f

Անկախ

Խուսափեք նրանցից շոգ եղանակին. 6 ըմպելիք, որ կարող է վնասել


Շոգ եղանակին օրգանիզմն առանձնահատուկ հոգածության կարիք ունի: Բարձր ջերմաստիճանի պայմաններում մենք մեծ քանակությամբ հեղուկ ենք կորցնում: Քրտինքի հետ դուրս են գալիս նաև միկրոտարրերը, և կարևոր է կորուստը ժամանակին լրացնելը: Սակայն ոմանք ջրի փոխարեն նախընտրում են այլ ըմպելիքներ՝ ըստ իրենց ճաշակի: Կարևոր է, որ ճիշտ այլընտրանք գտնեք: Այս 6 ըմպելիքները վստահաբար նախընտրելի չեն որպես ծարավը հագեցնելու միջոց շոգ եղանակին:

Շատ սառը ըմպելիքներ

Սառցաբեկորներով կոկտեյլը կարող է ֆգրավիչ թվալ շոգ եղանակին: Սակայն նման ըմպելիքները աղեստամոքսային համակարգի անոթների սպասմ են առաջացնում՝ դանդաղեցնելով հեղուկի կլանումն օրգանիզմի կողմից: Կարճաժամկետ առումով, այսրոպեական զովություն կզգաք սառն ըմպելիքներ օգտագործելով, սակայն օրգանիզմի ջրազրկումը կարող է խորանալ: Խորհուրդ է տրվում օգտագործել սենյակային ջերմաստիճանի ըմպելիքներ կամ անգամ ավելի տաք, օրինակ՝ 40-50 աստիճան տաքացրած:

Քաղցր մրգային հյութեր

Մրգային հյութերը՝ թարմ քամած կամ խանութից գնված, պարունակում են մեծ քանակությամբ շաքարավազ և ֆրուկտոզա: Նման հյութերն արյան մեջ ինսուլինի մակարդակի կտրուկ բարձրացում, ապա անկում են առաջացնում: Նման տատանումներից հետո Ձեզ հոգնած և ուժասպառ կզգաք: Նախընտրելի է օգտագործել թարմ մրգեր կամ սմուզիներ: Թարմ մրգերը ֆրուկտոզայից և սախարոզայից բացի հարուստ են նաև բջջանյութով, ինչի շնորհիվ ինսուլինի տատանումները կտրուկ չեն լինի:

Կոֆեինով հարուստ ըմպելիքներ

Կոֆեինը միզամուղ հատկություն ունի: Նման ըմպելիքների հետևանքով օրգանիզմն ավելի շատ է հեղուկ կորցնում, իսկ ջրազրկումն էլ ավելի է ուժգնանում: Եթե շոգ եղանակին սուրճ եք խմել, ուրեմն 30 րոպե անց խմեք մեկ բաժակ գոլ ջուր՝ կոմպենսացնելու օրգամիզմի հեղուկի կորուստը:

Գազավորված ըմպելիքներ

Շոգ եղանակին նախընտրելի է հրաժարվել գազավորված ըմպելիքներից և բոլոր տեսակի լիմոնադներից:  Դրանք պարունակում են մեծ քանակությամբ շաքարավազ, որն էլ ավելի է նպաստում  օրգանիզմի ջրազրկմանը: Բացի այդ, շոգ եղանակին գազավորված ըմպելիքը առաջացնում է փքվածություն և տհաճ զգացողություն:

Ալկոհոլային ըմպելիքներ

Ալկոհոլը ևս միզամուղ հատկություն ունի: Բացի այդ, այն նվազեցնում է օրգանիզմի  հովանալու կարողությունը: Եթե որևէ առիթի եք մասնակցում և պլանավորում եք ալկոհոլ օգտագործել, ապա հետևեք այս պարզ կանոնին՝ գինու յուրաքանչյուր բաժակից հետո մեկ բաժակ ջուր խմեք: Այս կերպ կնվազեցնեք ալկոհոլի տոքսիկ ազդեցությունը և կկանխարգելեք ջրազրկումը:

Էներգետիկ ըմպելիքներ

Էներգետիկ ըմպելիքները պարունակում են մեծ քանակությամբ կոֆեին և շաքարավազ: Նման խառնուրդը մեծ ծանրաբեռնվածություն է սիրտանոթային համակարգի վրա և խթանում է ջրազրկումը: Նման ըմպելիքները  նաև մեծացնում են ջերմային հարվածի վտանգը: 

Շոգի ժամանակ լավագույն ընտրությունը մաքուր ջուրն է: Այն լավագույնս կհովացնի օրգանիզմը և կապահովի ջրային բալանսը:

Աղբյուրը՝ sport-express.ru 

 

առողջություն շոգ եղանակ ջրազրկում խմբագրի ընտրանի ջուր

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին