Շվեդիան Ուկրաինայի համար 313,5 մլն դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում։ Այս մասին հայտարարել է Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնը:
Օգնության փաթեթում կներառվեն հիմնականում զինամթերք եւ ավելի վաղ մատակարարված սպառազինության համակարգերի պահեստամասեր, գրում է «Reuters»-ը:
Յոնսոնը կոչ է արել պատրաստվել երկարատեւ պատերազմի։