f

Անկախ

Ինչ ազդեցություն ունի «Մետաքսի ճանապարհ»-ը հայ-չինական փոխհարաբերությունների զարգացման վրա. ՀՀ ԳԱԱ-ում տեղի է ունեցել միջազգային գիտաժողով


ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում օգոստոսի 8-9-ին տեղի է ունեցել «Մետաքսի և թեյի ճանապարհների դերն ու ազդեցությունը ժողովուրդների և երկրների գիտության և մշակույթի զարգացման վրա» միջազգային գիտաժողով-ցուցահանդեսը՝ նվիրված «Գոտի և ճանապարհ» չինական նախաձեռնության 10-ամյակին։

ՀՀ ԳԱԱ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «Գոտի և ճանապարհը» կամ «Նոր Մետաքսի ճանապարհը» Չինաստանի կառավարության կողմից 2013 թվականին ընդունված նախաձեռնություն է, որն ուղղված է ենթակառուցվածքների զարգացմանը, առևտրի խթանմանը և ներդրումներին: Այն նպատակ ունի խորացնելու առևտրատնտեսական և մշակութային կապերը Չինաստանի և նախաձեռնությանն անդամակցած երկրների միջև, որոնց թիվը հատել է 140-ը:

«Հայաստանը պատմականորեն «Մետաքսի ճանապարհի» կարևորագույն օղակներից է։ «Մետաքսի ճանապարհի» մի հատվածը միջնադարում անցել է Հայաստանի տարածքով։ Այս ճանապարհի վրա է գտնվել հայկական թագավորության մայրաքաղաք Անին, որի ծաղկման պատճառներից մեկը հենց «Մետաքսի ճանապարհն» է եղել։ Ցավոք, դեռ կան երկրներ, որոնք այլ երկրների սահմանները փակ են պահում։ Հայաստանի արևելյան և արևմտյան սահմանները շուրջ 30 տարի փակ են։  Մենք հույս ունենք, որ նման նախաձեռնությունները կօգնեն լուծել խնդիրները նոր մոտեցումներով՝ մշակութային, գիտական, տնտեսական կապերը զարգացնելու միջոցով», - ասել է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը։

«Մեր երկու երկրներն էլ հին քաղաքակրթություններ են՝ իրենց պատմությամբ և մշակույթով: Թեև մեր երկրները հազարավոր կիլոմետրեր հեռու են, բարեկամական փոխհարաբերությունները գալիս է հին ժամանակներից: «Մետաքսի ճանապարհի» ժամանակաշրջանում մեր երկու ժողովուրդները խորը բարեկամություն են հաստատել՝ ոչ միայն տնտեսական և առևտրային փոխհարաբերություններ, այլ նաև մշակութային», - նշել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը։

««Ծովային Մետաքսի ճանապարհը» պատմության տարբեր ժամանակաշրջաններում հարուստ հետքեր և հարուստ ժառանգություն է թողել։ Այն դարձել է Չինաստանի և տարբեր երկրների փոխհարաբերությունների և մշակութային հարաբերությունների պատմական վկան՝ այդ թվում Հայաստանի և Չինաստանի։ Այսօր մենք ամրապնդում ենք այդ հարաբերությունները՝ նպաստելով դրանց խորացմանն ու զարգացմանը», - ասել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ֆուծիանի թանգարանի տնօրեն, պրոֆեսոր Ֆու Քիշենգը։ 

ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Երկրաբանական թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանը, անդրադառնալով չինական կողմի հետ համագործակցությանը, նշել է․

«Կարևորում ենք հնագույն մշակույթը կրող այս երկրի տարբեր ԲՈՒՀ-երի հետ ուսումնական ծրագրերի իրականացումը։ Վստահ եմ, որ մեր համագործակցությունը կլինի շարունակական, իսկ այս գիտաժողովի արդյունքները կամրապնդեն եղած կապերը»։

ՀՀ վարչապետի օգնական Հակոբ Աբրահամյանը շեշտեց․ «Կարևոր է, որ մեր երկու հինավուրց պետությունները միմյանց ավելի լավ ճանաչեն, հաղորդակցվեն։ Այստեղ կարևոր դեր ունի մշակութային և գիտակրթական համագործակցությունը։ Կարծում եմ, որ մենք կարող ենք նաև գիտական լուրջ փոխգործակցություն ձևավորել չինացի մեր գործընկերների հետ»։

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի զբոսաշրջային արդյունքի զարգացման խորհրդական Անահիտ Ոսկանյանը շեշտեց, որ «Մետաքսի ճանապարհը» կարևորվում է որպես միջազգային մշակութային փոխանակման ուղի, և զբոսաշրջության ոլորտի զարգացման ծրագրերից մեկն է «Մետաքսի ճանապարհի» կլաստերի ձևավորումը, որն ընդգրկելու է Վայոց ձորից մինչև Գեղարքունիքի մարզ՝ Սելիմի լեռնանցքն ընդգրկող հատվածը։

Գիտաժողովի ժամանակ ստորագրվեց համագործակցության հուշագիր ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ֆուծիանի թանգարանի միջև։

Միջոցառման մասնակիցները Երկրաբանական թանգարանում դիտել են «Ծովային Մետաքսի ճանապարհ. Յոթ նահանգների մշակութային մասունքների համատեղ ցուցահանդեսը»։

Միջոցառումը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ-ն, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ֆուծիանի թանգարանը և Հայ-չինական գործընկերության կենտրոնը։

Գիտաժողովին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ֆուծիանի թանգարանի պատվիրակությունը, ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, գիտնականներ Հայաստանից և արտերկրից։

 

Հայաստան Չինաստան Գիտաժողով

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին