Մայիսի 20-ին, ժամը 12:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Վ․ Համբարձումյան փողոցում՝ էլեկտրական ենթակայանի մոտ այրվում է կուտակված անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վ․ Համբարձումյան փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի դիմաց։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։59-ին, մարվել՝ 14։24-ին։ Այրվել են մոտ 60 հակ անասնակեր և մոտ 24 քմ գոմաղբ։