f

Անկախ

Անչափահաս երեխաների մայրերը միացել են ՄԱԿ-ի շենքի մոտ մեկնարկած նստացույց-հացադուլին


Մարգարիտան ու Հերմինեն առավոտյան ժամը 8-ից ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց են։ Լինելով հայ կին ու միաժամանակ մայր՝ երկուսն էլ միանգամից միացել են երեկվանից մեկնարկած նստացույց-հացադուլին՝ այդպես իրենց զորակցությունը հայտնելով հումանիտար աղետի մեջ հայտնված Արցախի մեր հայրենակիցներին։ Թե՛ Մարգարիտան, թե՛ Հերմինեն անչափահաս երեխաների մայր են։

Հերմինեն գրող է, ծնվել, ապրել ու ստեղծագործել է Արցախում։ Շրջափակումը կիսել է նաև իր ընտանիքը։ Մայրն ու բազմաթիվ հարազատներ Արցախում են, ինքը՝ իր փոքրիկ ընտանիքի հետ՝ Երևանում։

«Ես չգիտեմ՝ ինչպես կարող է հայ մայրն իր երեխային կերակրել շատ հանգիստ խճղով, եթե միևնույն ժամանակ Արցախում իր երեխաների պես 30 հազար երեխա արդեն քանի ամիս է՝ թերսնվում է, հղիները նույնպես նորմալ չեն սնվում, ու հաշված օրերից սով է լինելու այնտեղ։ Գոնե ներքին պարտքի զգացում պետք է ունենա ամեն մեկն իր հայրենակցի նկատմամբ։ Եթե դա լինի, ապա այստեղ, թե բողոքի այլ գործողության միանալով հաստատ դա կարտահայտվի»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Հերմինեն ու ցավով ավելացնում՝ առավոտից մինչև կեսօր գրեթե մարդ չի մոտեցել, որ գոնե մտահոգություն հայտնի պաշարման մեջ գտնվող հայրենակիցների վիճակի հետ կապված։

Մարգարիտան 1 տարեկան փոքրիկ ունի, կերակրող մայր է, բայց դա չի խանգարել նրան մեկ օրով՝ ի զորակցություն Արցախի փոքրիկների, հղիների ու պաշարման մեջ գտնվող մեր մյուս հայրենակիցների, հացադուլ անել։

«Տարբեր ակցիաներ կան ի աջակցություն Արցախի, բայց այսօր այս նախաձեռնությանը միացա, որպեսզի գոնե չնչին չափով անցնեմ այն զրկանքների միջով, ինչի միջով արդեն տևական ժամանակ անցնում են Արցախի մեր հայրենակիցները։ Այսպես՝ մեր մաշկի վրա զգալով, գուցե ավելի լավ հասկանանք, թե ինչ են զգում, ապրում մեր քույրերն ու եղբայրներն այնտեղ։ Սա նաև մեղքերը քավելու մի փոքր հնարավորություն է, քանի որ մենք բոլորս ենք մեղավոր այս վիճակի համար»,-ասում է Մարգարիտան։
Նշենք, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ այս ակցիան մեկնարկել է երեկ՝ բանաստեղծ Հասմիկ Սիմոնյանի և գրականագետ Անուշ Սեդրակյանի նախաձեռնությամբ։

Հիմնական նպատակը միջազգային կազմակերպությանը դրդելն է, որ պարեն հասցնի Արցախ՝ գոնե երեխաների ու հղիների համար։
Նախաձեռնությունը մեկնարկել են մտավորականները, բայց ամենևին պարտադիր չէ, որ շարունակեն միայն նրանք․ տարբեր ոլորտներում աշխատող կանայք, մայրեր, ովքեր ցանկանում են միանալ, այդպես հայտնել Արցախի մեր հայրենակիցներին իրենց զորակցությունը, ազատ են միանալու։

Ի դեպ, թե՛ Հերմինեն, թե՛ Մարգարիտան, նախաձեռնության մասին տեղեկացել են ֆեյսբուքյան գրառումներից։
Նրանք համոզված են՝ եթե ՄԱԿ-ի աշխատակիցները տեսնեն, որ գրասենյակի դիմաց մարդկանց հոսքը չի դադարում, եթե զգան, որ Արցախի պաշարված 120 հազար մարդու համար Երևանում պայքարում են ոչ թե 5 կամ վեց հոգի, այլ մի քանի հազար մարդ, ապա անկասկած շատ արագ հումանիտար օգնություն է հասցվելու Արցախ, քանի որ ՄԱԿ-ն ունի նման լիազորություն։

ՄԱԿ նստացույց հացադուլ Հայաստան

Իշխանությունը թող կողմնորոշվի, հիմա ռուսնե՞րն են ստիպում, թե՞ ռուսները դեմ են սահմանազատմանը. քաղաքագետ
Այս գազային հռետորաբանությունը կամ «գազային սիրավեպը» մեծ հաշվով ուղղված է ռուսական գործոնի դեմ. Վահե Դավթյան
Գլխավոր դատախազ. 2023-ին Հայաստանում գրանցվել է 40 հազար 666 հանցագործություն
Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել պառակտել. Բագրատ Սրբազան
Մալաթիա-Սեբաստիայում՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի հատվածում 100 ծառ կտնկվի
Վարսիկ Գրիգորյան. «Մրցաշարի անցկացումը մոտիվացիա է, որ աղջիկները բարձր նվաճումների ձգտեն սպորտում»
Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ մեր էներգետիկ համակարգի ադրբեջանականացում. Վահե Դավթյան
Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը
Երեւանի համայնքային հավաքակայանը կհամալրվի ևս 171 նոր ավտոբուսով
Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը դեռ դառը պտուղներ է բերելու. «Հայաստան»
«Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան
Հայկական կողմը տանուլ է տալիս դիվանագիտական պատերազմում. փորձագետ
Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո»-ի մոտ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «Նիվան». վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր
Բերքաբերում ականազերծման աշխատանքներ են ընթանում. Գառնիկ Դանիելյան
Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպք
«Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Բաքուն սկզբում նախատեսում է Հայաստանում բնակեցնել 300 հազար ադրբեջանցիների. նախկին օմբուդսմեն
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Մեր լուծումն է՝ ձեւավորել պայքարի միասնական ճակատ եւ սկսել կռավարության անվստահության գործընթաց. «Հայաքվե»
Երեկ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել. Գառնիկ Դանիելյան
Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար
Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Ավելին
Ավելին