f

Անկախ

Չինաստանի հատուկ բանագնացը կմեկնի Ռուսաստան, Գերմանիա, Լեհաստան, Ուկրաինա եւ Ֆրանսիա


Չինաստանի հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյը մայիսի 15-ին կմեկնի Ռուսաստան, Գերմանիա, Լեհաստան, Ուկրաինա եւ Ֆրանսիա՝ մասնակցելու ուկրաինական հակամարտության կարգավորման խորհրդակցություններին։ Այս մասին ուրբաթ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։

«Մայիսի 15-ին Չինաստանի կառավարության Եվրասիայի հարցերի գծով հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյը կմեկնի Ուկրաինա, Լեհաստան, Ֆրանսիա, Գերմանիա եւ Ռուսաստան՝ քննարկելու ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորումը նշված կողմերից յուրաքանչյուրի հետ»,- տեղեկացրել է նա ճեպազրույցում։

Ինչպես նշել է չինացի դիվանագետը, Պեկինը մշտապես ուշադիր հետեւում է Ուկրաինայի իրավիճակին եւ ջանում է ակտիվ մասնակցություն ունենալ այդ երկրում ճգնաժամային իրավիճակի խաղաղ կարգավորման գործընթացին։ Նա հիշեցրել է, որ Չինաստանը մտադիր է հետեւել ուկրաինական հակամարտության վերաբերյալ չորս սկզբունքներին, որոնք առաջադրել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը (ինքնիշխանության հարգում, ՄԱԿ Կանոնադրության դրույթների կատարում, կողմերից յուրաքանչյուրի մտավախությունների հաշվառում եւ հակամարտության կարգավորման խաղաղ մեթոդների կիրառում)։

Վան Վենբինը նաեւ հիշեցրել է, որ փետրվարին Չինաստանը հրապարակել է հայեցակարգային փաստաթուղթ Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ Լի Հուեյի ուղեւորությունը «հաստատում է, որ Չինաստանը ցանկանում է օժանդակել խաղաղ բանակցություններին»։ «Չինաստանը խաղաղության կողմնակից է, մենք պատրաստ ենք շարունակել կառուցողական դեր խաղալ, մեր սեփական ավանդը ներդնել ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման գործում»,- նշել է Վան Վենբինը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ վերջերս կայացած հեռախոսազրույցում Սի Ծինփինն ասել էր, որ Չինաստանն Ուկրաինա կուղարկի իր հատուկ ներկայացուցչին՝ ճգնաժամի կարգավորման համար։

Լի Հուեյը Չինաստանի փոխարտգործնախարարն է եղել 2008-2009թթ.։ 2009-2019թթ. Ռուսաստանում Չինաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպանն էր։

Չինաստան Ռուսաստան Գերմանիա Լեհաստան Աշխարհում

«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Երեւանում 4 նոր մանկապարտեզ է կառուցվում. Ավինյանը փոխքաղաքապետին հանձնարարեց արագացնել գործընթացը
Մետրոյի Երիտասարդական կայարանի արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել են. Ավինյան
Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին
Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Վանաձորում
Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում
Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի
Երեւանից բացակայում է 2750 աղբաման. Արժեքը 257 մլն դրամ. Որտե՞ղ են դրանք
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 201 դեպք. Գրանցվել է 28 ավտովթար. զոհվել է 5, վիրավորվել՝ 47 մարդ
Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել 200 միավոր անշարժ գույք, ավելի քան 23 մլրդ դրամ
Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան
Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ
Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան
25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել
Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով ԱԺԲ- մեկ անդամի տանում են կալանքի, մյուսներն ազատ են արձակվել
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Դուխով հանձնի, հետդ ենք». Պաստառներ Երևանի տարբեր հատվածներում
Թբիլիսիում խորհրդարանի առջև բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև
Կարաչաեւո-Չերկեսիայում մեկ շաբաթում երկրորդ անգամ հարձակվել են ոստիկանների վրա. կան զոհեր
Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Աբրահամյան
Անկառավարելի իրավիճակ` փակ ճանապարհին. ոստիկանությունը անելանելի իրավիճակում է
Ավելին
Ավելին