Կրեմլը կտրականապես համաձայն չէ Չինաստանից Ռուսաստանի կախվածության մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերին, Ռուսաստանի Դաշնության եւ Չինաստանի հարաբերությունները փոխշահավետ են, դա աշխարհայացքի նմանություն է եւ հարկադրանքի փորձերի համատեղ մերժում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք կտրականապես համաձայն չենք սրա հետ, քանի որ մեր հարաբերությունները Չինաստանի, ՉԺՀ-ի հետ ռազմավարական, հատուկ գործընկերության բնույթ են կրում, եւ դա կապված չէ որեւէ մեկից կախվածության հետ։ Սա փոխադարձ շահերի ընդունումն է, փոխադարձ շահն է, սա միջազգային հարցերում աշխարհայացքի նմանությունն է, սա դիկտատի, ինչ-որ օտար կարծիքը մեր երկրների զարգացման հարցերում պարտադրելու համատեղ մերժումն է, լրագրողներին ասել է Պեսկովը։