f

Անկախ

Ջո Բայդենը Շվեդիայի վարչապետի հետ հանդիպմանն աջակցություն է հայտնել ՆԱՏՕ-ին Ստոկհոլմի անդամակցությանը


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի հետ բանակցությունների ժամանակ իր աջակցությունն է հայտնել ՆԱՏՕ-ին Ստոկհոլմի անդամակցությանը, գրում է Gercek news-ը։

Բայդենը, որը պատրասվում է եվրոպական շրջագայության ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում, Սպիտակ տանը Շվեդիայի վարչապետի հետ հանդիպմանը հայտարարել է․ «Անհամբերությամբ սպասում եմ ՆԱՏՕ-ին ձեր անդամակցությանը»։

Հանդիպումից հետո շվեդ պաշտոնյան ընդգծել է, որ երկու երկրների ղեկավարները համաձայնել են, որ Վիլնյուսի գագաթնաժողովը «բնական ժամանակն» է դաշինքին միանալու Շվեդիայի հայտն ավարտին հասցնելու համար։ Նա, սակայն, նշել է, որ վերջնական որոշումը Թուրքիայինն է։ Սպիտակ տան հաղորդագրության մեջ էլ ասվում է, որ նախագահ Բայդենը «բարձր է գնահատել Շվեդիայի դերը որպես տարածաշրջանային անվտանգություն ապահովող երկիր և ընդգծել ՆԱՏՕ-ում հնարավորինս շուտ Ստոկհոլմին ողջունելու իր հանձնառությունը»:

ԱՄՆ նախագահի այս հրապարակային հավանությունն արտացոլում է Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների շարունակական ջանքերը՝ հաղթահարելու Շվեդիայի անդամակցությանը Թուրքիայի դիմադրությունը: Հավելենք, որ հուլիսի 11-12-ը Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ Շվեդիայի, Թուրքիայի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներն այսօր հանդիպելու են Բրյուսելում՝ վճռորոշ քննարկումների համար:

Հանդիպման նպատակն է՝ լուծել Թուրքիայի մտահոգությունները և հասնել փոխհամաձայնեցված լուծման, որը հնարավորություն կտա Շվեդիային անդամակցել ՆԱՏՕ-ին: Այս հանդիպման արդյունքն էականորեն կազդի Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի նոր անդամ դառնալու հեռանկարների վրա։
 

Աշխարհում Ջո Բայդեն ԱՄՆ ՆԱՏՕ Շվեդիա

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին