f

Անկախ

ԱՄՆ-Չինաստան լարվածության ֆոնին՝ Իլոն Մասկից հետո Պեկին է մեկնել Բիլ Գեյթսը. նա հանդիպել է Սի Ցզինպինին


Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ՝ մինչ Վաշինգտոնի և Պեկինի միջև լարվածությունը շարունակում է բարձր մնալ, գրում է BBC-ն։ Չինական պետական լրատվականների հաղորդմամբ՝ Սի Ցզինպինը Գեյթսին ասել է, որ նա «առաջին ամերիկացի ընկերն է, ում հետ նա Պեկինում հանդիպել է այս տարի»։

Այս շաբաթավերջին Չինաստան կայցելի նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ «Ես հաճախ եմ ասում, որ չին-ամերիկյան հարաբերությունների հիմքը մարդկանց մեջ է, և մենք միշտ նայում ենք ամերիկացի ժողովրդին, և հուսով ենք, որ երկու ժողովուրդները կշարունակեն բարեկամ լինել»,- ասել է Չինաստանի նախագահը։

Սա վերջին տարիներին Չինաստանի նախագահի առաջին հանդիպումն է օտարերկրյա գործարարի հետ: Նա դադարել էր արտասահման մեկնել 2020 թվականին, երբ Չինաստանը փակեց իր սահմանները համաճարակի ժամանակ։

Հայտնի է, որ Սին և Գեյթսը վերջին անգամ հանդիպել են 2015 թվականին: Այս տարի ավելի վաղ Չինաստան են մեկնել նաև Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը, JP Morgan-ից Ջեյմի Դայմոնը և Apple ընկերության ղեկավար Թիմ Քուքը։ Նրանք հանդիպումներ են անցկացրել չինացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, սակայն ոչ երկրի նախագահի։ Հիշեցնենք, որ մայիսի վերջին Պեկին կատարած այցի ընթացքում Իլոն Մասկը հանդիպել էր մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Չինաստանի արտաքին գործերի և արդյունաբերության նախարարների հետ։
 

Աշխարհում ԱՄՆ Չինաստան Սի Ցզինպին Բիլ Գեյթս

«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Չինաստանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ Պեկինը չի վախենում մրցակցությունից
Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը ձգտում են օգնել Հայաստանին ուժեղացնելու իր պաշտպանունակությունը. EurAsian Times
Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարները բանակցել են
Բայդենը համաձայնել է Թրամփի հետ մասնակցել հեռուստաբանավեճի
Լրտեսական սկանդալ Գերմանիայի և Չինաստանի միջև
Ավելին
Ավելին