Ի տարբերություն ՆԱՏՕ–ի՝ Չինաստանը կոնֆլիկտ չի հրահրում Ուկրաինայում։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։
«Ինչ վերաբերում է սպառազինությունների արտահանմանը, չինական կողմը մշտապես տվյալ հարցով զգույշ եւ պատասխանատու դիրքորոշում է զբաղեցրել, որը լիովին տարբերվում է ՆԱՏՕ–ի երկրների գործողություններից։
Մաո Նինը հստակեցրել է, որ Պեկինը խստորեն հետեւում է միջազգային օրենսդրության ու կատարում է միջազգային հանրության առջեւ իր պարտավորությունները։
«Չինաստանը ուկրաինական ճգնաժամի նախաձեռնող չէ, մեր երկիրը Ուկրաինայում հակամարտության մասնակից չէ»,–ասել է նա։