f

Անկախ

Քաղաքական գործչի՞ իրավունք, թե՞ ժողովրդի իրավունք. հայկական համատեքստ. Սերգեյ Մարկեդոնով


1. Կարո՞ղ է արդյոք հայ քաղաքական գործիչը որոշել Լեռնային Ղարաբաղի խնդիրները՝ չհենվելով լայն հասարակայնության վրա: Նիկոլ Փաշինյանի՝ վիճելի տարածաշրջանը Ադրբեջանին պատկանելու մասին հայտարարությունից հետո սա թերևս առանցքային է դարձել այդ սուր հարցի բանավեճում թե՛ Հայաստանի ներսում, թե՛ սփյուռքում:

2. Սակայն տվյալ խնդրի քննարկումը ուղեկցվում է մի քանի ուրիշ ճշգրտող հարցերով: Որտե՞ղ է սկսվում և որտեղ է ավարտվում հայ ժողովուրդը: Նրանք միայն առանձին հանրապետության քաղաքացինե՞ր են, թե՞ ողջ աշխարհի հայությունը: Որպես կանոն, նույնականացման կարևոր խնդրի քննարկման դեպքում կիսատոներն անհետանում են: Ուստի փաստացի չես հանդիպի այսպիսի հարցի. «Ադրբեջանական ժողովրդի կարծիքն ի՞նչ աստիճանի կարող է և պետք է հաշվի առնվի Ղարաբաղի ճակատագրերը որոշելիս»:

3. Առհասարակ քաղաքական գործչի իրավունքների և ժողովրդի իրավունքների հակադրությունը հայկական կամ ադրբեջանական պետական գործիչների նոր գործելակերպ չէ: Դրանով թափանցված է ողջ պատմությունը (և ոչ միայն միջազգային հարաբերությունների): Հարցրեցի՞ն արդյոք ԱՄՆ-ի ժողովրդին մինչև Վիետնամ, Իրաք, Հարավսլավիա ամերիկյան զորքերի ներխուժումները: Մի՞թե ռուսական հատուկ գործողությունը Ուկրաինայում սկսվելուց առաջ հանարքվե եղավ: Ասենք երկրորդ ղարաբաղյան պատերազմն էլ  ադրբեջանական քաղաքացիների սոցհարցումների արդյունքներով չսկսվեց: Պատրա՞ստ էին արդյոք չեխերը հանգիստ հեռանալ Սուդետից 1938 թվականին, գերմանացիներն էլ այդտեղից՝ 1945 թվականին: Որքանո՞վ ֆրանսիական զորախմբերն անվրդով արձագանքեցին Ալժիրը լքելիս: Հարցերը մեծ մասամբ հռետորական են: Եվ դրանց պատասխանները բարդ են, եթե դուրս գաս քարոզչական խոսույթի շրջանակներից: Ավելին, այդ պատասխանները շատ ցավոտ են և հաճախ անախորժ:

4. Վերադառնալով խնդրո առարկային՝ հարկ է ասել, որ ժողովրդի կարծիքին ակտիվորեն հղում էր անում ոչ այլ ոք, քան Նիկոլ Փաշինյանը: Օրինակ՝ 2018 թ. հոկտեմբերին նա հայտարարեց «գաղտնի դիվանագիտության» անթույլատրելիությունը Ղարաբաղի խնդիրը լուծելիս: Եվ պնդում էր. «Հենհց ժողովուրդը պետք է որոշի, թե որ ուղին է առավել ընդունելի: Շատ կարևոր է, թե ինչ է քննարկվում բանակցությունների սեղանի շուրջը, քանի որ 20 տարվա  այդ քննարկումները ոչ մի արդյունքի չհանգեցրին: Ես ինքս հայտարարել եմ, որ եթե բանակցությունների ընթացքում ղարաբաղյան հակամարտության լուծման տարբերակ ձևավորվի, որը ես անձամբ ընդունելի կհամարեմ, ապա առաջին հերթին կներկայացնեմ այն ժողովրդի քննարկմանը և կհարցնեմ ժողովրդի կարծիքը»:

5. Ինչո՞ւ երկու տարի անց՝ 2020 թ. նոյեմբերի 9-10-ին Փաշինյանը, առանց հանրաքվեի և նույնիսկ առանց քվեարկության խորհրդարանում, իր ստորագրությունը դրեց  Ղարաբաղում գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության տակ: Ամենայն հավանականությամբ, որովհետև ավելի լավ էր պատկերացնում,  ի տարբերություն իր բազմաթիվ հայրենակիցների, «նյութական մասը» ճակատում: Այո, թաքցրել է, այո հայ հասարակությանը կերակրել է լավատեսական ուղերձներով: Բայց փաստացի իրական դրությունը շարքային բնակչից ավելի լավ է գիտակցել:

6. Եվ, ըստ երևույթին, հասկացել է նաև, որ «անարժանապատիվ խաղաղություն» ընտրելու իր որոշումը չի հանդիպի ժողովրդական դիմադրությանը: Ինչն էլ ցույց տվեցին 2020 թ. նոյեմբերից մինչև 2023 թ. մայիսի իրադարձությունները: Կկարողանա՞ն արդյոք ընդդիմությունը և նրա առաջնորդներն այսօր ապացուցել ոչ թե խոսքով, այլ գործնականում, որ ժողովրդի կարծիքն ավելի ծանր է կշռում, քան քաղաքական գործիչների կարծիքը: Անկեղծ ասած, վստահ չեմ: Վերջին տարիների տրամադրություններն այլ կերպ մտածելու լուրջ հիմքեր չեն տալիս:

7. Աշխարհի բոլոր երկրների քաղաքական գործիչները հաճախ խոսում են ժողովրդի անունից: Բայց խնդիրն այն է, որ բացի իրենց ժողովրդից, կան ուրիշ ժողովուրդներ՝ ուրիշ պետություններով, իրենց առաջնորդներով, ուրիշ ռեսուրսներով (նյութատեխնիկական և դիվանագիտական): Եվ հետևաբար ստացվում են ոչ թե ժողովրդական, այլ քաղաքական-կամային լուծումներ: Դրանք փաստորեն նաև սահմանում են օրակարգը, որքան էլ մենք ուզենանք, որ ուրիշ կերպ լինի:

8. Մի ժամանակ խորամանկ ու խելացի Հենրի Քիսինջերը հեգնում էր՝ հռետորական հարց տալով. «Ո՞ւմ զանգահարեմ, որ խոսեմ Եվրոպայի հետ»: Փոխակերպելով նրա խոսքը՝ կարելի է ձևակերպել ևս մեկը. «Իսկ ո՞ր համարով կարելի է խոսել ժողովրդի հետ»: Ժողովուրդը տարատեսակ է: 2018 թ. «թավշյա հեղափոխության» հակառակորդները Երևանում արդարացիորեն նշում էին, որ Նիկոլն ամբողջ ժողովուրդը չէ: Զուտ ճշմարտություն: Բայց 2023 թվականին նրանք կրկնում են նույն ալգորիթմը, ինչ այն ժամանակ առաջադրում էին Փաշինյանի կողմնակիցները: Ապավինում են ինչ-որ իդեալական ժողովրդի՝ չունենալով գործողությունների հստակ պլան:

 Աղբյուրը

 

 

Տարածաշրջան Հայաստան Արցախ հայ-ադրբեջանական հակամարտություն

«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Առաջին արտասահմանյան այցը երդմնակալությունից հետո. հայտնի են դարձել Պուտինի՝ Չինաստան այցի ժամկետները
Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր հարձակողական գործողությունները. Զելենսկի
Դոնեցկում ուկրաինացիների համար բարդ իրավիճակ է. փորձագետ
Ամերիկյան համալսարանի մոտ կրակոց է հնչել․ կա վիրավոր․ Shamshyan.com
Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները. 168.am
Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը
ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը.
Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Ավելին
Ավելին