Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ թե՛ ինքը, թե՛ Վան Ին, Չինաստանի արտաքին գործերի նախարարի հետ խոսակցությունից հետո, ձգտում են ամրապնդել հարաբերությունները ԵՄ-ի եւ Չինաստանի միջեւ։
«Մենք քննարկել ենք գալիք ռազմավարական երկխոսությունը Պեկինում, ԵՄ-Չինաստան գագաթաժողովի նախապատրաստման շրջանակում»,- գրել է Բորելը X սոցցանցում (Twitter)։
Բորելն ավելացրել է, որ իրենք նաեւ կարծիքներ են փոխանակել Նիգերի եւ Ջիդայում Ուկրաինային նվիրված հանդիպման մասին։