Եվրասիական տարածաշրջանի հարցերով Չինաստանի հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյը կոչ է արել ուկրաինական հակամարտության շրջանակներում հասնել հրադադարի, ինչպես նաեւ Ռուսաստանի նոր շրջանների պահպանմանը, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով արեւմտյան իրազեկ պաշտոնյաներին:
«Չինացի դեսպանորդը հստակ ուղերձ է հղել՝ Եվրոպայում ԱՄՆ դաշնակիցները պետք է կոչ անեն անհապաղ դադարեցնել կրակը»,-գրում է թերթը։
Նշվում է, որ միեւնույն ժամանակ Ռուսաստանը պետք է պահպանի վերահսկողությունը նոր շրջանների նկատմամբ:
Պաշտոնյաները հավելել են, որ հատուկ ներկայացուցիչը կոչ է արել եվրոպական երկրների կառավարություններին արագ գործել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար։ Դիվանագետը, որը շփվել է չինացի գործընկերոջ հետ, հայտնել է, որ նրան հասկացրել են, որ հակամարտության սառեցումը չի համապատասխանում միջազգային հանրության շահերին, քանի դեռ Ռուսաստանը չի հանել ուժերը Ուկրաինայից: