ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հունիսի 18-19-ին պաշտոնական այցով կմեկնի Չինաստան: Այս մասին հունիսի 14-ին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը (CCTV)։
«Չին-ամերիկյան երկկողմ պայմանավորվածությունների համաձայն՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հունիսի 18-19-ին կայցելի Չինաստան»,-ասված է հաղորդագրության մեջ:
ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլները նշել է, որ Բլինքենը կայցելի նաեւ Մեծ Բրիտանիա:
«Պեկինում պետքարտուղար Բլինքենը կհանդիպի ՉԺՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որտեղ կքննարկի կապի բաց գծերի պահպանման կարեւորությունը ԱՄՆ-ՉԺՀ հարաբերությունների պատասխանատու կառավարման համար։ Նա նաեւ կբարձրացնի երկկողմ հարցեր, որոնք մտահոգություն են առաջացնում, գլոբալ եւ տարածաշրջանային հարցեր եւ ընդհանուր անդրազգային խնդիրների լուծման հարցում հնարավոր համագործակցություն»,-ասվում է Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ։