Վերջերս առնչվեցի տեղեկատվության, որ ԿԶՆԱԿԸ մշակել է ուսուցիչների կարիքների գանահատման գործիքակազմ։

Լիահույս եմ, որ այն, ինչ մշակվել է, իրապես կլուծի այս խնդիրը, որովհետև անթույլատրելի է առանց դրա համահավասար վերապատրաստումների կազմակերպումը: Այլապես ներկայում պատահում է, որ, օրինակ՝  մագիստրոսական կրթություն ստացած մասնագետներն  ավելի ուժեղ են  լինում իրենց վերապատրաստողներից։ Բացի այդ, չեմ կարող հասկանալ այսքան մեծ թվով ՀԿ-ների բազմացումը, որոնք իրավունք են ստացել ԿԳՄՍՆ-ից վերապատրաստումներ կազմակերպելու։ Մի՞թե չեն պատկերացնում, թե ի՞նչ գումարներ են այս միջոցով շրջանառվում, ո՞ւմ միջոցով, ո՞ւր են գնում դրանք, ի՞նչ կոռուպցիոն և ԽԾԲ մեխանիզմներ են աշխատում, ի՞նչ անորակ ու կասկածելի բովանդակությամբ են կազմակերպվում և այլն։ Այս ոլորտում ուղղակի խայտառակ ինքնավարություն է, ըստ իս՝ անթույլատրելի։ Իսկ թե ինչպես պետք է կազմակերպել, կասեի, եթե իրավասություն ունենայի, կամ վստահություն, որ ասողին լսող կլինի։ Առայժմ թույլ տվեք չընդլայնվեմ։ Երկար ու լուրջ թեմա է, որն ամենակարևորը՝ համակարգային մոտեցում է պահանջում։ 

-Ինչո՞ւ նախարարությունն այդ ճանապարհով չի ընթանում՝ բանիմաց կադրերի  պակաս կա ԿԳՄՍՆ-ում, թե նպատակներն են այլ:

-Երեսուն տարի քանդվեցին ԽՍՀՄ կառուցած գիտական ինստիտուտները, համակարգային երևույթները, տեխնոլոգիաները, կասկածելի ճանապարհներով ձեռբքբերվեցին կոչումներ և աստիճաններ, ձևավորվեց այլ արժեհամակարգ, որի տրամաբանական հետևանքն էլ այն է, ինչ կա այսօր։

Փաստացի, գործադիրի և օրենսդիրի կուսակցականացվածությունն այսօր էլ շարունակում է մնալ ամենակործանարար երևույթը։ Ըստ իս, եթե այդ մարմիններում կարելի է հայտնվել առանց կենսագրության, նույնիսկ առանց կրթվածության, առանց մասնագիտական հեղինակության և փորձի, դառնալ վերադաս և ղեկավարել գործընթացներ, որոնց մասին գաղափար ունես միայն, որովհետև լսել ես դրանց մասին կամ կարդացել՝ լավագույն դեպքում, ապա պատկերցնու՞մ եք, թե որքան դժվար է մասնագետների համար աշխատել այնպիսի ղեկավարների  ենթակայության ներքո և լուծել ոլորտային խնդիրներ։ Անձամբ եմ առնչվել, դա ուղղակի նսեմացուցիչ է, երբ չիմացողը, փոխարեն որոշում կայացնելիս մասնագետի հետ հաշվի նստի, ստիպում է իր անգրագիտությանը ենթարկվել՝ հարկադրելով սուբորդինացիա պահպանել։ Այս պարագայում իրեն հարգող ոչ մի մասնագետ չի կարող աշխատել նման համակարգում։ Հետևանքն էլ այն է, ինչ ունենք։

 

Արմինե Դավթյան խմբագրի ընտրանի ուսուցիչներ կամավոր ատեստավորում ԿԳՄՍՆ

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին