f

Անկախ

Ամառային հանգիստը երեխաների հետ. ինչպե՞ս պաշտպանել նրանց վտանգներից


Ամառը ոչ միայն ծովային հանգստի, գեղեցիկ արևայրուքի մասին է, այլ նաև այնպիսի վտանգների, ինչպիսիք են ջրազրկումը, ջերմահարումը և արևահարումը: Սրանք հատկապես վտանգավոր են փոքր տարիքի երեխաների համար: Ընդ որում, որքան փոքր է երեխան, այնքան դժվար է նրան դիմակայել եղանակային պայմաններին: 

Ինչպե՞ս երեխաների հետ ամառային հանգիստը դարձնել իրոք անվտանգ: Հարցի պատասխանը կներկայացնենք ստորև: Իսկ մինչ այդ ներկայացնենք վտանգավոր իրավիճակների ախտանշանները:

Արևահարման և ջերմահարման նշանները երեխաների մոտ.

  • Սրտխառնոց և փսխում,
  • 3 ժամից ավել միզարձակման բացակայություն,
  • լայնացած բիբեր,
  • քրտինքի բացակայություն, չոր մաշկ, մարմնի ջերմաստիճանի բարձրացում,
  • ցնցումներ և գիտակցության կորուստ:

Նշենք, որ բնական գործոններից (ջրհեղեղ, փոթորիկ, ցուրտ և այլն) ամենաշատը մահացությունների պատճառ է դառնում հենց շոգը: 

Առաջին օգնությունը արևահարման և ջերմահարման դեպքում

Երեխայի մոտ ջերմահարման կամ արևահարման նշաններ նկատելու դեպքում նրան անմիջապես զով տարածք տեղափոխեք: Եթե բացօթյա պայմաններում եք և մոտակայքում փակ և զով տեղ չկա, փորձեք ձեռքի տակ եղած միջոցներով երեխային զովացնել՝ նրան տեղափոխեք ստվերոտ տեղ, քամի արեք, մարմինը սառը ջրով թրջած սրբիչով սրբեք: Եթե երեխայի գիտակցությունը տեղն է, նրան ջուր տվեք, որ խմի: Մնացյալ ամեն բան արդեն բժիշկների գործն է: Ուստի հաջորդ քայլը բժշկի դիմելն է: 

Ինչպե՞ս կանխարգելել արևահարումը և ջերմահարումը

Որքան ակտիվ է երեխան շարժվում շոգի պայմաններում դրսում գտնվելով, այնքան մեծ է հավանականությունը, որ կջերմահարվի կամ կարևահարվի: Ուստի երեխային Ձեզ հետ ծովափ տանելիս այնպես պլանավորեք, որ դրսում գտնվելու որոշակի ժամանակահատվածում նա քնած լինի, իհարկե, ստվերում և արևապաշտպան քսուքով պաշտպանված:

Եթե երեխան քրտնելու պաշար չունի, ջերմահարման վտանգը մեծանում է: Ուստի կարևոր է, որ երեխան բավականաչափ հեղուկ օգտագործի և նրա հագուստը լինի ազատ ու բամբակյա: 

Եթե այնպիսի վայրում եք, որտեղ օդի խոնավությունը բարձր է (Թայլանդ, Շրի Լանկա և այլ արևադարձային հանգստավայրեր), շատ ջուր խմելը բավարար չէ, քանի որ քրտինքը չի գոլորշիանում մաշկի վրայից՝ մեծացնելով ջերմահարման վտանգը: Նման վայրերում ժամանակ առ ժամանակ պետք է գտնվեք օդորակիչներով հագեցած շինությունում: Կարևոր է նաև երեխային հաճախ լողացնելը, քանի որ ջրի մեջ ջերմափոխանակումն ավելի մեծ տեմպերով է տեղի ունենում: 

Իսկ արևից պաշտպանվելու համար կենսական են գլխարկները, հատկապես լայն եզրերով:

Ի դեպ, եթե սենյակը հովացվում է օդորակիչով, ժամանակ առ ժամանակ երեխայի քթին աղային լուծույթ փչեք՝ կանխարգելելու լորձաթաղանթի չորացումը:

Արևային այրվածքի  նշանները և կանխարգելման ուղիները

Հասկանալի է, որ ծովափնյա հանգստի  հաշված օրերը ցանկանում եք արդյունավետ օգտագործել և ոչ մի վայրկյան չկորցնել: Սակայն հիշեք, որ ժամը 11-16:00-ի միջակայքում արևի տակ գտնվելը վնասակար է առողջության համար, իսկ եթե երեխաների հետ եք, պազրապես հակացուցված է:  Աշխատեք այդ ժամանակահատվածը ժամանցի այլ տարբերակների վրա ծախսել՝ այցելեք թանգարան, ժամանցի վայրեր, առևտրի կենտրոններ կամ պարզապես քնեք: Իսկ արևի տակ գտնվելիս անպայման օգտագործեք արևապաշտպան քսուք: Մի քանի անգամ ջուր մտնել-դուրս գալուց հետո թարմացրեք քսուքը: 

Արևայրուքի չարաշահման նշանները երեխաների մոտ ի հայտ են գալիս 12-24 ժամ անց: Առաջին նշանը մաշկի կարմրությունն է, երբեմն այտուցվածությունը: Մաշկի վրա կարող են առաջանալ ջրային բշտեր կամ ցան: Կարող է բարձրանալ մարմնի ջերմաստիճանը:

