f

Անկախ

Չինաստանը Սաուդյան Արաբիայում կմասնակցի Ուկրաինայի հարցով գագաթնաժողովին․ ՌԴ-ն հրավիրված չէ


Չինաստանի կառավարության Եվրասիական հարցերով հատուկ ներկայացուցիչ, Մոսկվայում Չինաստանի նախկին դեսպան Լի Հուեն Սաուդյան Արաբիայում կմասնակցի Ուկրաինային նվիրված միջազգային համաժողովին։ Ավելի քան 30 երկրների ներկայացուցիչների հանդիպումը կանցկացվի օգոստոսի 5-6-ը։ Ռուսաստանը գագաթնաժողովին հրավիրված չի եղել: Գրել է Ъ-ն։

«Սաուդյան Արաբիայի Թագավորության հրավերով Չինաստանի կառավարության Եվրասիական հարցերով հատուկ ներկայացուցիչ Լի Հուեն կմեկնի Ջիդդա՝ մասնակցելու Ուկրաինային նվիրված միջազգային համաժողովին», - ասել է ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը։ Նա նշել է, որ Պեկինը պատրաստ է աշխատել միջազգային հանրության հետ՝ ուկրաինական ճգնաժամը քաղաքական ճանապարհով կարգավորելու համար։

Ավելի վաղ Լին այցելել էր Ուկրաինա, Լեհաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա և Ռուսաստան՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման միջնորդական ջանքերի շրջանակներում: Բանակցություններից հետո դիվանագետն ասել էր, որ «ներկա իրադրությունում բոլոր կողմերի համար կարող է բավականին դժվար լինել արդյունավետ բանակցությունների սեղանի շուրջ նստելը»:

Politico թերթը հայտնել էր, որ Սաուդյան Արաբիան ծրագրում է Ռուսաստանին տեղեկացնել Ջիդդայում բանակցությունների արդյունքների մասին։ Մինչդեռ Ուկրաինայի հարցով Սաուդյան Արաբիայում կայացած հանդիպումը ՌԴ ԱԳՆ-ն գնահատել էր որպես «հակառուսական կոալիցիա ստեղծելու փորձ»։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ «Ռուսաստանը կհետևի այս հանդիպմանը»։

Աշխարհում Չինաստան Սաուդյան Արաբիա ռուս-ուկրաինական պատերազմ

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին