Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, որ ՄՕԿ-ը կհրաժարվի Տոկիոյի ՕԽ-ն անցկացնելու գաղափարից, եթե դրանք չկայանան 2021 թվականի ամռանը:
Վերջինիս խոսքով՝ անհնար է, որ մի քանի տարի շարունակ փոխվեն միջազգային այս և այն մարզաձևերի ֆեդերացիաների օրացուցային պլանները: Տոկիոյի Օլիմպիական խաղերը կչեղարկվեն, եթե դրանք չանցկացվեն 2021 թվականի ամռանը:
Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերը հետաձգվել են մինչև 2021 թվական՝ պահպանելով անվանումը՝ Տոկիո-2020։