Առաջին օգնությունը

Երեխային տեղափոխեք փակ տարածք, արևի ճառագայթներից հեռու, մարմինը ցայեք սառը ջրով կամ երեխային զով ջրով լոգարանի  մեջ պահեք: Մաշկի վրա ցանեք հատուկ այրվածքների դեմ աերոզոլներ. նման միջոցները դեղատներում հեշտ հասանելի են ու ավելի լավ են պաշտպանում, քան ավանդականորեն ընդունված մածունը կամ թթվասերը: Այս միջոցներն  ունեն սառեցնող և ցավազրկող ազդեցություն: Քանի դեռ վնասված մաշկը չի վերականգնվել, երեխային բաց հագուստով արևի տակ թողնել չի կարելի: Կարևոր է, որ հագուստը լինի բամբակյա և ազատ: 

Ջրազրկման նախանշանները երեխայի մոտ

  • Լացկանություն, թուլություն, գունատություն և քնատություն,
  • լաց առանց արցունքների, քրտինքի բացակայություն և երեք ժամից ավել միզարձակման բացակայություն, 
  • բերանում չորություն, 
  • նորածինների մոտ գաղթունը ներս է ընկնում:

 Փոքր երեխաները, հատկապես նորածինները,  շատ հեշտ են ջրազրկվում: Եթե պահը բաց թողնեք, երեխայի մոտ կարող են անդառնալի խնդիրներ առաջանալ: Հետևաբար շոգի պայմաններում պետք է շարունակ ջուր առաջարկեք երեխաներին և հետևեք, որ բավարար քանակությամբ խմեն: 

Առաջին օգնությունը

Երեխային տեղափոխեք  զով տարածք և առատորեն ջուր խմեցրեք: Տվեք ջրազրկումը կանխող միջոցներ. դեղատներում վաճառվում են նման լուծույթի պատրաստի տուփեր կամ փոշի վիճակում, որը դուք պետք է ջրով բացեք: Այն կվերականգնի ջրա-աղային բալանսն օրգանիզմում: Եթե ձեռքի տակ համապատասխան դեղամիջոցը չկա, երեխային տվեք հանքային ջուր կամ մեկ  լիտր ջրին կես թեյի գդալ աղ և կես թեյի գդալ շաքարավազ ավելացրեք  և խմեցրեք քիչ-քիչ:

Ջրազրկման կանխարգելումը

Շոգ եղանակին երեխային դյուրամարս սնունդ տվեք, մի ստիպեք, որ ուտի, եթե հրաժարվում է: Հիմնական կալորիաներով հարուստ սնունդը տվեք առավոտյան և երեկոյան, երբ համեմատաբար զով է: Օրվա ընթացքում անընդհատ ջուր առաջարկեք: Ըմպելիքներն առաջարկեք զով, բայց ոչ շատ սառը վիճակում:

Որպես ցուցիչ ընդունեք միզարձակումների քանակը, եթե երեխան գոնե երեք անգամ օրվա ընթացքում միզել է, անհանգստանալու կարիք չունեք: Եթե ավելի հաճախ է միզում, ավելի լավ, այդ պարագայում կարիք չկա ստիպել, որ ջուր խմի, թույլ տվեք, որ խմի այնքան, որքան ցանկանում է: 

Ամփոփենեք երեխայի հետ ամառային հանգստի կանոնները.

  • Ժամը 11-16-ն ընկած ժամանակահատվածում գտնվեք փակ և զով տարածությունում:
  • Երեխային հագցրեք բամբակյա և ազատ հագուստ, հետևեք, որ արևի տակ անպայման գլխարկ կրի:
  • Հետևեք սննդակարգին. կուշտ ուտել առավոտյան և երեկոյան, երբ զով է, իսկ ցերեկվա շոգին շատ խմել:
  • Եթե էքսկուրսիաների կամ որևէ այլ տեղ եք գնում, ունեցեք շշով ջուր երեխայի համար: Իսկ եթե այնպիսի տեղ եք գնում, որ ջուր տանել չի կարելի, ուրեմն երեխային ձեզ հետ մի տարեք այդ վայր: 
  • Եթե ծովափին եք, երեխային հաճախ ջուր մտցրեք, թող լող տա և զովանա: 
  • Փակ տարածությունում միացրեք օդորակիչները, մի վախեցեք, թե հանկարծ երեխան կմրսի: Եթե զբոսանքի ընթացքում նկատում եք, որ երեխան շատ է շոգել, առանց ամաչելու մտեք մոտակա շինությունը՝ կլինի խանութ, բանկ, թե հյուրանոց, երեխային մի քիչ զով տեղանքում պահեք, հետո շարունակեք ճանապարհը:
  • Ճամփորդության մեկնելիս խորհրդակցեք ձեր մանկաբույժի հետ, թե ինչ դեղամիջոցներ վերցնելու կարիք կա: Նա կօգնի ընտրել այնպիսի դեղամիջոցներ, որոնք շոգի պայմաններում բացասական հետևանքներ չեն ունենա: 
  • Երեխային երբեք մեքենայի մեջ մի թողեք: Անգամ եթե 2 րոպեով խանութ եք մտնում, երեխային կայանած մեքենայի մեջ մի թողեք: Շոգի պայմաններում մեքենայի սրահում ջերմաստիճանը կարող է կտրուկ բարձրանալ առանց օդորակիչի և անգամ կիսաբաց պատուհանը չի փրկի երեխային ջրազրկումից և ջերմահարումից: 
  • Եվ վերջին խորհուրդը՝ եթե հնարավորություն ունեք ծովափնյա հանգստի մեկնել առանց երեխաների, ընտրեք այդ տարբերակը: Երեխաները շատ զգայուն են շոգի հանդեպ: Պատահական չէ, որ բժիշկները խորհուրդ են տալիս մինչև երեք տարեկան երեխաներին ծով չտանել: 

Աղբյուրը՝ woman.ru




 

 


 

ամառ արձակուրդ ամառային հանգիստ խմբագրի ընտրանի ծովափնյա հանգիստ առողջություն

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին