f

Անկախ

Brexit-ն ի՞նչ քաղաքական հետեւանքներ կարող է ունենալ Հայաստանի համար. Արմեն Աշոտյան


Brexit-ը բախտորոշ իրադարձություն է Եվրամիության պատմության մեջ եւ ոչ միայն այն պատճառով, որ առաջին դեպքն էր, երբ ԵՄ անդամ երկիրը լքում է այդ վերազգային կառույցը, այլեւ, որ դա հենց Մեծ Բրիտանիան է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով իր գրառումը վերնագրել է. «Brexit-ն ու Հայաստանը»:

Նա, մասնավորապես, նշել է.

«Brexit-ն ի՞նչ քաղաքական հետեւանքներ կարող է ունենալ Հայաստանի համար, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների համատեքստում:

Նոր իրողությունները, իհարկե, մշտադիտարկման եւ խորքային անալիզի առարկա պետք է դառնան, սակայն փորձեմ բանաձեւել/կանխատեսել մի շարք հետեւանքներ:

1. ՄԹ-ը առավել ցայտուն է իրակացնելու իր արտաքին եւ անվտանգային քաղաքականությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ այլեւս կաշկանդված չլինելով ԵՄ միասնկան մոտեցումների հրամայականով: Մեծ Բրիտանիան մշտապես ներկայացված է եղել տարածաշրջանում, հետապնդելով սեփական շահերը: Այս դեպքում նա առավել ազատորեն է իրականացնելու իր քաղաքականությունը՝ այստեղից բխող բոլոր հետեւանքներով:

2. Թեպետ Միացյալ Թագավորությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ չէ, սակայն ակնհայտ է, որ իր ազդեցությունն է փորձելու ընդլայնել նաեւ Արցախյան հակամարտության կարգավորման ուղղությամբ:

3.Հայաստանին առնչվող հետեւանքների մասով պետք է հստակ հասկանալ, որ Եվրամիությունն ընկղմվելու է ներքին խնդիրների լուծման հորձանուտ` կապված՝ մի կողմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու, մյուս կողմից՝ ԵՄ-ում առկա մեխանիզմների եւ կենտրոնախույս նոր դրսեւորումների կասեցման հետ:

4. Հետեւաբար, ակնհայտ է, որ ԵՄ-ի հետաքրքրությունն ու հնարավորություններն առ հարեւան երկրներ, մասնավորապես, մեր տարածաշրջանի եւ Հայաստանի, առավել է պակասելու: Պակասելու է, որովհետեւ ԵՄ գերակայությունը դառնալու է հենց ԵՄ արդյունավետության պահպանումը, որին էլ ուղղվելու են հիմնական քաղաքական, դիվանագիտական ռեսուրսները:

5. Ինչպես հայտնի է, ՄԹ-ն հակառուսական քաղաքականության առաջատարներից էր ԵՄ-ում: Brexit-ը որոշակի առումով կարող է հանգեցնել նաեւ ԵՄ-ի՝ Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական լարվածության թուլացմանը: Եթե ՌԴ-ԵՄ հարաբերությունները դուրս գան հակադրության սուր ֆազայից, քաղաքական առումով կարող է դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանի, եւ, մասնավորապես, Հայաստանի վրա:

6. Եվ իհարկե, Հայաստանը լրացուցիչ ջանքեր պետք է գործադրի ՄԹ-ի հետ հարաբերությունների լիարժեք ծավալին հասնելու ուղղությամբ այն գործառույթների եւ ուղղությունների մասով, որոնց համար նախկինում պատասխանատու էր Բրյուսելը»:

Արմեն Աշոտյան ՖԲ Գրառում

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին